Օրվա լրահոսը

«5-7 տարի հետո Հայաստանի վրա Քրիստոսի խաչը կդրվի»

Միջազգային մաֆիայի ջանքերով, ըստ Հակոբ Սանասարյանի, Հայաստանը մի քանի տարի հետո դագաղի կվերածվի Երեկ շրջակա միջավայրի համաշխարհային օրն էր, եւ մինչ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Բուսաբանական այգում կազմակերպված միջոցառմանը հեծանիվ էր քշում, բնապահպանները Հայաստանին սպառնացող բնապահպանական աղետալի խնդիրների մասին էին ահազանգում: Մինչ նախարարը խոսում էր բնապահպանական ծրագրերից, որ ասենք՝ ինչպես անվնաս կառավարել բնական ռեսուրսները եւ

Ավտոպարկը ծաղկապատված է, մեքենաներից բացի՝ վարորդներն էլ գիշերակաց ունեն

Պետական եկամուտների կոմիտեի նշանակած 14 միլիոն դրամ տուգանքից դեռ ուշքի չեկած՝ «Հակո» կոոպերատիվը, որը շահագործում է թիվ 28 միկրոավտոբուսի երթուղին, չնայած ֆինանսական մեծ կորուստներին, ի տարբերություն որոշ գծատերերի՝ կաշվից դուրս է գալիս երթուղագիծը շահագործելու համար սահմանված չափանիշները պահպանելու: Մայրաքաղաքի երթուղիներից գրեթե հատուկենտ տնտեսվարողն է, որը բացի երթուղագծում եղած միկրոավտոբուսների համար ավտոկայանատեղի ունենալուց, ինչը պարտադիր է

Կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 8-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 10.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Խորհրդարանի, Ագաթանգեղոս, Զաքյան, Գր.Լուսավորիչ, Արգիշտի, Կաշեգործների, Լազո, Վ.Սարգսյան, Բրյուսով, Գետառի, Մ.Մկրտչյան, Դեղատան փողոցների, Մաշտոցի պող. 1-20, 40, 40/1, Խորենացու 1-29, Կողբացու 42-67, Պուշկինի 40, Թումանյան 25,27,

«Իմ ուղին կփնտրեմ այն երկրում, որտեղ հարգում են մարդու իրավունքները»

Ասում է նախկին փախստական Անդրանիկ Իսրայելյանը Նախկին փախստական Անդրանիկ Իսրայելյանի դատական քննություններն ավարտվեցին: Անդրանիկի փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցը մերժվեց  Հայաստանի վարչական դատարանում: Դրանից հետո նա մերժված ակտը բողոքարկել էր վարչական վերաքննիչ դատարանում, սակայն այդտեղ էլ չհաջողվեց ապացուցել փախստական լինելու հանգամանքը, առ այն, որ նա 1989 թվականին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթվել է Հայաստանի Հանրապետություն, հաշվառվել է որպես

«Երազի նման ինչ-որ բան էր, որ եկավ ու գնաց»

Հարցազրույց ռեժիսոր Դիանա Կարդումյանի հետ, ում հանդիպեցինք իր վերջին «Դիալոգներ» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերայից հետո – «Դիալոգներ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ բազմամարդ դահլիճի առաջ հայտարարեցիք, որ չէիք ակնկալում, որ պրեմիերային 100-ից ավելի մարդ կգա: Ինչո՞ւ էիք այդքան թերահավատ: -Ես թերահավատ չեմ: Ուղղակի այդքան մարդ չէինք հրավիրել, ես դրա համար էի ասում: Ես անձամբ մոտավորապես 160 հոգու էի հրավիրել,

Դատադուլ հայտարարած փաստաբաններն առաջարկում են մոռանալ Վճռաբեկ դատարանի գոյության մասին

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման թեման հունիսի 11-ին եւ 12-ին փաստաբանների կողմից հայտարարած դատադուլն էր: Փաստաբաններն այդ օրը չեն մասնակցի որեւէ քննչական գործողության, չեն ներկայանա դատական նիստերին՝ այդկերպ դժգոհելով Վճռաբեկ դատարանի կողմից գործերը վարույթ չընդունելու որոշումներից: Ներկա էին՝ փաստաբաններ Հայկ Ալումյանը, Սամվել Ջաղինյանը, Արա Ղազարյանը, Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը, ՀՀ դատական դեպարտամենտի

Արամայիս Սահակյանը կդառնար 77 տարեկան

Հարցազրույց նրա տիկնոջ՝ Աստղիկ Սահակյանի հետ Մայիսին երգիծաբան, բանաստեղծ, Հայաստանի գլխավոր ոզնի Արամայիս Սահակյանը կդառնար 77 տարեկան, սակայն… Թերեւս, ճիշտ են ասում՝ մարդը մնայուն է իր գործերով: Արամայիս Սահակյանը շուրջ 30 տարի «Ոզնի» երգիծաթերթի գլխավոր խմբագիրն է եղել: Այժմ Արամայիս Սահակյանի կիսատ թղած գործերը փորձում է կյանքի կոչել նրա 60 տարվա կողակիցը՝ Աստղիկ Սահակյանը, ով

Մարզպետարանի «տեսած» կադրերը

Նրանք, ովքեր կարդում են արեւմտյան հեղինակավոր լրատվամիջոցների կայքերը, հավանաբար նկատել են, որ ցանկացած հանցագործության վերաբերյալ հաղորդագրության մեջ, եթե նույնիսկ ակնհայտ է, թե ով է այդ հանցագործությունը կատարել, նկարագրության մեջ անպայման վերապահումներ են արվում՝ «ըստ նախաքննության», «իրավապահների վարկածի համաձայն», allegedly (իբր, ենթադրաբար) եւ այլն: Այդպիսով սոլիդ լրատվամիջոցը իրեն զերծ է պահում  դատախազի դերը ստանձնելուց եւ հարգում

«Մեր երկու ամսվա շփումը կարծես մի ամբողջ կյանք էր»

46 տարի Լոնդոնում բնակվող հայագետ, գրող Ասատուր Գյոզալյանն ամեն տարի հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան առիթով Հայաստան է գալիս: Այս տարի եւս՝ Արամ Խաչատրյանի 110- ամյակին, կոմպոզիտորի ընկերն եկել է Հայաստան՝ այցելելու նրա շիրիմին: Հիշում է, որ Արամ Խաչատրյանի հետ ծանոթությունը սկսվել է վեճով, կարճ ընթացք է ունեցել, բայց իր վրա մեծ ազդեցություն է

Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում

Հունիսի 6-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1983 թ. ծնված Ավագ Գ.-ին, որը մայիսի 6-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

«Դեմ առ դեմ»` Մանվել Բադեյան եւ Վահրամ Մարտիրոսյան

Հունիսի   6-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ  դիտեք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի եւ  գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի  «Դեմ առ դեմ»   բանավեճը` ամենաթողության մթնոլորտի վերաբերյալ:  Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ https://www.livestream.com/aravot?fb_version=2.0 Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր

Մեքենան ամբողջությամբ այրվել է

Հունիսի 5-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 110 շենքի մոտգտնվող ավտոտնակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.51-ին, մարվել` 09.17-ին: Ա. Թադևոսյանին պատկանող ավտոտնակում այրվել են «ՎԱԶ 2106»  մակնիշի 61 ՏՕ 163 պ/հ ավտոմեքենան ամբողջությամբ և ավտոտնակի փայտյա կառուցատարրերը` 2 քմ մակերեսով: ԱԻՆ

Վ. Բոստանջյան. «Ես բացարձակապես հակասություններ չունեմ ԲՀԿ տնտեսական թիմի հետ, ինչո՞ւ պիտի ունենայի» (Տեսանյութ)

«Ես բացարձակապես հակասություններ չունեմ ԲՀԿ տնտեսական թիմի հետ, ինչո՞ւ պիտի ունենայի: Հասկացեք, որ ես մասնագետ մարդ եմ, որևէ մեկը, որ չի պատկերացնում մոլորակի կլորության մասին, մի բառ է ասում, և ես վերցնեմ իմ արսենալ և օգտագործե՞մ»,- այսօր «Սլաք» մամուլի ակումբում պատասխանելով այն հարցին, թե ԲՀԿ-ն դեմ է քվեարկել կառավարության ծրագրին, իսկ ինքը պաշտպանում է այն,

«Արամ Խաչատրյանը գրքերի մի հրաբուխ էր» (Տեսանյութ)

Այսօր առավոտյան ժամը 11-ից սկսած Կոմիտասի անվան պանթեոնում հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի շիրիմին այցելեցին կոմպոզիտորի հարազատներն, ընկերներն ու Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի հյուրերը, ժյուրիի անդամներն եւ մասնակիցները: Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ կոմպոզիտորի մասին կարելի է երկար խոսել ու ասաց. «Ես ամեն տարի լինում եմ Երեւանում, լինում եմ հորս

39-ամյա կինը հետախուզվում էր անչափահասին հանցագործության մեջ ներգրավելու մեղադրանքով

Հունիսի 5-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի  ծառայողները Արտաշատ քաղաքի Կասյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Նարինե Հ.-ին, որը փետրվարի 10-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր անչափահասին հանցագործության մեջ ներգրավելու  մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 5-ից 6-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 16-ը, իսկ խարդախության  3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 4 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու  1  դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7  պատահար. 2

Բուդաղյանների հարազատները նոր մանրամասներ են պատմում հունիսի 1-ի իրադարձությունների մասին

Երեկ Սյունիքի մարզպետարանը հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը, որում ձայնագրություն չկա:  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բուդաղյանների հարազատները նախ դատապարտեցին Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունը՝ այն համարելով խիստ կողմնակալ գնահատական: Տեսագրությունը դիտել են հարազատներից մի քանիսը: Նրանց պատմելով՝

Կարկուտից տուժած սոցիալապես անապահով արմավիրցիներին՝ 50.000-ական դրամ

Կառավարությունն այսօր որոշում կայացրեց Արմավիրի մարզի կարկուտից տուժած սոցիալապես անապահով ընտանիքներին օգնել 50.000-ական դրամով: Արմավիրի մարզպետարանի ու գյուղապետարանների տրամադրած ցուցակների համաձայն՝ այդ ընտանիքների թիվը 106 է: Կառավարությունը նաեւ որոշեց անապահով ընտանիքներին, որոնց բերքը տուժել է 100 տոկոսով, 100 տոկոսով փոխհատուցել ջրի, հողի վարձերը: Իսկ այն ընտանիքները, որոնց բերքը տուժել է 50%-ով՝ փոխհատուցումը կլինի կիսով չափ:

Նիյազի Մեհթի. «Ադրբեջանում հայրենասիրությունը դարձել է բիզնեսի միջոց»

Հասարակության մեջ խնդիրներ կան, որոնք քննադատելու համար համարձակություն է պետք, սակայն նրանք վախենում են դրանք քննադատել: Եվ որպեսզի համարձակ երեւան, նրանք սկսում են Հայաստանի, ողջ հայության դեմ հանդես գալ:

Բաց նամակ Ռուբեն Հայրապետյանին. Այս ամենի մեղավորը Սաքունցն է

«Առավոտը» ստացել է 2013 թ. հունիսի 1-ին, Վանաձորում տեղի ունեցած «Կանաչ ճանապարհ մանակապատանեկան ֆուտբոլին» նշանաբանով անցկացված հանրահավաքի կողմից ընդունված բաց նամակը՝ հասցեագրված Ռուբեն Հայրապետյանին: Նամակը հրապարակում ենք՝ կրճատելով որոշ որակումներ Արթուր Սաքունցի հասցեին: «Վանաձորի ֆոտբոլային հասարակայնությունը բարձր է գնահատում ՀՖՖ-ի և անձամբ Ձեր անուրանալի ավանդը հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Դրվատանքի է արժանի հատկապես այն փաստը,

Ձերբակալվել է զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետը

Ս.թ. հունիսի 5-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ Երևանի Մաշտոցի վարչական շրջանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետ, մայոր Արտաշես Արշակյանը և նույն բաժանմունքի տեսուչ` Գայանե Հայրապետյանը: Ա. Արշակյանը բաժանմունքի տեսուչ Գ. Հայրապետյանի միջոցով` քաղաքացի «Ա»-ին զինկոմիսարիատում հաշվառված լինելու մասին համապատասխան տեղեկանք, իսկ հետագայում

Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի զոհերի ժառանգներին փոխհատուցում տրամադրելու նախաձեռնությունը չէր ներկայացրել ՀԱԿ քննարկմանը

Ընդհանրապես դա մի առեղծվածային նախագիծ է, ինչ-որ մի մութ բան կա դրա մեջ։ Առաջանում են հարցեր, որոնց տրամաբանական պատասխանը դժվար է գտնել: Ինչպես հայտնի է՝ Մարտի 1-ի զոհերի հարազատներին դրամական փոխհատուցում տալու մասին (յուրաքանչյուրին մեկ միլիոն դոլար) պահանջը առաջին անգամ հնչեցրել է Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ կրկնել է ոչ մեկ անգամ։ Ավելի ուշ, 2012

Դ. Սանասարյան. «Ոչ թե պիտի ազատվեր մարզպետի պաշտոնից, այլ հեռացվեր» (Տեսանյութ)

«Ինձ համար Լիսկան հիմա ավելի վտանգավոր է, քան նախկինում»,-այսօր «Վարկած» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանը՝ խոսելով Սյունիքի մարզպետի հետ կապված վերջին միջադեպերի մասին: Դ. Սանասարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում իրենք հաղորդագրություն կտարածեն Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրության վերաբերյալ: Նա այդ հաղորդագրությունը մարտաֆիլմի սցենար

Յուրի Վարդանյանը աշխատանքից կազատի աշխատակազմի ղեկավարին

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը իր ղեկավարած ոլորտում կադրային փոփոխություններ է սկսել: Այսօր նա կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրեց իր որոշումը, որով ցանկանում էր աշխատանքից ազատել նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Տիգրան Սարգսյանի՝ օֆշորային գոտում գրանցված կազմակերպության վերաբերյալ ԲՀԿ-ն ձեռնպահ է մնում գնահատականից

Ինչպես հայտնի է, «Հետք» էլեկտրոնային կայքը օրերս անդրադարձել էր գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հարցին՝ փաստեր ներկայացնելով այն մասին, որ գործարարի ունեզրկումն ուղղակի առնչություն ունի Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության հետ, որի բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ գործարար, «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը։ Այնուհետեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

Հայր Կոմիտասը՝ Գորիսի կրակոցների մասին. «Անկախությունը սխալ հասկացանք»

«Հայաստանում շարժվում ենք գողական արժեքներով, դրա համար էլ այսօր հայտնվում ենք ցավալի կացության առաջ: Սյունիքի պարագան բացառություն չէ, բայց երբ մի քանի օր առաջ նույն կառույցի ուսանող սպան գնդակահարեց իր մյուս ընկերոջը, նրանք էլ հո պաշտոնյա չէին: Երբ մարդիկ իրար են դանակահարում արդյոք սա՞ էլ պաշտոնյայի խնդիրն է: Հասարակության ներսում գոյություն ունեցող բացասական մենթալիտետի հարցն

Ո՞ր փորձագետներին նկատի ուներ Սերժ Սարգսյանը

Բաղրամյան 26-ի՞, թե որեւէ այլ՝ «պակաս լուրջ» կառույցի:

Նիկոլ Փաշինյան. Անդամագրվեի ՀԱԿԿ-ին՝ գնայի Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի հետ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցում աղոթեի՞

Ակցիաների մասին, գալիս եմ՝ բամբասում են, թե բա՝ եկել է մեր ակտիվիստների միտքը պղտորելու, չեմ գալիս՝ էլի բամբասում են։

Կառավարությունը հաստատեց Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանության արժանացրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը` նրա դիմումի համաձայն: Հարցը կառավարությունում ներկայացրեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Կառավարության որոշումը հետեւյալն է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդ­­վածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախա­գահի 1997 թվա­կանի մայիսի 6-ի ՆՀ-728 հրա­մանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

Հանրային խորհրդում քննարկվել է գազի գինը. մասնակցել է նաև ՀԾԿՀ նախագահը

անրային խորհրդում վերջին օրերին աշխատանքային քննարկումներ են անցկացվել գազի սակագնի բարձրացման վերաբերյալ ինչպես ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում, այնպես էլ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում: Հունիսի 5-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ Հանրային խորհրդում գազի սակագնի վերաբերյալ տեղի ունեցավ քննարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցում

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930