Օրվա լրահոսը
Շեխ Շամոն Հայաստանում իրավունք չունի խոսել եզդիների անունից. Հայաստանաբնակ եզդիների շահերը ներկայացնող հ/կ-ներ
Այս օրերին Հայաստանում է Իրաքի եզդիների ցեղասպանության հարցում իր մեղավորությունն ունեցող Շեխ Շամոն: Ցավոք սրտի, Հայաստանում գտնվել են եզդիներ, ովքեր ընդունել են նրան և անգամ հրավիրել են ապրիլի 21-ին մասնակցել Օսմանյան Թուրքիայի եզդիների ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի բացմանը: Այդ հուշակոթողն ինքնին արժեքավոր է եզդիների համար, սակայն դրա բացմանը Շեխ Շամոյի մասնակցությունը այլ որակներ է հաղորդում այդ
Կրեմլից հաստատել են, որ Պուտինը ապրիլի 24-ին Երեւանում կլինի. TASS
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Երեւան մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը: Այս մասին, ըստ ռուսական «TASS» գործակալության, այսօր հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից: «Այցելության շրջանակներում տեղի կունենա Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի, ինտեգրացիոն միություններում համագործակցության, ինչպես նաեւ տարածաշրջանային
Օրակարգի համաձայն՝ ԵԽԽՎ-ն հայոց ցեղասպանության հարց չի քննարկի
Ապրիլի 20-ին մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը: Այն կանցկացվի ապրիլի 20-ից 24-ը Ստրասբուրգում։ Վեհաժողովը աշխատանքների առաջին օրվա լիագումար նիստին հրատապ քննարկում կհրավիրի Ուկրաինայում՝ քաղաքական և անվտանգության հարցերի վերաբերյալ: ԵԽԽՎ-ի ուշադրության կենտրոնում կլինեն ահաբեկչության կանխարգելմանն ուղղված հարցեր. մասնավորապես «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման գործունեության վտանգները, զանգվածային գաղտնալսումը, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պահպանման
«Որ հերթական բոմժը չլինեմ, խնդրում եմ իմ սեփականությունը վերադարձնեն ինձ»
Քաղաքացի Նարինե Պետրոսյանը պնդում է, որ իր առանձնատունը 2011-ին կորցրել է վաշխառուների կեղծ գործարքների պատճառով: Նրա պատմելով, ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանող իր որդուն՝ Դավիթ Պետրոսյանին, ներքաշել են տղայական վեճի մեջ, ապա վրան գումար դրել. «Եթե այսքան գումար չբերես, վատ կլինի»: Դավիթ Պետրոսյանը սկսել է տոկոսով գումար փնտրել, փնտրտուքը նրան տարել է վաշխառուների մոտ, որոնք նախ
Ուկրաինան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. «Зеркало недели. Украина»
Արյունալի 20-րդ դարի պատմության ուսումնասիրությունը թույլ է տալիս այսօր պնդել, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը մեկնարկ է հանդիսացել ողբերգական իրադարձությունների մի շարքի համար, որոնց ընթացքում պետությունն իր ազգային, ռասայական, դասակարգային կամ գաղափարական ուսմունքի համար դաժանությամբ, երբեմն նաև բացահայտ սադիզմով, ոչնչացնում էր անպաշտպան խաղաղ բնակչությանը: «Зеркало недели. Украина»-ի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանությանը հաջորդած ողբերգական իրադարձությունների շարքում կարելի
Զոռբաների ժամանակը
«Գողական տղա» բնորոշումը սովետական ժամանակներից եկած բնորոշում է: Իմ կարծիքով: Եթե ասում եմ՝ իմ կարծիքով, ուրեմն՝ հարյուր տոկոսով համոզված չեմ: Համոզված չեմ, որովհետեւ գողական կյանքին ու բարքերին քաջածանոթ չեմ: Բայց, քաջածանոթ չլինելով, ենթադրում եմ, որ «գողական» բնորոշումը ոչ միայն սովետական, այլեւ սովետական շրջանի ռուս իրականության ծնունդ է: Ասում էին ու հիմա էլ են ասում՝ воровской
ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.85 մլն.դր. վարչական տուգանքի որոշում
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 13-18.04.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.85 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 643.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերով չորս ֆիզիկական
30 տարեկանից սկսած՝ մաշկը ջրի կարիք է զգում
Ի՞նչ է անում կինը, երբ նայում է հայելու մեջ եւ տեսնում է դեմքին նորանոր առաջացած կնճիռները: Նա սկսում է կիլոգրամներով ամենաճարպոտ քսուքը քսել քթին, այտերին, աչքերի տակ եւ այդպես պառկել քնելու` հաջորդ օրն իսկ սպասելով դրական արդյունքի: Մենք ենթադրում ենք, որ մեր մաշկը ինչ-որ բանի պակաս ունի, բայց ինչ՝ ստույգ չգիտենք։ Մեզանից շատերի մտքով էլ
Երկրաշարժ` 2,3 մագնիտուդով
Սույն թվականի ապրիլի 20-ին, տեղական ժամանակով ժամը 03.47-ին Երևանց 9 կմ արևմուտք գրանցվել է 2,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.130 և արևելյան երկայնության 44.360: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Երևանում,
Այրոցը մեղրով բուժվում է 99%-ով
Այրոցը ոչ թե առանձին հիվանդություն է, այլ տարբեր հիվանդությունների ախտանիշ: Բոլոր նրանք, որոնք ունեն աղեստամոքսային տրակտի հիվանդություններ` ունենում են այրոցի տհաճ զգացողություն, որն առաջանում է կերակրափողի ներքին հատվածում: Այրոցի պատճառ կարող են լինել քրոնիկ գաստրիտը, տասներկումատյա աղիքի խոցը եւ այլն: Այս երեւույթն առաջանում է նաեւ առողջ մարդկանց մոտ, եթե օգտագործում են թունդ ալկոհոլային խմիչք, չափից
Սուսաննա Գաբոյանը կփոխարինի Մարիա Կուրսովային
Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության այսօր կայանալիք երկրորդ տուրում մեր ընտրանին ուժերը չափելու է Ռուսաստանի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի մարզիչ Արթուր Չիբուխչյանը որոշել է 4-րդ խաղատախտակի առջեւ Մարիա Կուրսովային փոխարինել Հայաստանի չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանով: Ըստ խաղատախտակների հերթականության զույգեր կազմել են: Վալենտինա Գունինա-Էլինա Դանիելյան Նատալյա Պոգոնինա-Լիլիթ Մկրտչյան Ալեքսանդրա Գորյաչկինա-Լիլիթ Գալոյան Օլգա Գիրյա-Սուսաննա
Չափավոր հումորի զգացումը մարդուն դարձնում է գրավիչ, չափն անցնելուց՝ գռեհիկ
Չափավոր հումորն ու սրամտությունը, տեղին կատակները մարդուն էլ ավելի գրավչություն են հաղորդում, բայց կատակներ կարելի է անել միայն այն դեպքում, եթե դրանք ծիծաղաշարժ, զվարճալի սրամտություններ են եւ ներկաներից ոչ մեկին չեն վիրավորում։ Անեկդոտներ պատմելիս պետք է հաշվի առնել միջավայրը, պահպանել չափի զգացումը։ Նրբանկատ պետք է լինել եւ եթե միջավայրում կան կանայք եւ երեխաներ, ապա նրանց
Վլադիմիր Հակոբյանն այսօր կհանգստանա
Ծաղկաձորում մեկնարկած շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության 2-րդ տուրում մեր հավաքականը մրցելու է Ուկրաինայի հետ: Չորրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Վլադիմիր Հակոբյանն այսօր կհանգստանա: Նրան կփոխարինի Հրանտ Մելքումյանը: Հավաքականների մարզիչներն արդեն հայտավորել են այսօրվա դիմակայության մասնակիցների անունները: Զույգեր կազմել են Լեւոն Արոնյանն ու Ռուսլան Պոնոմարյովը, Գաբրիել Սարգսյանն ու Վասիլի Իվանչուկը, Սերգեյ Մովսիսյանն ու Պավել Էլյանովը,
«Dasaran» կրթական ծրագիրը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից
Ս.թ. ապրիլի 14-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում տեղի ունեցավ «Dasaran» կրթական ծրագրի ղեկավար կազմի հանդիպումը հայ համայնքի հետ: Հանդիպման ընթացքում «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հիմնադիրները ներկայացրեցին կրթական ծրագիրը, վերջինի նպատակները, գրանցած հաջողությունները և առաջիկայում սպասվելիք նախաձեռնությունները: Հանդիպմանը հատուկ անդրադարձ եղավ կրթական ծրագրի կայքում առկա կրթական-ինտելեկտուալ խաղերին, որոնք հնարավորություն կտան սփյուռքահայ աշակերտներին համալրելու իրենց՝ մայրենի լեզվից
Հիմնադիր խորհրդարանի հայտարարությունը Արցախում իրականացվող հալածանքների վերաբերյալ
Անցնող օրերի ընթացքում Արցախում պատգամավորական ընտրությունների նախընտրական պայքարի շրջանակներում հալածանքներ են իրականացվել Ազգային վերածնունդ կուսակցության, նրա ներկայացուցիչների ու անդամների նկատմամբ: Ազգային վերածնունդ կուսակցությունը ամբողջությամբ օրենքի շրջանակներում և համակարգի տրամաբանության ներքո մասնակցեց այդ ընտրական գործընթացներին որպես ընդդիմադիր ուժ և այդ համակարգի կողմից ենթարկվեց հալածանքների: Ավելորդ չէ նշել, որ Արցախի իշխանությունները Երևանյան ռեժիմի ենթակա մասնաճյուղն են, և
Տաթեւ Աբրահամյանն 1-ին խաղատախտակի առջեւ հաղթանակ է տարել
Չինաստանի Չենդու քաղաքում երեկ մեկնարկած շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունում ԱՄՆ-ի հավաքականը, որի մարզիչը Մելիքսեթ Խաչիյանն է, 3:1 հաշվով առավելության է հասել Եգիպտոսի նկատմամբ: ԱՄՆ-ի ընտրանու առաջատար, կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը առաջին խաղատախտակի առջեւ հաղթել է կանանց միջազգային վարպետ Այա Մոաթազին՝ ապահովելով իր թիմի խոշոր հաշվով առավելությունը: Երկրորդ տուրում ԱՄՆ-ի մրցակիցը Լեհաստանն է: Տաթեւ Աբրահամյանը
Սկսեցինք պարտություններով
Ծաղկաձորում եւ Չինաստանի Չենդու քաղաքում միաժամանակ մեկնարկեցին շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի թիմային առաջնությունները: Ծաղկաձորում մեր տղամարդկանց ազգային հավաքականը մեկնարկային տուրում հանդիպեց Իսրայելի ընտրանուն եւ զիջեց 1,5:2,5 հաշվով: Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Սերգեյ Մովսիսյանը միավորը բաժանեցին, իսկ Վլադիմիր Հակոբյանը պարտվեց: Չինաստանում անհաջող մեկնարկեց նաեւ մեր կանանց ընտրանին, որը 1:3 հաշվով տանուլ տվեցին տանտիրուհիներին: Էլինա
ՀԽ. Ապրիլի 24-ին հանրահավաք անցկացնելու կոչեր հնչեցնողներին մեկուսացնելու պահանջ առաջ քաշելն անհեթեթություն է
Ռեժիմն իր ներկայացուցիչների բերանով հավաստում է, որ ծրագրում է առաջիկա օրերին շարունակել անօրինական քայլերն ու ապօրինի ձերբակալությունները Հիմնադիր խորհրդարանի և «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամների նկատմամբ: Հայ ժողովրդի դարավոր երազանքի մասին են խոսում մարդիկ, որոնք իրականում անհաղորդ են մեր ազգի անցյալին, սպանում են նրա ներկան և անհեթեթ են դարձնում ապագայի կամ ազգային երազանքի մասին ցանկացած խոսք: Այս
Արթուր Մկրտչյան. «Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքական ձեռագիրը ամենուրեք նույնն է եղել»
«Հայոց ցեղասպանությունը վերապրածի հուշերը» գիրքը կազմած եւ հրապարակության պատրաստած Արթուր Մկրտչյանը այսօր կազմակերպված շնորհանդեսի ժամանակ ներկայացնելով զեյթունցի Մելքոն Մանուկյանի պատմությունը՝ հիշեց նրա հուշագրից մի տող, ըստ որի նրան եւ արաբական ցեղերի մոտ ապաստան գտած հայերին թվացել էր, թե աշխարհում հայ այլեւս գոյություն չունի «որովհետեւ մեր աչքերը տեսան, որ բոլորը կոտորվեցին»: «Իհարկե, կարդալով հուշագրությունները, դուք նմանություններ
Կրեմլը դեռ չգիտի՝ Լուկաշենկոն Հաղթանակի օրը կայցելի՞ Մոսկվա
Կրեմլը դեռ տեղեկատվություն չունի՝ արդյո՞ք Բելոռուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվել է այցելել Մոսկվայում անցկացվող քայլերթին նվիրված Հաղթանակի օրվան: Газете.ру-ին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Կիսիլյովը: Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել Հաղթանակի 70-ամյակին նվիրված Մոսկվայում կազմակերպվող քայլերթին մայիսի 7-8-ին , իսկ մայիսի 9-ին նախատեսում է մասնակցել Մինսկում տեղի
«Դավադրական» հեքիաթ. ցեղասպանությունը կազմակերպել են հրեաները
Եթե մարդն ունի որեւէ սեւեռուն գաղափար, ապա կարեւոր չէ՝ թե հատկապես որ հողի վրա է նա «խփնված»՝ «ռեժիմի դե՞մ», թե՞ «հանուն ռեժիմի» պայքարի, պուտինամոլությա՞ն, թե՞ հակապուտինականության, լեւոնականությա՞ն, թե՞ հակալեւոնականության, արեւմտամետությա՞ն, թե՞ ռուսամետության: Կարեւոր է, որ այդ սեւեռված մարդիկ ամենուր դավադրություն են տեսնում՝ այս բարդ աշխարհի համար փնտրելով պարզունակ բացատրություններ: Երբ նման մարդիկ «բանավիճում են» իմ
Արմենակ Մանուկյան. «Հայրս երեք շուն ուներ. անունները՝ «Թալեաթ», «Էնվեր» եւ «Ջեմալ»
Քանաքեռ-Զեյթունի Հ.Յ.Դ. «Արամ Պողոսյան» կոմիտեությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կազմակերպեց «Հայոց ցեղասպանությունը վերապրածի հուշերը» գրքի շնորհանդեսը, որը կազմել եւ հրատարակությանը պատրաստել է Արթուր Մկրտչյանը: Սա պատմավավերագրական նշանակություն ունեցող մի պատմություն է, որտեղ ցեղասպանության ողջ արհավիրքը ապրած Մելքոն Մանուկյանը մանրամասն գրի է առել Զեյթուն քաղաքում ապրած իր մանկությունից մինչեւ հասուն կյանք, գրեթե մինչեւ իր
90-ամյա կնոջն ու նրա դստերը սպանել են հաց ուտելու պահին. մանրամասնում են հարևանները
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ երեկոյան դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Տեքստիլագործների թաղամասում գտնվող Մհեր Մկրտչյան փողոցի 38 ա հասցեի երեքհարկանի շենքի 29-րդ բնակարանում, որը երրորդ հարկում է: Դանակի բազմաթիվ հարվածներով սպանել էին 90-ամյա Քնարիկ Շահումյանին ու նրա կրտսեր դստերը՝ 51-ամյա Ալվարդ Շահումյանին: Քաղաքի կենտրոնում ՝ Շիրակի մարզպետարանից ու Շիրակի մարզային ոստիկանությունից ոչ հեռու գտնվող այդ
Վիճակ
Աշխարհին կապող իմ պատուհանից, Աչքիս զարնում են բազում պատկերներ, Որբացած այրեր, ամուրի մայրեր… Բոլորը խեղված կյանքի հարվածից: Նրանց դեմքերին ծով տառապանք կա, Էլ չեն սլանում առյուծ ձիերով, Կյանքը լցվել է բազում հոգսերով, Ձիերն ընկել են, էլ ապրուստ չկա: Լիքը տառապանք, իմաստազուրկ կյանք, Մահազդու դեմքեր, լլկած հոգիներ, Քայլող կմախքներ, անմիտ հայացքներ, Փառք, շունչը դեռ
Առաջիկա օրերի եղանակ. Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում` Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ապրիլի 20-ին օրվա երկրորդ կեսին, 21-24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 21-ի գիշերը հյուսիսային շրջաններում սպասվում են ինտենսիվ անձրևներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 21-24-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը
Հայտնաբերվել է դի
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ապրիլի 19-ին, ժամը 11.06-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցների և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Գ. Գ.-ի (ծնվ. 1947թ.)
Բերձորում սկսվել են շաբաթօրյակնրը
Ապրիլի 18-ին Բերձորում սկսվեցին սան-մաքրման աշխատանքներ, և քաղաքի որոշ հատվածներ բարեկարգվեցին: Աշխատանքները հիմնականում կատարվեցին Երևանյան մայրուղու հարևանությամբ գտնվող պուրակներում և որոշ հիմնարկությունների բակերում: Վերջերս Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հարևանությամբ պուրակում տնկվեցին 100 ծառեր, որի աշխատանքներին մասնակցեց նաև ԼՂՀ Նախագահը: Շրջվարչակազմի աշխատակազմի կառույցների աշխատակիցները՝ վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ բարեկարգման աշխատանքներ իրականացրեցին այս պուրակում: Հրշեջ-ծառայության աշխատակիցների
Գյումրիում դաժանաբար սպանված աղջիկը աշխատել է հավաքարար
Ինչպես տեղեկացրել ենք՝ երեկ Գյումրու կենտրոնում՝ Տեքստիլագործների թաղամասում, Մհեր Մկրտչյան փողոցի 38 ա շենքի բնակարան 29-ում դաժանաբար, դանակի բազմաթիվ հարվածներով սպանել էին մորը եւ դստերը: Մայրը 70-անց Քնարիկ Շահումյանն է, իսկ դուստրը 51-ամյա Ալվարդ Շահումյանը: Նշենք, որ Տեքստիլագործների թաղամասում գտնվում է նաեւ Շիրակի մարզպետարանը, սպանության վայրից հեռու չէ նաեւ ոստիկանության Շիրակի մարզային վարչության շենքը: Շիրակի
Ծնեբեկով տոնական աղցան տեսանյութ
Ծնեբեկը իր օգտակարությամբ, անկրկնելի համով եւ տարվա մեջ ընդամենը մեկ-երկու ամիս գոյությամբ նվաճել է իսկական դելիկատեսի համբավ: Եվ ապրիլ-մայիսին, քանի դեռ այդ հրաշք բույսը կա, հարկավոր է որքան հնարավոր է շատ ուտել դրանից՝ չափազանց օգտակար է: Այսօր կառաջարկեմ մի գեղեցիկ աղցան, որը շատ հարմար է տոնական սեղաններին, հյուրերին մատուցելու համար: Անհրաժեշտ մթերքները Ծնեբեկ- 2 կապ
Սահմանամերձ Ոսկեվանում բացվեց հայոց ցեղասպանության զոհերի հուշաքար
Քանդակագործը զոհված ազատամարտիկի որդի է Ապրիլի 18-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում հանդիսավորությամբ բացվեց հայոց ցեղասպանության զոհերի հուշաքար: Կոթողը պատկերում է պատմական Հայաստանի տարածքը, այն հատող խաչ, որը նաեւ սրի է նման, հայոց հավերժության ոգին խորհրդանշող նուռը: Հուշաքարը գտնվում է 1990թ. բացված Զորավար Անդրանիկի արձանի կողքին: Հուշաքարի կառուցման նախաձեռնությունը պատկանում է Ոսկեվանից սերված Լորիս Սաֆարյանին:


















































