Լրահոս
Օրվա լրահոսը

Յունաստանի նա­խա­գահը հիշեցրեց Բիւ­զան­դիո­նի կայսեր ­թա­գադ­րու­մը հայկական Ս. ­Գէորգ ե­կե­ղեց­ւոյ մէջ. «Եռագոյն»

Մայիս 20,2026 11:09 Share

­Թ­րա­կիա կա­տա­րած շրջապ­տոյ­տին ծի­րէն ներս, ­Յու­նաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան նա­խա­գահ ­Քոնս­թան­տի­նոս ­Թա­սու­լաս այ­ցե­լեց ­Տի­տի­մո­թի­քօ քա­ղա­քը եւ մաս­նակ­ցե­ցաւ ­Յու­նաս­տա­նի մայր կա­ռոյ­ցին հետ կցու­մի 106-րդ ­տա­րե­դար­ձի տօ­նա­կա­տա­րու­թեան։

Իր ներ­կա­յու­թեան ա­ռի­թով, նա­խա­գա­հը այ­ցե­լու­թիւն կա­տա­րեց նաեւ ­Տի­տի­մո­թի­քո­յի պատ­մա­կան հայ­կա­կան Ս. ­Գէորգ ե­կե­ղե­ցին եւ մօ­տէն ծա­նօ­թա­ցաւ հնա­մեայ կո­թո­ղի պատ­մու­թեան ու շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րուն։

Ե­կե­ղեց­ւոյ մուտ­քին յոյն նա­խա­գա­հը դի­մա­ւո­րո­ւե­ցաւ շրջա­նի հո­գե­ւոր հո­վիւ Տ. ­Դա­նիէլ քհնյ. ­Գա­լօղ­լեա­նի, Ազ­գա­յին վար­չու­թեան ա­տե­նա­պետ ­Նա­զար Ա­ւա­գեա­նի եւ ­Տի­տի­մո­թի­քօ-Օ­րէս­թիա­տա թա­ղա­յին խոր­հուր­դի ան­դամ­նե­րուն կող­մէ։

­Նա­խա­գա­հի շքա­խում­բին մաս կը կազ­մէր շրջա­նի քա­ղա­քա­պետ ­Ռո­մի­լոս ­Խա­ծի­յա­նող­լու, ինչ­պէս նաեւ Էվ­րոս մար­զի հնա­մեայ կո­թող­նե­րու խնա­մա­կալ պա­տաս­խա­նա­տու ­Տոմ­նա ­Թեր­զո­փու­լու։

Ազ­գա­յին վար­չու­թեան ա­տե­նա­պե­տը անդ­րա­դարձ կա­տա­րեց ե­կե­ղեց­ւոյ պատ­մու­թեան մա­սին, նշե­լով միջ­նա­դա­րեան դա­րե­րէն ե­կող պատ­մա­կան ման­րա­մաս­նու­թիւն­նե­րը, իսկ նա­խա­գա­հը, իր կար­գին, նշեց ­Բիւ­զան­դիո­նի կայսր ­Յով­հան­նէս ­Քան­թա­քու­զի­նո­սի թա­գադ­րու­մը Ս. ­Գէորգ ե­կե­ղեց­ւոյ մէջ։

­Նա­խա­գահ ­Թա­սու­լաս մօ­տէն տե­սաւ ե­կե­ղեց­ւոյ խո­րանն ու զար­դան­շան­նե­րը, ա­պա խօսք ե­ղաւ տա­նի­քի վե­րա­շի­նու­թեան աշ­խա­տանք­նե­րուն մա­սին, ո­րոնք մօտ օ­րէն ըն­թացք պի­տի առ­նեն։

­

Հոդվածն ամբողջությամբ՝ «Եռագոյն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031