Օրվա լրահոսը
Ազգային փոքրամասնությունների լեզուների, մշակույթի և ավանդույթների պահպանման պետական քաղաքականությունը՝ հանդիպման առանցքում
Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի (COMEX) պատվիրակությունն աշխատանքային այցով Հայաստանում էր։ Այցի նպատակն ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ասորերենի, եզդիերենի, հունարենի, ռուսերենի և քրդերենի պահպանմանն ու զարգացմանն ուղղված իրավական ակտերի, կանոնակարգերի, ինչպես նաև ՀՀ-ում խարտիայի պահանջների գործնական կիրառման գնահատումն էր, որն իրականացվելու է Հայաստանի կողմից ներկայացված վեցերորդ պարբերական զեկույցի հիման վրա: Այցի
Իր դուխը հերիքում է միայն իր ընդդիմախոսների հետ խոսել այս ձեւով. դե պատասխանիր Հիքմեթ Հաջիեւին. Զոհրաբյան
Նիկո՛լ, մի հատ քո հանձնած գյուղերն ու քաղաքները, բնակավայրերը վերադարձրու. Զոհրաբյան
Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի կնոջ ընկերությունը գյուղնշանակության հողից ավազ է արդյունահանել. «Հետք»
Առաջին դեպքը չէ, երբ «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու, ավազ է արդյունահանում:
Թեև մեզ բաժանում է աշխարհագրական հեռավորությունը, Հայաստանը միշտ դիտել է Հնդկաստանը որպես մտերիմ գործընկեր. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA) «Հայաստանն ու Հնդկաստանը փոփոխվող աշխարհում. կապերի ամրապնդում, ապագայի ապահովում» «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան Պիսե, Հարգելի՛ հյուրեր, Տիկնայք և պարոնայք, Պատիվ է հանդես գալ այս հարգարժան լսարանի առջև. մի հարթակ, որը հայտնի է իր սուր վերլուծություններով և առաջադեմ քննարկումներով, որոնք նշանակալիորեն նպաստում են միջազգային
Ադրբեջանական հեռուստաընկերությամբ կրկին անդրադառնում են Սյունիքին ու մեր պետության հանդեպ ունեցած տարածքային հավակնություններին. Տաթևիկ Հայրապետյան
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Օրեր առաջ Անկարայում Ալիևի ելույթից հետո, որտեղ նա հայտարարել հերթական անգամ կեղծել էր պատմությունը ու փաստացի տարածքային հավակնություններ առաջ քաշել ՀՀ Սյունիքի մարզի նկատմամբ։ Դրանից հետո ողջ տեղեկատվական տիրույթը, պատգամավորների և այլոց մակարդակով
Ալիեւի ու Էրդողանի կողմից մաշված մեկը խոսում է կիսամաշվածությունի՞ց. Շարմազանովը՝ Փաշինյանի մասին
Էրդողանի ու Ալիեւի արանքում մաշվել է, Հայաստանի պետությունն էլ մաշել է. Շարմազանով
Որոշել եմ սրանից հետո, որ մի բան լինի, ասեմ՝ ես չեմ, երկվորյակս է. Ալեն Սիմոնյան
Որին ի պատասխան ռուս երիտասարդը ծիծաղում և ասում է՝ «Вы- Армяне такие наивные, верите в такое. Откуда вы знаете что это не двойник»:
Իրանի դեսպանը և ԲԴԽ նախագահը անդրադարձել են երկու երկրներում պահվող ազատազրկված անձանց փոխանցումների, հանձնումների և վտարումների հետ կապված խնդիրներին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: ԲԴԽ նախագահը կարևորել է երկկողմ ներդրվող ջանքերը բազմադարյա հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու գործում, ընդգծել է պատրաստակամությունը արդարադատության բնագավառում համագործակցելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրներում պահվող ազատազրկված անձանց փոխանցումների, հանձնումների և վտարումների հետ կապված խնդիրներին։ Քննարկման առարկա են
«Ուղղակի քաղաքական կամքն առկա չէ․ հնարավորություններ կային ու կան»․ Արտակ Բեգլարյանը՝ ՀՀ իշխանությունների՝ գերիների վերադարձի մասով քաղաքականության մասին
Ըստ Արտակ Բեգլարյանի՝ ՀՀ իշխանությունները չեն ուզում բախումնային տրամաբանության մեջ մտնել Ադրբեջանի հետ գերիների և այլ հարցերով։
Սահմանադրության տեքստն ակնկալվում է ավարտել մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները. Գալյան
Հայաստան-ԵՄ համագործակցությունը նոր շրջափուլ է մտել, այդտեղ արդարադատության նախարարությունը ևս ունի իր դերակատարումը. Սրբուհի Գալյան
Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը դատապարտել է Բաքվում պահվող հայերի ապօրինի բանտարկությունն ու նրանց հանդեպ դաժան վերաբերմունքը
Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկել Բաքվում ապօրինի և շինծու մեղադրանքներով անազատության մեջ պահվող հայերին ազատելու համար՝ զգուշացնելով, որ անգործությունը կխրախուսի հետագա բռնաճնշումները և մարդու իրավունքների խախտումները: Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ընդունած հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումն ապահովելու համար անհրաժեշտ է անհապաղ և
Փաշինյանը փակեց Գյումրիում ազատ ու արդար ընտրությունների թեման, որովհետեւ գնաց ու տվեց բոլոր հանձնարարությունները. Աննա Մկրտչյան
Հայ ժողովուրդը վստահ արդեն գիտի, որ 2018-ին ինքը չէ Նիկոլին իշխանության բերել. Աննա Մկրտչյան
Ռիտու Ֆավրեն շեշտել է հայ երիտասարդների մեծ ներուժը և նշել, որ Emerson-NI-ն շարունակելու է ակտիվ գործունեությունը ՀՀ-ում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Emerson-NI ընկերության նախագահ Ռիտու Ֆավրեին։ Վարչապետը ողջունել է տիկին Ֆավրեի այցը և կարևորել Emerson-NI ընկերության գործունեությունը մեր երկրում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է և այդ առումով գործադիրը շահագրգիռ է Emerson-NI ընկերության կողմից նոր ներդրումային ծրագրերի
Այդպես էլ չիմացան, թե ուր են արտահանում իրենց հարստությունը՝ ոսկին. «Ապառաժ»
«Ապառաժ». «Էսօր Սարսանգն է դատարկվում, վաղը գյուղը կդատարկվի, եթե այսպես շարունակվի», – 2023թ. մարտին ասում էր Դրմբոն գյուղի մի բնակիչ: Չկա ջուր` չկա կյանք, ասում էր նա: Տարեց մարդու կանխատեսումը ճիշտ էր, դատարկվեց ոչ միայն իրենց գյուղը, այլ ամբողջ Արցախը: Նույնն էր ասում նաեւ գյուղապետ Աշոտ Հակոբյանը. ակնհայտ է, թե ինչպես է ջրամբարը օր-օրի, ժամ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 3-9-ը (2025թ․) 🟦 Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.37 մ (09.03.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 2 սմ-ով։ 🟦 Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 3-9-ն ընկած ժամանակահատվածում
ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամները հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահի հետ
Զրուցակիցներն ընդգծել են Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գոյության ու գործունեության կարևորությունը՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և վերականգնման գործում…
ՀՀ Աստրիդ Շոմեյքերի այցի շրջանակում քննարկվել է COP17 կարևորությունը, կարիքները, միջազգային գործընկերների հետ հնարավոր համագործակցություն շրջանակը
Հայաստանում COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակներում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը մարտի 3-7-ը գտնվել է Հայաստանում։ Պաշտոնական այցի շրջանակներում տիկին Շոմեյքերը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի հետ: Հանդիպումներ և այցեր են իրականացվել COP17 կազմկոմիտեի նախագահ, վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի հետ։
5 տարի առաջ արված բոլոր կանխատեսումներս իրականացել են. Գառնիկ Իսագուլյան
Ցավոք սրտի, հիմա որ հետին թվով նայում եմ այս ամեն ինչին, ինձ եմ մեղադրում՝ այ ընկեր, գուշակություններ մի արա, մի ասա, որ իրականություն է դառնալու, որովհետեւ դրա համար քեզ դատում են :
ՄԻԵԴ-ում չլուծված և առկախ դիմումների քանակով Թուրքիան առաջին տեղում է
Ermenihaber. 2024-ին Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) է ներկայացվել 6190 դիմում։ Այդ դիմումներից կայացվել է իրավախախտման մասին 67 որոշում։ Նշենք, որ նախորդ տարիներին իրավախախտման որոշումները եղել են ավելի շատ՝ տատանվելով 72-140-ի սահմաններում։ Չլուծված և առկախ հայցադիմումների քանակով՝ 21.600 դիմումով, Թուրքիան զբաղեցրել է առաջին տեղը։ Հայցերի քանակով վերջինիս հաջորդում են Ռուաստանը և Ուկրաինան։ 2024-ին
Շրջանառվող՝ զինծառայողների բնակապահովությանը վերաբերող նախագիծն առավել է խորացրել գոյություն ունեցող մտահոգությունները. ՄԻՊ
Պաշտպանի դիրքորոշումը՝ զինծառայողներին բնակարանային պայմանների բարելավման շահառու դիտարկելու համար գործող 30 կիլոմետրը 60 կիլոմետրով փոխարինելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց է համարում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Խոսքը վերաբերում է նշված օրենքի՝ «Զինծառայողների բնակարանային ապահովությունը» վերտառությամբ 65-րդ հոդվածի 1-ին մասում
Ակբա բանկը ստացել է «Հաճախորդների պաշտպանության հավաստագրման» ոսկե մակարդակ
Ակբա բանկը միջազգային հեղինակավոր MFR գործակալության կողմից արժանացել է «Հաճախորդների պաշտպանության հավաստագրման» (Customer protection certification) ամենաբարձր՝ ոսկե մակարդակի։ MFR-ի կողմից Ակբա բանկի հավաստագրումը ևս մեկ անգամ արտացոլում է՝ բանկումհաճախորդների հետ գործարար հարաբերությունների համապատասխանությունը հաճախորդների սպասարկման միջազգային չափանիշներին, բանկի՝ հաճախորդակենտրոն գործունեության ընկալման բարձր մակարդակը, հաճախորդների սպասարկման մեծ փորձառությունը։ Ակբա բանկի մասին Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի
«Bayraktar TB2T»-ն համալրվել է արհեստական բանականությամբ և տուրբո շարժիչով
Ermenihaber. Թուրքիայի «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերը համալրվել են արհեստական բանականության համակարգով և տուրբո շարժիչով աշխատող մեխանիզմներով։ Այդ նորացված տարբերակով կատարվել է 3-րդ փորձնական թռիչքը, ինչի ընթացքում «Bayraktar TB2T» դրական արդյունք է ցույց տվել արագության և բարձրության առումով՝ հասնելով 25.500 ֆուտ (7.7 կմ) բարձրության։ Նշենք, որ 2024թ. դեկտեմբերին «Bayraktar TB2»-ը հատել էր 1 միլիոն ժամ
Google-ը 2024թ.-ին ադրբեջանական քարոզչություն տարածող ավելի քան 14 հազար յութուբյան ալիք է արգելափակել. «Հետք»
«Հետք». Google-ը 2021-2024 թվականներին ավելի քան 16 հազար ադրբեջանական ալիք է արգելափակել YouTube-ում, որոնցով Հայաստանին քննադատող ու ադրբեջանական կառավարությանը փառաբանող բովանդակություն է տարածվել։ Ընդ որում՝ այս ծավալի շուրջ 87%-ը հայտնաբերվել և արգելափակվել է 2024 թվականին։ Այս մասին նշվում է ընկերության Սպառնալիքների վերլուծության խմբի (Threat Analysis Group) տեղեկագրերում։ Ադրբեջանի հետ կապվող գործողությունների հետաքննության մասին այս տեղեկագրերում
61 կգ քաշային կարգում Լեւիկ Միքայելյանը ոսկու համար այսօր գոտեմարտելու է ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիեւի հետ
Կնյազ Իբոյանի մրցակիցը չեմպիոնության համար եզրափակիչ գոտեմարտում չեզոք դրոշի ներքո հանդես եկող Մուհամեդ Խանիեւն է:
Երուսաղէմի հայկական թաղամասի «Կովերու պարտէզ» կոչուող տարածքը կը շարունակէ պայքարի եւ բախումներու կեդրոն մնալ
Երուսաղէմի հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկեանը փաստած է, որ ինք պայմանագիրէն տեղեակ չէ եղած, ատոր կնքման համար կը մեղադրէ արդէն կարգալոյծ յայտարարուած միաբան մը:
«Մեզ համար շատ կարեւոր է գերիների հարցը, ոչինչ չի ազդելու մեր աշխատանքի վրա, որպեսզի Բաքվից վերադարձնենք բոլոր գերիներին»․ Ռուստամ Բաքոյան
Ռուստամ Բաքոյանը «սադրանք» որակեց հարցը, որ ՀՀ իշխանություններին գուցե ձեռնտո՞ւ չէ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադարձվի Հայաստան։
Բաց նամակ՝ աշխարհի քրիստոնյաներին. հանուն մեր ընդհանուր հավատքի՝ աջակցե՛ք հայ գերիների ազատ արձակմանը
Աշխարհի հայկական եկեղեցիների միացյալ ներկայացուցիչները միասնաբար դիմել են աշխարհի քրիստոնյաներին՝ Ադրբեջանում կալանքի տակ պահվող ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու հրատապ կոչով: Այն արտահայտում է խորը հավատարմությունը քրիստոնեական արժեքներին և մարդկային արժանապատվությանը, ընդգծում խաղաղության ու հաշտեցման հրատապ անհրաժեշտությունը։ Կոչն ընդգծում է բռնությունը և անմարդկային վերաբերմունքը դադարեցնելու կարևորությունը, անկախ ազգությունից, բոլոր մարդկանց բնածին
«Իմպիչմենտի դեպքում թեկնածուի անձի շուրջ համաձայնության գալու խնդիր կա»․ Արմեն Ռուստամյան
Ըստ Արմեն Ռուստամյանի՝ Իրանի հետ պետք է կնքել անհապաղ ռազմաքաղաքական դաշինք այն տրամաբանությամբ, որ եթե հարձակում լինի որևէ երկրի վրա, նշանակում է պաշտպանության հարցը դառնա երկկողմանի երաշխավորված՝ Իրան-ՀՀ։
Խոշոր չափի թմրամիջոց 33-ամյա կնոջ կրծկալում. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 6-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամոլության ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս և համագործակցելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության
«SMS հաղորդագրությամբ նման կեղծիք է տարածվում»
Հարգելի՛ քաղաքացիներ, SMS հաղորդագրությամբ նման կեղծիք է տարածվում։ Պետք չէ անցնել հղումով ու տվյալներ փոխանցել։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն


















































