Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄ

Արարատի մարզի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Նոյակերտ գյուղի շիրիմները ավերելու կապակցությամբ: Դեպքի վայր այցելած ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները տեղամասային տեսուչների հետ փորձում էին վերստին վշտի մեջ հայտնված գյուղացիներին համոզել, թե կատարվածը բնական արհավիրքի` երկրաշարժի արդյունք է: Գյուղացիներն այս փաստն ընդվզումով էին ընդունում: Նրանք հիշում էին, որ երկրաշարժը եղել է ոչ այդ օրը, այլ

Հայ դատավորները հանդիպել են Դինքի ընտանիքին

Ապրիլի 16-ին եւ 17-ին Տեխնիկական համագործակցության գերմանական ընկերությունը (GTZ) Ստամբուլում անցկացրեց դատավորների միջազգային գիտաժողով: Գիտաժողովի թեման էր «Ճանապարհ դեպի Եվրոպա. արդարադատության վիճակը եւ հեռանկարները Հարավային Կովկասի երկրներում»: Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ GTZ-ի կողմից այս տարի առաջին անգամ Անդրկովկասից դուրս՝ Ստամբուլում անցկացվող դատավորների միջազգային կոնֆերանսը հանդիսանում էր նախկինում Թբիլիսիում

ԻՆՉԻ՞Ց ՊԵՏՔ Է ԱՄԱՉԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Թիվ 30 ընտրատարածքում առաջադրված Վահրամ Բաղդասարյանը թանգարանի համար նախատեսված տարածքը դարձրել է սուպերմարքեթ, «Արտեկ» ճամբարը՝ խոզանոց, իսկ միակ կինոթատրոնը՝ հացի փուռ: 1998թ., երբ Ռոբերտ Քոչարյանը դեռ վարչապետ էր, հունվարի 16-ի խորհրդակցության ժամանակ քննարկվել էին աղետի գոտու որոշ շենքեր ու շինություններ սոցիալ-մշակութային նշանակությամբ օգտագործելու մասին հարցեր: Ըստ մեր տրամադրության տակ եղած փաստաթղթի, Ռ. Քոչարյանը մշակույթի նախարարությանը

ՀՅԴ-ն ու Գեղամյանը՝ Գյումրիում

Դաշնակցականներին լսելու էին եկել մարզի հիմնարկների աշխատակիցները, իսկ Գեղամյանին՝ բողոքավոր ծերունիները: ՀՅԴ եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունները շաբաթ օրը Գյումրիում քարոզարշավ էին կազմակերպել: Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում դաշնակներին «բալետ» անելու էին եկել Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի «պատվին» դաշնակցական դարձած հիվանդանոցների ու դպրոցների գործադիր տնօրենները՝ իրենց աշխատակիցներով: Դահլիճում ձեւի համար ոչ մի կողմնակի մարդ

«ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»

Սա է ԱԺ պատգամավոր, թիվ 40 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Միքայել Վարդանյանի նախընտրական կարգախոսը: Անմիջականորեն մասնակից լինելով երկրի տնտեսական ոլորտի զարգացմանը, երիտասարդ գործարարը քաջատեղյակ է դրա բոլոր նրբություններին, ոլորտին առնչվող խնդիրներին ու բարդություններին: Եվ նախորդ գումարման խորհրդարանում լինելով ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, անմիջական մասնակցություն է ունեցել շատ օրենքների մշակմանն ու բարեփոխմանը: Հաջող

Նվիրեցին եւ քարոզեցին

Շաբաթ եւ կիրակի օրերին ԲՀԿ անդամները, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հանդիպումներ ունեցան Երեւանի Դավիթաշեն եւ Արաբկիր համայնքների բնակիչների հետ: Երկու դեպքում էլ հրապարակները բառացիորեն հեղեղված էին մարդկանցով, ԲՀԿ դրոշներով, երաժշտությամբ: Ընտրողներն առաջին հերթին եկել էին Գագիկ Ծառուկյանին անձամբ տեսնելու, սեղմելու նրա ձեռքը եւ ողջագուրվելու: Հանդիպումը վարողները շարունակ հնչեցնում էին՝ «Բարգավաճ ծափեր ԲՀԿ-ին» արտահայտությունը, եւ

ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է, ԵՐԲ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՑՈՂՆԵՐՆ ԵՆ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԱԺ-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր 45-ամյա Խաչատուր Սուքիասյանը մեր տնտեսությունն ամենալավ պատկերացնող անձանցից է: Բնավ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ դեռ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում ուսանելու տարիներին՝ կես դրույքով աշխատել է Աբովյանի «Սիրիուս» գործարանում՝ իբրեւ բանվոր, անցել բոլոր «աստիճաններով»՝ ավագ վարպետ, տեղամասի պետ, արտադրամասի պետ: 27 տարեկանում Խաչատուր Սուքիասյանն արդեն «Վան»

«ԱՅՍ ՄԵԹՈԴՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ»

Նկատի ունենալով գաղտնալսումները եւ դրանք՝ քարոզչության նպատակով հրապարակելը, ասում է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: – Որքանո՞վ է «Գոլոս Արմենիի» թերթում հրապարակված տեքստը արտացոլում Ձեր եւ բրիտանացի դիվանագետի զրույցը: Արդյոք նման զրույց իսկապե՞ս տեղի է ունեցել: – Անկեղծ ասած, թե վերջին ամիսներին եւ թե դրանից վաղ, ինչպես յուրաքանչյուր քաղաքական գործիչ, այնպես էլ ես, բազմաթիվ

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄ

Մենք հաճախ ենք բողոքում հայկական հուշարձանների դեմ թուրքական եւ ադրբեջանական վանդալիզմի դեմ: Եվ այդ բողոքն, ինչ խոսք, միանգամայն արդարացի է: Բայց ընդունենք, որ հայերի մեջ էլ կան մարդիկ, որոնք վերոհիշյալ վանդալներից ոչնչով լավը չեն: Հենց նման մարդիկ էին օրերս ավերել Արարատի մարզի Նոյակերտ գյուղի 19 շիրիմ (տե՛ս լուսանկարները): Մինչեւ մենք մերը չհարգենք, ուրիշը դա չի

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ տասնյոթերորդ ՌՈՒԲԻԿՈՆ ՊԼՅՈՒՍ – Ես գնամ էն գործերով,- Ռոլանդին ասաց Գագոն:- Ընդունարանում ահագին մարդ ա սպասում: – Թող սպասեն,- բաժակը բաժակիս խփելով՝ ասաց Ռոլանդը.- իրավունք չունե՞մ ախպորս հիսունամյակի օրը մի բաժակ բան խմեմ: – Էն կլյաուզնիկն էլ ա սպասում,- ասաց Գագոն.- դրա հավեսն ունե՞ս: – Որ շատ համը հանի, Արմոյի

ԽՈՅ 21.03-20.04: Անձնական հմայքի շնորհիվ կարիերայում կարող եք առաջ գնալ: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօր մեծ է սխալվելու հավանականությունը: Զգուշացեք բամբասանքներից: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Գտեք համախոհների եւ շատ բան կկարողանաք կարգավորել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հարմար օր է նոր աշխատանքի անցնելու համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեզ անհանգստացնող շատ խնդիրներ անցյալի գիրկը կանցնեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ձեզնից առավելագույն զսպվածություն կպահանջվի: ԿՇԵՌՔ 24.09-23.10:

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՓԱՅԼՈՒՄ ԵՆ

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր հանրապետության մարզիկները փայլուն մրցելույթներ են ունենում: Մելինե Դալուզյանի փառահեղ հաղթանակից հետո կանանց մրցապայքարում Հայաստանի հավաքականի հաշվարկում երկրորդ «ոսկին» գրանցեց քասախցի մինչեւ 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը՝ նվաճելով բոլոր ոսկե մեդալները (պոկում ու հրում վարժություններում եւ երկամարտում): Պոկումում սկսելով 115 կիլոգրամից՝ Հռիփսիմեն այնուհետեւ բարձրացրեց 120 եւ 122 կիլոգրամ՝

Տեր կանգնենք մեր անցյալին

Հայրենասիրության չափանիշներով է որոշվում ազգի մեծությունը Մենք՝ հայերս, ամեն տարի ցավով ենք հիշում ապրիլի 24-ը, սակայն Թուրքիան համառորեն աղավաղում է ցեղասպանության իրական պատմությունը, քաջ գիտակցելով, որ մենք Ծիծեռնակաբերդում ունենք Եղեռնի հուշարձան, որը օտարների համար նաեւ Թուրքիայի պատմության ամոթանքի հուշարձանն է: Այսօր Ափյուռքը ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ազգանպաստ մեծ գործունեություն է ծավալել, սակայն այդ ամենի հետ

ԿՓՈՐՁԵՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՄԵՐ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հարցազրույց թիվ 22 ընտրատարածքից ԱԺ պատգամավորության թեկնածու, «Գրեյթ Վելլի» ընկերության խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի հետ: – Այս օրերին պատգամավոր դառնալու հավակնություններ ունեցող գործարարին հաճախ են հարցնում, թե ինչու են նրանք ուզում, գոնե ֆորմալ առումով, թողնել իրենց շահավետ գործը, մտնել խորհրդարան եւ քաղաքականությամբ զբաղվել: Հետաքրքիր կլիներ լսել նաեւ Ձեր պատասխանը: – Մի քիչ տարօրինակ է, որ

«Հզոր բանակ մեր հաղթական»

Երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Հզոր բանակ մեր հաղթական» թեմայով շարադրությունների օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքների ամփոփումը: ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 2007թ. մարտի 16-ի որոշմամբ մեկնարկած «Հզոր բանակ մեր հաղթական» թեմայով շարադրությունների օլիմպիադայի մրցութային հանձնաժողովը ղեկավարում է ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանը, իսկ անդամները ԳԱԱ ինստիտուտների մասնագետներ են, բուհերի ռեկտորներ եւ այլ մտավորականներ: Երեւանի 189 դպրոցներից

«ՌԵՔՎԻԵՄԸ ԶՈՒՏ ՄԱՀԵՐԳ ՉԷ»

Ըստ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, այն նաեւ մահին հաղթելու կոչ է Ազգային օպերային թատրոնում ապրիլի 24-ին Հայաստանի երիտասարդական նվագախմբի, Պետական ակադեմիական երգչախմբի եւ մենակատարների մեկնաբանմամբ կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»: Երիտասարդ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը առաջին անգամ կղեկավարի մոնումենտալ այս ստեղծագործությունը, իսկ ակադեմիական երգչախմբի երկացանկում համաշխարհային երաժշտական գրականության բարձրարժեք ռեքվիեմները (Մոցարտ, Վերդի, Բեռլիոզ, Ֆորե) նորություն չեն: Ժամանակին տարբեր նվագախմբերի

Բլոգինգ կամ խոսքի ազատության նոր ամբիոն

Ազնվություն, թափանցիկություն, անկախություն՝ այս պարզ կանոններին պետք է ենթարկվի բլոգով զբաղվող յուրաքանչյուր անհատ: Նորագույն հաղորդակցման միջոցների կիրառման պայմաններում գնալով ավելի մեծանում է քաղաքացու լսելի լինելու հնարավորությունը: Ավանդական դարձած լրատվամիջոցների՝ թերթերի, ամսագրերի, ռադիոյի եւ հեռուստատեսության կողքին, որոնք դյուրությամբ են վերահսկվում տվյալ երկրի կառավարության կողմից եւ որոշակի սահմանափակումներ մտցնում առկա խնդիրների լիարժեք լուսաբանման համար, ինտերնետը տալիս է

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՎԱՐՏԵՏ

Վաղը Ֆրանսիայում անց են կացվելու նախագահական ընտրություններ Ֆրանսիայի 74 տարեկան նախագահ Ժակ Շիրակի 12-ամյա կառավարումից հետո, այս կիրակի անցկացվող նախագահական ընտրությունները խոստանում են թարմություն մտցնել ֆրանսիացի քաղաքական գործիչների ցանկում՝ ընտրազանգվածին հրապուրելով նոր սերնդի քաղաքական գործիչներով. առաջատար մրցակիցներից երեքը 50-ն անց է: Սակայն ընտրողների մեծամասնությունը վարանում է եւ դեռ չի կողմնորոշվել՝ որ թեկնածուի օգտին քվեարկել: Ըստ

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԸ՝ «ԳՈՒՆԱՎՈՐ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹՈՒՄ

Ֆրանսիացի վավերագրողները փորձում են ապացուցել, որ դրանք նախագծվում են ԱՄՆ-ում Միայն երկու «գունավոր» հեղափոխությունների համար՝ իրականացված Ուկրաինայում եւ Ղրղըզստանում, ԱՄՆ-ն ծախսել է ավելի քան 110 մլն դոլար: Այսպիսի տվյալ են վկայաբերում մեծ աղմուկ հանած «Ռեւոլյուցիա. քոմ, ԱՄՆ, Արեւելքի նվաճումը» ֆրանսիական վավերագրական ֆիլմի հեղինակները: Իրենց ստեղծագործական պրպտումների արդյունքում վերջիններս եկել են այն եզրակացության, որ «գունավոր» հեղափոխությունների

ԲԱՑՎԵՑ Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

Երեկ Երեւանում բացվեց Կարեն Դեմիրճյանի թանգարանը: Ինչպես բացման հանդիսավոր արարողությանը նշեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, թանգարանի բացումը Կ. Դեմիրճյանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումներից մեկն է: «Նոյյան տապանի» փոխանցմամբ, փոխքաղաքապետի խոսքերով, թանգարանի ստեղծման նպատակն է ի մի բերել անվանի պետական գործչի կենսագրությանն առնչվող բոլոր նյութերը, դրանք հասանելի դարձնել բոլորին:Դեռեւս 2001թ. հունվարին ՀՀ կառավարությունը որոշում էր

Մեթյու Բրայզան դժգոհ է «Գազպրոմից»

Ռուսաստանը շրջանցելուն ուղղված՝ Արեւմուտքի պրպտումները շարունակվում են Չնայած Ռուսաստանի հետեւողական հավաստիացումներին, թե «Գազպրոմը» սոսկ տնտեսական կառույց է, որը գործում է բացառապես քաղաքակիրթ բիզնեսի շրջանակներում, Արեւմուտքում ռուսական էներգետիկ այս հսկայի նկատմամբ ձեւավորված անվստահությունը շարունակում է աճել: Ու եթե Հին աշխարհի ներկայացուցիչները, որոնք Ռուսաստանի գազից անմիջական կախվածության մեջ են, հետեւաբար՝ հնարավորինս մեղմում են իրենց դժգոհությունն ու այն

ՌՈՒՍՆԵՐԻՆ «ՀԱՆԳՍՏԱՑՆԵԼՈՒ» ՋԱՆՔԵՐԸ ԼՐՋԱՆՈՒՄ ԵՆ

Մոսկվա են մեկնում Ռոբը եւ Կոնդին ԱՄՆ Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) նոր ծրագիրը, որի շրջանակներում Վաշինգթոնը նախատեսում է ՀՀՊ համակարգի որոշ տարրեր տեղակայել Արեւելյան Եվրոպայի տարածքում, շարունակում է մնալ միջազգային թեժ ու բազմակողմ քննարկումների առարկա: Հիմնական բանավեճը, սակայն, ծավալվում է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ: Ու թեեւ Պետդեպի եւ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ

Լեւոն Մկրտչյանը գովեց իր բարեփոխումները

Իսկ նախընտրական փուլում քաղաքական ուժերի պահվածքը կոռեկտ որակեց Երեկ «Ուրբաթ» ակումբում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հանդիպեց լրագրողների հետ: Ասուլիսի թեման կրթական համակարգ ներմուծված նորություններն էին: Դաշնակցական նախարարն ընդամենը մեկ նախադասությամբ անդրադարձավ ընտրություններին, ասելով, որ քաղաքական ուժերն իրենց բավական կոռեկտ են պահում նախընտրական փուլում, այնուհետեւ խոսեց կրթական ոլորտից: Պրն Մկրտչյանի ձեւակերպմամբ, «վերջին երեք տարիների ընթացքում կրթական

ԹԵՍՏԵՐԸ՝ ԽԻՍՏ ԳԱՂՏՆԻ ՓԱԹԵԹՆԵՐՈՒՄ

Շրջանավարտներին դրանք կտրվեն «կուսական» տեսքով Այս տարի միջնակարգ դպրոցների ավելի քան 50000 շրջանավարտ պետական ավարտական եւ բուհերի ընդունելության քննություններ կհանձնի նոր՝ միասնական համակարգով: Ընդ որում՝ 15000-ը կհանձնի միասնական քննություն, 37000-ը՝ ավարտական: ՀՀ ԿԳ նախարարության Գնահատման եւ Թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Վանյա Բարսեղյանը տեղեկացրեց, որ հայտագրման գործընթացը հիմնականում ավարտված է՝ բացառությամբ առանձին դեպքերի: Օրինակ, Վազգեն Սարգսյանի

Վերաքննիչը մերժեց նախկին դատապարտյալին

Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը հրապարակեց ապրիլի 20-ի դատական դռնբաց նիստի վճիռը Նախկին դատապարտյալ Հայկ Վարդանյանը Ազգային անվտանգության ծառայության տարածքում գտնվող «Երեւան-կենտրոն» մեկուսարանում կորցրել է տեսողությունը: Ազատազրկման վայրից դուրս գալով նա վնասի՝ 100.000.000 դրամի հատուցման պահանջով դիմել էր դատարան՝ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության ու ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության դեմ: Ապացույցների մեջ դրվել էր

ԸՆԹԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՏՈՒԺՈՂՆ ԷՐ

Յուրի Վոլֆսոնը, ըստ մեղադրողի, «վարկաբեկում է մեր պետական այրերին» Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում, Սամվել Ուզունյանի նախագահությամբ, շարունակվեց ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի եւ մանկավարժ Սիլվա Ասատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ մահափորձի կազմակերպման եւ իրականացման մեջ: Դատարանը երեկ եւ դրան նախորդած երկու օրերին

Տունը խլել են եւ անօթեւան թողել

Բնակչին խոստացել են նոր բնակարան տալ, բայց խաբել են «Արդեն 18 տարի վարձով եմ ապրում, խաբեցին ու տունս ձեռքիցս առան: Այս երկրում ոչ մեկի վրա չես կարող հույս դնել, ոչ մի օրենք չի գործում: Ոչ տանս գումարն են տալիս, ոչ էլ ինձ հասանելիք բնակարանը»,- «Առավոտին» այսպիսի դժգոհություն հայտնեց Շողիկ Հովհաննիսյանը: Նա 19 տարի առաջ Ավետիսյան-Գրիբոյեդով

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԸ ԹԱՔՆՎԱԾ ԵՆ

Մեր երկրում նրանք իրենց պարտնյորներին գտնում են հիմնականում ինտերնետի միջոցով Նարեկին 9 տարեկանում բակի տղաները բռնաբարել են: Մի քանի տարի անց, երբ նա հասուն տղամարդ է դարձել, հասկացել է, որ իրեն արդեն ձգում են միայն տղաները, իսկ հակառակ սեռի նկատմամբ նա ոչինչ չի զգացել: Նարեկն իրեն իսկական աղջիկ է զգում: Այդպիսին է նրան դաստիարակել իր

Քոչարյանին բաժին հասան «տառապած ծերերը»

ԱԺԿ-ի հանդիպումները Գյումրիում «Թեկնածուի հետ հանդիպման պետք է գա ոչ թե ժողովուրդը, այլ դու պետք է գնաս ժողովրդի մոտ, այս ձեւով ավելի հստակ ես պատկերացնում ժողովրդի իրական տրամադրությունները. մենք ոչ միայն հաղորդում ենք նրանց՝ ինչ մենք ենք ուզում, այլ լսում ենք նրանց, իսկ ամբիոնային մեթոդը արդեն հնացած է, իրեն սպառած եւ միգուցե կոպիտ հնչի, բայց

«ՀՀԿ-Ն ԱԺ-ՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է ԴՈՄԻՆԱՆՏ ՈՒԺ»

«ՀՀԿ-Ն ԱԺ-ՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է ԴՈՄԻՆԱՆՏ ՈՒԺ» Համոզված է կուսակցության նախընտրական շտաբի պետի տեղակալ Կարեն Կարապետյանը – Մինչեւ վերջերս անցկացված, այդ թվում՝ «Գալափ» միջազգային սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի սոցհարցումներով «Հանրապետականն» իր վարկանիշով զիջում էր «Բարգավաճ Հայաստանին»: Բայց ե՛ւ տեղական, ե՛ւ միջազգային սոցիոլոգների վերջին հարցումներով այս կուսակցություններն իրենց վարկանիշով փոխատեղվել են: Ինչպե՞ս եք դա բացատրում: – Այո, մարտ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031