Կիրանց գյուղի բնակիչներին թույլ չեն տալիս մուտք գործել Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող հողատարածքներն այն հատվածում, որտեղ սահմանազատում չի իրականացվել, Sputnik Armenia–ի հարցմանն ի պատասխան այս տեղեկությունը հաստատել են ՀՀ ԱԱԾ-ից։
Մենք ԱԱԾ-ին հարցրել էինք՝ արդյո՞ք Կիրանցի բնակիչներին արգելվում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել Բերքաբերի ջրամբարի ափին՝ սահմանազատված գոտուց դեպի արևելք ընկած հատվածում։ Եթե այո, ապա ինչու։
✔️Մեկ ամիս անց ԱԱԾ-ից պատասխանեցին, որ Կիրանց գյուղի բնակիչները Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող իրենց հողատարածքներ կարող են մուտք գործել միայն սահմանազատված հատվածում։ «Իսկ չսահմանազատված հատվածներում ներկայումս մուտք գործել նպատակահարմար չէ՝ հնարավոր սահմանային միջադեպերից խուսափելու նպատակով»,- հայտնել են ԱԱԾ-ից։


















































