Օրվա լրահոսը
Համակարգը, որը մենք ստեղծել ենք, էնքան խորն է այլևս մտել էդ մարդկանց պապաների տները, որ դուրս չի գալու ետ․ Նիկոլ Փաշինյանի ելույթը Գյումրիում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Գյումրեցու եւ փարաքարցու ընտրությունը մեզ համար օրենք է. Գյումրիում ելույթ ունեցա առաջիկա ՏԻՄ ընտրությունների առիթով։
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան
Մարտի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան: Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Նախատեսված են նաև այլ հանդիպումներ և քննարկումներ, այդ թվում՝ Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA)։ «Այս այցը տեղի է ունենում շատ խորհրդանշական պահի, քանի որ այս տարի լրանում է մեր երկու երկրների միջև «Բարեկամության
Գալա միջոցառում՝ Գյումրիի եւ Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
Գյումրիի եւ Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Գյումրիում տեղի ունեցավ գալա միջոցառում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Թուրքիայի դեպքում ցեղասպանությունը ոչ թե ծայրահեղ, այլ սովորական, բազմիցս կիրառված գործիք է․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Ներխուժումները, ռմբակոծությունները, պատերազմներն այն գործիքներից են, որոնք տարբեր պետություններ կիրառում են խնդիրներ լուծելու համար։ Սակայն ամեն երկիր չէ, որ ցեղասպանությունն օգտագործում է որպես պետական քաղաքականության գործիք։ Թուրքիայի դեպքում ցեղասպանությունը ոչ թե ծայրահեղ, այլ սովորական, բազմիցս կիրառված գործիք է։ Այդ պետության հիմնարար մոտեցումը հետևյալն է՝ չկան բնիկ ժողովուրդներ,
Ավելի քան 1000 մարդ Է զոհվել Սիրիայում տեղի ունեցած բախումների երկու օրվա ընթացքում․ «Ազատություն»
Ավելի քան 1000 մարդ Է զոհվել Սիրիայի նոր կառավարիչների հետ կապված զինյալների և անվտանգության ուժերի ու տապալված Բաշար Ասադին հավատարիմ ալավիների խմբի զինյալների միջև երկրի առափնյա շրջանում տեղի ունեցած բախումների երկու օրվա ընթացքում, հայտնել է Մեծ Բրիտանիայում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոն» կառույցը: Զոհերի թվում, ըստ աղբյուրի, 745 խաղաղ բնակիչ կա: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր
Մենք Քոչարյան Անդոյին էլ ասել ենք, նայի՝ ընտանիքիդ կը-մաս-նա-տենք, մասունքների կվերածենք. անհետ կորած զինվորի մայր
Անդրանիկ Քոչարյանի շաքարը բռնված նստած էր, էն է որ մտածում էր էդտեղից կարողանա ողջ ու առողջ դուրս փախնի. անհետ կորած զինվորի մայր
Ադամի ընտրությունը փոխեց աշխարհը, բայց փոփոխված աշխարհում մարդն իր արժեքը չկորցրեց շնորհիվ Երկրորդ Ադամի
Այսօր Մեծ Պահքի Երկրորդ կիրակին է, որը կոչվում է Արտաքսման կիրակի։ Մեծ Պահքի երկրորդ կիրակին իր անունը և իմաստը ստացել է առաջին կիրակիով հիշատակված մարդկային երջանիկ վիճակի ողբերգական վախճանից և խորհրդանշում է նախամարդու դրախտից արտաքսվելը։ Ադամն ու Եվան չպահեցին Աստծո կողմից իրենց տրված առաջին «պահքը» և ճաշակեցին բարու և չարի գիտության պտուղը: Ադամի ընտրությունը փոխեց
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Մարտի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 9-ի ցերեկը, 10-14-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։ Հանրապետության տարածքում` Մարտի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
Անահիտ Մանասյանը մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբի կողմից կազմակերպված նախաճաշին
Կանանց միջազգային օրվա առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբի կողմից կազմակերպված նախաճաշին։ Այս հանդիպումը բացառիկ հնարավորություն էր մտքեր փոխանակելու Հայաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ, որոնք հանձնառու են առաջ մղելու կանանց իրավունքների պաշտպանությունն ու գենդերային հավասարությունը։ Հանդիպման մասնակիցները վերահաստատել են իրենց համատեղ
Հայ բանտարկյալների հարցը բարձրացնել ՄԱԿ-ի ֆորումներում․ «Բաբոն Տերա» կանանց նախաձեռնությունը բաց նամակ է ուղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին
«Բաբոն Տերա» կանանց նախաձեռնությունը բաց նամակ է ուղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների գծով օգնական Իլզե Բրանդս Քեհրիսին, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտա Թեմիդոյին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային։ Նամակում նշված է․ «Հազարավոր հայ կանանց անունից այս նամակն ենք ուղղում Ձեզ։ Շնորհավորում ենք Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ։ Ձեր ձեռքբերումներն ու ներդրումները մարդու իրավունքների պաշտպանության
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից դաշտում․ կա զոհ
Մարտի 9-ին, ժամը 08:42-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և
Համատարած կոտորած. ինչ է կատարվում այս օրերին Սիրիայում
Շատերն են հարցնում, թե ինչ է կատարվում այս օրերին Սիրիայում։ Ամփոփելու համար՝ համատարած կոտորած. Տուժողը միշտ ժողովուրդն է։ Նախկին ռեժիմի մնացորդները ջարդեր են անում, Նոր ռեժիմը ջարդեր է անում, Բանակը ջարդեր է անում, Զինված տարբեր խմբեր ջարդեր են անում, Իշխանությունը ջարդեր է անում, Ընդդիմությունը ջարդեր է անում: Եվ եթե ծավալվեի, ապա կասեի, որ նախկին իշխանության
Կարո՞ղ եք մի պահ ձեզ պատկերացնել այն գերիների փոխարեն. «Հայացք Երևանից»
Գիտակցելով իշխող վարչախմբի հակազգային բնույթը, մարտի 2-ից Ազատության հրապարակում հացադուլի էր նստել ազգանվեր մի մարդ՝ Արտավազդ Ալավերդյանը։ Շատերը «կեցցեներ»-ով ընդունեցին դա։ Կեցցեն նաեւ իրենք՝ այդ սատարող անձինք: Հետո հացադուլի նստեց Մանե Թանդիլյանը՝ հորդորելով ադրբեջանական բանտում գրեթե երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող երբեմնի գործընկերոջը՝ դադարեցնել հացադուլը: Թանդիլյանի հացադուլի արձագանքը պարզապես շշմեցնող էր՝ բացասական իմաստով: Ակցիայի մասին
Բախվել են բեռնատարն ու ավտոմեքենան․ ուղևորներից մեկը մահացել է
Մարտի 8-ին, ժամը 22։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի հուշարձանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով հրդեհ
Ավտոճանապարհները Հայաստանում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր
Դեպի Եվրամիություն շարժվող Հայաստանը պետք է ուշադիր հետեւի, թե ուր է գնում հենց Եվրամիությունը․ «Հայացք Երևանից»
Ի՞նչ է կատարվում Եվրամիության հետ։ Արդյո՞ք եվրոպացիները վախենում են ակամա հայտնված սեփական ազատությունից: Թե՞ նրանք հասկացան, որ մեկ դար շարունակ եղել են ԱՄՆ-ի գաղութը, որին իրենք են ծնել դարեր առաջ։ Իսկ միգուցե նրանք հիշել են 1648 թվականի Վեստֆալյան խաղաղությունից առաջ երեսունամյա պատերազմը։ Ինչո՞ւ չեն հավատում սեփական ուժերին։ Ի վերջո, միայն մեկ երկիր՝ Հունգարիան, փչացրեց աշխարհի
Միշտ հերոսի կերպար. Դուշման Վարդան
«Հայն իրավունք չունի հնոցպան ու խոհարար դառնալու: Մեզ ռազմագետ զինվորներ են պետք, դարավոր թշնամի ունենք»: Դուշման Վարդան Այսօր, երբ կորցրել ենք Արցախը, վտանգված են մեր սահմանները, առավել է կարևոր հիշել ու մեծարել Արցախյան առաջին գոյամարտի հերոսներին, ովքեր մեր ազգին հաղթանակ պարգևեցին, տվեցին հպարտ ապրելու իրավունք։ Այդ Անմահ Հերոսներից է մեր Վարդանը՝ Դուշման Վարդանը՝ Հայաստանի հերոս,
Իրականում ժողովուրդը երբեք որոշում չի կայացնում. «Հայացք Երևանից»
Օրեր առաջ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն արտասովոր մի հայտարարություն արեց, որը պատշաճ ուշադրության չարժանացավ կամ, թերեւս, մնաց փետրվարյան այդ շրջանի ավելի աղմկոտ աշխարհաքաղաքական անցքերի ժխորում: Նա ասաց. «Ես իշխանությունը ստացել եմ ժողովրդից: Եվ ես իշխանությունը կարող եմ վերադարձնել միայն ժողովրդին… Երբ ժողովուրդը կգա, դուռը կծեծի կամ չի ծեծի, կասի՝ իմ իշխանությունը տուր ինձ,
Թուրքիայի ԶՈւ օբյեկտը թռիչք է իրականացնում Հայաստանի սահմանի մոտ
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք – Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերին պատկանող օբյեկտը թռիչք է իրականացնում Հայաստանի և Իրանի սահմանի մոտ։
Աշխարհի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների առաջնությանը մեր բոլոր շախմատիստները բարելավեցին իրենց միջազգային վարկանիշները
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ավարտվեց 2025 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը: Գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 11 հնարավորից վաստակեցին 7.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրին 12-րդ և 14-րդ հորիզոնականները: ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 44-րդ հորիզոնականը: Աղջիկների առաջնությունում Միլենա Գասպարյանը վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց
Սերգեյ Սարգսյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր ադրբեջանցի մրցակցին, ապա զիջել բելառուս ըմբիշին
Մ23 ԵԱ. 97 կգ Սերգեյ Սարգսյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր ադրբեջանցի մրցակցին, ապա զիջել բելառուս ըմբիշին, որը հասել է եզրափակիչ։ Մեր ըմբիշը կշարունակի պայքարը։ Սփոփիչ գոտեմարտում նա կմրցի Հունաստանի ներկայացուցիչ Կարավանոսի հետ։ Wrestling – Armenia
Գևորգ Պապոյանը Գորիսում ներկայացրել է պետական աջակցության շուրջ երկու տասնյակի հասնող ծրագրերը, դրանցից օգտվելու և դիմելու կարգը
Նախարար Գևորգ Պապոյանն այսօր աշխատանքային այցով գտնվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, որտեղ ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Նարեկ Ղահրամանյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ հանդիպել է համայնքի մի շարք գործարարների և տնտեսվարողների հետ։ Նախարարը ներկայացրել է պետական աջակցության շուրջ երկու տասնյակի հասնող ծրագրերը, դրանցից օգտվելու և դիմելու կարգը, ապա առանձին անդրադարձ է կատարել
Մանե Թանդիլյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց, նա, հավանաբար, գիշերը կանցկացնի բժիշկների հսկողության տակ
Հացադուլի ութերորդ օրը «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը կրկին վատացել է,եւ նա երկրորդ անգամ տեղափոխվել է հիվանդանոց: Ազատության հրապարակում կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Aravot.am-ին ասաց. «Մոտ երկու ժամ առաջ շտապ օգնության հերթական կանչն իրականացրեցինք մեր հացադուլ անող ընկերների առողջական վիճակը ստուգելու նպատակով: Բժիշկները բոլորին հորդորում են դադարեցնել հացադուլը, քանի որ ամեն օր նրանց
Մեր նկատմամբ տեղեկատվական տեռոր նախաձեռնածներին և իրականացնողներին հիշեցնեմ, որ մենք 2018-ի տեռորն ենք տեսել, 2025-ը ի՞նչ է, որ չդիմանանք․ Արմեն Աշոտյան
Նախ, կցանկանամ հայցել հայ հասարակության առողջ հատվածի ներողամտությունը, որ մեր ժողովրդի հիմնական դարդ ու ցավերը թողած՝ կրկին ստիպված եմ հրապարակավ անդրադառնալ ներընդդիմադիր բախումների վերջին դրսևորումներին։ Հավաստիացնում եմ ձեզ սակայն, որ խնդիրը ոչ այնքան նիկոլաոճ ստերին, կեղծիքներին, աղավաղումներին և վիրավորանքներին պատասխանելն է, որքան ապացուցելը, որ այս սկանդալը պատահական չէ, ծրագրավորված է և փաստացի երկրորդ նախագահի աշխատակազմի
Բաքվի նոր պահանջը. Ադրբեջանին հանձնել «ռազմական հանցագործություններում մեղադրվողներին»
«Ազգային ճակատ» – «Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների նոր մեկնարկի իրական ձգտումը կդրսևորվի, մասնավորապես, Հայաստանի պատրաստակամությամբ՝ հանձնելով Ադրբեջանին «ռազմական հանցագործություններում մեղադրվողներին», որոնք «թաքնվում են» Հայաստանի Հանրապետությունում»,- գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական կողմի, «հանցագործությունների» մեջ են մեղադրվում Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Սամվել Բաբայանը, Մանվել
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամներին
Մարտի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամների՝ առաջնորդությամբ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի։ Կուսակցության ներկայացուցիչները Վեհափառ Հայրապետին համապարփակ տեղեկություններ փոխանցեցին ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովի աշխատանքների մասին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Բյուրոյի նորընտիր ներկայացուցչին և անդամներին՝ կարևորելով համազգային ներուժի ծառայեցումը հանուն հայրենիքի զորացման, ազգի արժանապատիվ ու լուսավոր գալիքի
Սրբուհի Գալյանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ
Կանանց միջազգային օրվա առթիվ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Աբովյան» ՔԿՀ։ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կովն ընկել է ձորակը և արգելափակվել․ փրկարարները դուրս են բերել կենդանուն
Մարտի 8-ին, ժամը 12:24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղում՝ «Եզդիական» կոչվող թաղամասում, կովն ընկել է ձորակը և արգելափակվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները կենդանուն դուրս են բերել մոտ 60 մետր խորությամբ ձորակից։ ՀՀ ՆԳՆ
«Սարիկ Մինասյան, դատարան ես ուզում դիմե՞լ, հանգիստ դիմի՛ր․ ողջ ու առողջ է քեզանից դիմում ընդունած անձը»․ Գյումրու ՀՀԿ խորհրդի ղեկավար
Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանն այսօր կրկին պնդել էր, որ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը 2017 թվականին սեփական դիմում համաձայն անդամագրվել է ՀՀԿ կուսակցությանը: Որպես ապացույց՝ Գյումրու ՀՀԿ կառույցը հրապարակել էր փաստաթղթեր, որոնցից մեկը 2017 թվականի հունիսի 12-ի դիմումն է՝ հասցեագրված Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնին, մյուսը՝ անձնական թերթիկը (Տես փաստաթղթերը)։ Արտյոմ Ղուկասյանը
Արցախի փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի է հայտնաբերվել․ Shamshyan.com
Այսօր՝ մարտի 8-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիականության համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի


















































