Օրվա լրահոսը
Արմեն Աշոտյան. «Սփոփանքն այն է, որ նախարարը տղամարդ է»
Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի համար և կանանց միջազգային տոնի կապակցությամբ մայրաքաղաքի և մարզերի մի շարք մանկավարժներ այսօր առավոտյան ԿԳՆ-ում պարգևատրվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերով ու ոսկե մեդալներով: «Անկախ նրանից, որ այսօր մենք քիչ ենք իրար բարի և անգամ ճիշտ բաներ ասում, միևնույն է, դուք ձեր տոկունությունն ու աշխատելու ցանկությունը
Կառուցվում է Մեղրիի ինքնահոս համակարգը. փոխվարչապետն ընդունեց Համաշխարհային բանկի առաքելությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) ջրային պաշարների համապարփակ կառավարման խնդիրներն ուսումնասիրող առաքելությանը` ջրային պաշարների ավագ մասնագետ Ուինսթոն Յունի գլխավորությամբ: Զրուցակիցները քննարկեցին ջրային պաշարների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր: Առաքելության ղեկավարը տեղեկացրեց, որ մտադիր են Հայաստանի կառավարության հետ քննարկել Հայաստանում ջրային պաշարների կառավարման ներկա իրավիճակի, ընթացիկ մարտահրավերների ու հնարավորությունների բացահայտմանն
Արմեն Աշոտյանն ուզում է «հակահանրապետական» օրենք ընդունել
«Այսօր այս դահլիճում կրթությունն է թևածում»,-այսօր ԱԺ-ում «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը վստահեցրեց, թե՝ ոչ մի քաղաքականություն, այլ միայն կրթությունից են խոսելու: Սակայն պատգամավորներն ու նախարարը չկարողացան երկար դիմանալ առանց քաղաքականության, մինչև այն, երբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ
Ռոման Ամոյանի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը նախատեսված չէր
Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչի՞ է Ռոման Ամոյանի անունը բացակայում ցուցակից: «Նրա մասնակցությունը Եվրոպայի այս առաջնությանը նախատեսված չէր, քանի որ 55 կգ քաշային կարգ այլեւս չկա: Նոր քաշային կարգ տեղափոխվելն ու շատ կարճ ժամանակում այնտեղ էլ կայանալը բարդ է: Դա ժամանակի խնդիր է: Ռոմանը
«Բանդայի գործով» Արտուշ Հակոբյանը առանձին է բերվում նիստերի դահլիճ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց առողջապահության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովի միջնորդությունը, համաձայն որի, միջնորդել էին «Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննությունն անցկացնելու համար ներգրավվել հանձնաժողովում մեկ այլ նյարդաբանի՝ 2-րդ բուժմիավորման նյարդաբանության բաժանմունքի վարիչ, բժշկագիտության թեկնածու Աստղիկ Կարապետյանին: Դատավարության մասնակիցներին նյարդաբանը չէր ճանաչում, նրանք էլ նյարդաբանին չէին ճանաչում:
«Ամբողջ աշխարհը խոսում է գլոբալ ահաբեկչությունից, բայց Հայաստանը քնած է». Ստյոպա Սաֆարյան
«2011—ից մինչ այսօր թերեւս մենք կարող ենք արձանագրել այն պահը, երբ ուղղակի հայկական համայնքների հայաթափման հետ կապված հանկարծ զգացինք, որ մեր կառավարությունը գիտի, որ մենք այնտեղ հայություն ունենք, ինչ-որ նվազագույն ծրագրեր Սիրիայից արտագաղթող մեր հայ բարեկամներին տեղավորելու հետ կապված եւ ոչ ավելին, այն դեպքում, երբ Հայաստանը չափազանց կենսական շահեր ուներ այդ տարածաշրջանում, եւ Հայաստանը ուներ
Առաքել Մովսիսյանը սպառնում է հրապարակել այն ընդդիմադիրների նկարները, ովքեր ցանկացել են իրենց կողմն անցնել. 168.am
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը նախազգուշացնում է՝ կհրապարակի այն ընդդիմադիրների նկարները, ովքեր ցանկացել են իրենց կողմն անցնել: Այս մասին 168.am-ի հետ զրույում ասաց Առաքել Մովսիսյանը՝ պատասխանելով մեր այն հարցին՝ ոչ իշխանական ուժերի կողմից Կառավարությանն անստահություն հայտնելու դեպքում ՀՀԿ-ից «առնետավազք» կսկսվի: Միաժամանակ պատգամավորն ասաց, թե չի լսել, որ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները «առնետավազքի» մասին խոսեն.
Ամերիկացի պաշտոնյան ստուգել է մաքսակետում ճառագայթային հսկողության վիճակը
ՊԵԿ-ից պարզաբանում են Մարտի 20-ին Բագրատաշենի մաքսակետ էր այցելել ամերիկյան պաշտոնյա: Նրա այցի հետ կապված պարզաբանում ստանալու համար դիմել ենք ՀՀ կառավարությանն առընթեը Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից գրավոր հայտնեցին. «Տեղեկացնում ենք, որ ս. թ. մարտի 20-ին Բագրատաշենի մաքսային կետ է այցելել ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչը` ՊԵԿ աշխատակիցների ուղեկցությամբ:
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Մարտի 31-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին` 5 աստիճան ցուրտ: Հանրապետության տարածքում՝ Մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ:
Արամ Մանուկյանի թույլ տված «սխալ արտահայտությունը»
«ԿԳ նախարարությունը բավականին դրական բաներ ունի արած՝միջին մասնագիտականի համակարգի որակի եւ քանակի առումով: Միջազգային մակարդակին են մոտեցրել»,- այսօր ԱԺ նիստում այսպիսի խոստովանությւոն արեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ: Արամ Մանուկյանի խոսքերով՝ «Եթե ես մի քանի տարի առաջ
Թարմացվում են մայրաքաղաքի նստարանները
2012 թվականից մայրաքաղաքի արտաքին կահավորման բաղկացուցիչը դարձած ու երևանցիների կողմից սիրված նորաոճ նստարաններն այս օրերին թարմացվում են: Համաձայն պայմանագրային պարտավորության, նստարաններն արտադրող ընկերությունն իր հաշվին, լաքապատելով և ներկելով վերականգնում է նստարանների արտաքին մաշված շերտերն ու կողային հատվածները: Ընկերության կողմից համանման աշխատանքներ են տարվում նաև նորաոճ աղբամանները թարմացնելու նպատակով: Նշենք, որ 2012 և 2013 թվականների ընթացքում
Արտակարգ դեպք ԱԺ անցակետի մոտ. դանակով զինված տղամարդը մտել է ներս եւ սպառնում է. News.am
Այս պահին արտառոց իրարանցում է Հայաստանի Ազգային ժողովի անցակետի մոտ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Միջին տարիքի մի տղամարդ դանակը ձեռքին մտել է ներս, բարձրացրել է վերնաշապիկը եւ սպառնում է իրեն դանակահարել. նա պահանջում է տեսնել երկրի նախագահին: Այս պահին անցագրային մուտքի անվտանգության աշխատակիցները միջոցներ են ձեռնարկում նրան մեկուսացնելու համար: Տղամարդու տեսքից երեւում է, որ նա սթափ
Ինչու է Երեւանի քաղաքապետարանը «ժանգոտ կողպեքներ» ստանում
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են Երեւանի ավագանու անդամներ Անահիտ Բախշյանը («Բարեւ, Երեւան») եւ Նաիրա Նահապետյանը (ՀՀԿ): Արամ Աբրահամյան.– Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երկրորդ տարին է` շնորհում է քաղաքապետարանին «ժանգոտ կողպեքը», այսինքն՝ որ դուք բաց չեք հասարակության համար, չեք պատասխանում հարցումներին նախատեսված ժամկետներում: Ինչո՞ւ եք այդքան փակ, ի՞նչ է եղել: Անահիտ Բախշյան.–
Ինքնության պահպանումից մինչեւ «հոգեւոր» բիզնես
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար տանող ճանապարհն անցնում է արաբական շուկայի միջով: Համաքրիստոնեական խոշորագույն սրբավայր տանող քարքարոտ ճանապարհի քարերն արդեն փայլում են, այնքան են հղկվել-կլորացել միլիոնավոր մարդկանց անցուդարձից: Արաբական շուկայում առեւտուր անող յուրաքանչյուր երկրորդ արաբ հայերեն մի քանի նախադասություն գիտի. «Բարեւ, հա՞յ ես, ինչպե՞ս ես, լա՞վ ես»: Եվ եթե հանկարծ ինչ-որ բանի գին հարցնես, երկու ոտքով
«Մենք գրանտակեր չենք»
Հավաստիացնում է «Հայ գրականության հիմնադրամի» գործադիր տնօրեն Արեւիկ Աշխարոյանը «Հայ գրականության հիմնադրամը», որ ստեղծվել է 2013թ., այս տարվա հունվարից ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գրքի հարթակ» նախագծի հայաստանյան գործընկերն է: Այս մասին տեղեկացանք www.bookplatform.org կայքից: «Առավոտը» հանդիպեց «Հայ գրականության հիմնադրամի» գործադիր տնօրեն Արեւիկ Աշխարոյանի հետ: Մեր զրուցակիցը նշեց, թե «Հայ գրականության հիմնադրամի» նպատակն է աշխարհում հայ գրականության
Եվրոպան եւ մենք. Գերմանիայի դասը
Մարդկանց եւ ազգերին ագրեսիվ է դարձնում թերարժեքության բարդույթը Մայրս ինձ պատմում էր, որ 1945 թվականից հետո այստեղ՝ Երեւան բերվել էին գերմանացի ռազմագերիներ: Ոչ ռազմաճակատից վերադարձող մեր հայրենակիցները, ոչ էլ նրանք, ովքեր պատերազմի՝ սովի եւ զրկանքների տարիներն անց են կացրել մայրաքաղաքում, որեւէ թշնամական զգացում չունեին այդ մարդկանց նկատմամբ: Նույնիսկ, հնարավորության դեպքում, իրենց չոր հացը կիսում էին
Մեկ դադարեցրել են, մեկ ճանաչել փախստականի կարգավիճակը
«Առավոտն» անդրադարձել էր փախստական Դանիել Մովսեսյանի դատական նիստերին եւ նշել, որ նա այն միակ փախստականն է, ով մեկ տարվա ընթացքում ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության կողմից ստացել էր տեղեկանք՝ Հայաստանում փախստական լինելու վերաբերյալ, իսկ մեկ տարի հետո որոշում՝ փախստականի կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ: Սա այն եզակի դեպքերից է, երբ ՄՊԾ-ն հակասում է ինքն իրեն՝ մեկ տարվա
Մանկատան երեխաները երազում են լավ կրթություն ստանալ
Մի քանիսն աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը 2013 թվականից գործում է որպես մասնագիտացված կրթօջախ, որտեղ ապրում են 0-18 տարեկան մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող 93 երեխաներ: Նրանցից 38-ը հաճախում է օժանդակ դպրոց: Կան նաեւ հանրակրթական դպրոցի ներառական ծրագրով սովորող երեխաներ: «Բնականաբար, սկիզբը դժվար էր: Դժգոհությունները մեր կողմից էլ էին շատ, քանի
«Ո՞վ եւ ինչո՞ւ է հայերի դեմ կրկին կատարում ցեղասպանության դավադրություն». Աշոտ Մանուչարյան
Հասարակական, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանին Սիրիայի հայաբնակ տարածքում՝ Քեսաբում, թուրքական կործանիչների գործողությունները զարմացրել են: «Քեսաբի տարածաշրջան ներխուժեցին ուժեր, որոնց ճամբարները Թուրքիայում են, եւ թուրքական կործանիչներն արդեն հնարավորություն չտվեցին մտածել, որ սա Թուրքիայի վերահսկողությամբ չէ: Սա զարմանալի բան էր: Թուրքիան պետք է նման բան չցանկանար: Ցեղասպանության 100- ամյա տարելիցի նախաշեմին, Թուրքիան լրիվ այլ բանով է զբաղված:
Բանկը մոլորեցրե՞լ է ռիսկային հաճախորդին
Սարգիս Խաչատրյանը պնդում է, որ «ՎՏԲ Հայաստան բանկն» իրենից գումար է պահանջում, որը պայմանագրով նախատեսված չէ «ՎՏԲ Հայաստան բանկը» իր բաժանորդին խաբել է եւ մոլորեցրել. համենայնդեպս՝ այդպես է կարծում «Առավոտին» դիմած Սարգիս Խաչատրյանը, որն անցյալ տարի նշյալ բանկի հետ գործարք է կնքել: Մեզ հետ զրույցում Սարգիս Խաչատրյանը պատմեց, որ բանկի հետ պայմանագիր կնքելիս կարծես թե
Աշոտյանը՝ ԲՀԿ պատգամավորին. «Փոքր երկիր է եւ բոլորս գիտենք՝ ով ում մասին ինչ է գրում»
Այսօր ԱԺ նիստի սկզբում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հորդորել էր իշխանությանն` ուշադիր լինել նախարարների պահվածքի նկատմամբ՝ նկատի ունենալով բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի արտահայտությունը՝ ակտիվիստին. «Ականջներդ կկտրեմ, կտամ ձեռքդ, լակոտ»: ԲՀԿ պատգամավորի հորդորին արձագանքեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ասելով, որ իրեն դուր չի գալիս քաղաքական գործիչների՝ վերջին շրջանում օգտագործվող բառապաշարը. «Եթե վերլուծություն անենք ու տեսնենք,
«3 տարվա ընթացքում ոչ մի հոգեբան ինձ հետ չի զրուցել, երբ ես արդեն մերժվել եմ 6 անգամ»
Կալանավորը դիմել է ՀՀ կառավարությանը Ես բազմիցս բարձրացրել եմ վաղաժամկետ պայմանական ազատման հարցը, քանի որ ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով դատապարտյալներիս նկատմամբ իրականացվում է խտրականություն եւ ոտնահարվում են մեր իրավունքները: Ամեն երեք ամիսը մեկ ես ներկայացվում եմ վաղաժամկետ պայմանական ազատման եւ մերժվում, եւ այսպես՝ 6 անգամ: Շատերը այս մերժումների հետեւանքով չարանում են եւ ձեռք
Ամիրյան 4/4-ի բնակիչները բողոքում էին նախագահականի դիմաց (Տեսանյութ)
«Մեր բնակարանները պետության կողմից գրավվեց, քանդեցին 2004-2005 թվականներին: Կազմեցին պայմանագիր, որի համաձայն՝ 2007 թվականին պետք է այդ շենքը պատրաստ լիներ, որ էս մարդիկ տեղափոխվեին այս բնակարան, որից հետո քաշքշուկներ սկսվեց, պետությունը էս հարցը գցեց իր վրայից, թողեց ֆինանսների մինիստրության վրա, ֆինանսների մինիստրությունը ֆռռացրեց, պետության կադրերին հանեց մեջտեղից, մենք էսօրվա դրությամբ մնացել ենք միայն կառուցապատողի վրա»,-
Քննարկվել է օդանավակայանի զարգացման ծրագիրը «Զվարթնոց»-ի կլոր շենքի պահպանմամբ իրականացնելու հնարավորությունը
ՀԽ հայտարարությունը «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի պահպանման հարցի վերաբերյալ ՀՀ Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը ս.թ. մարտի 25-ին մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած քննարկմանը` «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի պահպանման հարցի վերաբերյալ: Գրիգոր Ազիզյանը գոհունակությամբ հայտնել է, որ հանդիպումն անցել է
Հովիկ Աբրահամյանը «ականջներդ կկտրեմ, լակոտ» ձեւակերպումն անցանկալի եւ սխալ է համարում
Այսօր ԱԺ նիստի սկզբում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը կառավարության ներկայացուցիչների վատ պահվածքի հետ կապված հայտարարություն արեց: Նա հիշեցրեց, թե ինչպես է նախորդ օրն իրեն պահել ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ վիրավորելով ԲՀԿ խմբակցությանը, այնուհետեւ անդրադարձավ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի արտահայտությանը: Հիշեցնենք, որ երեկ նախարարը բնապահպանական ակտիվիստին ասել էր՝ «ականջներդ կկտրեմ, կտամ ձեռքդ, լակո՛տ»: Էլինար Վարդանյանը
Աշոտ Մանուչարյանը՝ ՌԴ-ԱՄՆ առճակատման մասին
Հասարակական, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը ուկրաինական դեպքերը դիտարկում է երկու հարթությունում: «Մեկն այն էր, որ ԱՄՆ-ն փորձում է աշխարհաքաղաքական դիրքը՝ Ատլանտյան համակարգի ուժեղացնել՝ ՆԱՏՕ-ի մաս դարձնելով նորանոր երկրներ, այս անգամ որոշված էր Ուկրաինան, ինչը անթույլատրելի էր Ռուսաստանի համար, որովհետեւ դա նշանակում էր՝ ՆԱՏՕ-ն գտնվելու էր Ռուսաստանի հիմնական կենտրոններից ու սահմաններից այն հեռավորության վրա, ինչը փաստացի
ՀՀ գյուղատնտեսության նախարարը այցելել է Սյունիքի մարզ
Երեկ աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ համայնքում, ծանոթացել ֆերմեր Սեյրան Առաքելյանի տավարաբուծական ֆերմայի հիմքի վրա գործող կաթի վերամշակման արտադրամասի գործունեությանը, զրուցել աշխատակիցների հետ: Այստեղ արտադրվում են Լոռի և Չանախ պանիրներ, կարագ, օրական վերամշակվում է ինչպես սեփական արտադրության, այնպես էլ
«Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները օդում կախված են». Ստյոպա Սաֆարյան
«Մարտի 28-ի մեր հանրահավաքի հիմնական նպատակը միասնական հրապարակի կայացումն է»,- այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը։ Նրա խոսքերով՝ միասնական հրապարակը քաղաքացիական եւ քաղաքական բոլոր խմբերի, ուժերի միավորումն է մեկ միասնական օրակարգի շուրջ, որը երկրում կբերի նոր իշխանության ձեւավորում, նոր քաղաքականության իրականացում եւ վերջ կդնի երկրում առկա
Արամ Մանուկյանը պատգամավորների համար հայոց լեզվի դաս էր կազմակերպել
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վերջին 1 ամսվա ընթացքում ուշադիր հետեւել էր խորհրդարանի պատգամավորների բառապաշարին եւ այսօր ԱԺ-ում ներկայացրեց իր «մոնիտորինգի» արդյունքները՝ կազմակերպելով հայոց լեզվի դաս՝ պատգամավորների համար: «20-22 տարի առաջ,երբ Ռաֆայել Իշխանյանն էր խոսափողին մոտենում, բոլորս ասում էինք՝ հայոց լեզվի դասը սկսվեց: Ես ուզում եմ նշել այն սխալները, որ ամենաշատը կիրառվել է խորհրդարանում՝ անցած
Ի՞նչ է պետք «բարձր լիգա» մտնելու համար
Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող դիտվել Ուկրաինայի հետ մի շարքում, եւ, հետեւաբար, մեր երկրի հետ դժվար թե ստորագրվի ԵՄ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: «Հայաստանը ուրիշ լիգայից է: Ասոցացման համաձայնագիրը քաղաքական ընդհանրության տեսակ է, որ գոյություն ունի տարբեր ոլորտներում: Հիմա մենք, օրինակ, տեսնում ենք հայերի, որոնք գալիս են ու պաշտպանում Ռուսաստանի


















































