Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյան. ՀՀ-ում գործող ընթացակարգով զրկել այդ մոլագարին Պատվո շքանշանից

Չի կարող Հայաստանին ու հայ ժողովրդին պարբերաբար սպառնացող, մեր երկրին աղետներ ցանկացող և ընդհանրապես մարդատյաց խելագարը արժանացած լինի ՀՀ բարձրագույն պարգևներից մեկին։ Դա մեր ամոթն է։

«Սա Իսրայելի և Ադրբեջանի խորը համագործակցության ապացույց է նաև ԻԻՀ ներքաղաքական խնդիրներին միջամտելու համատեքստում»

Մեծ հավանականությամբ, ցուցարարների ներսում կա  խումբ, որի անդամներին ապահովել են ադրբեջանական համապատասխան քարտերով և ադրբեջանական ցանցերին հասանելիությամբ սահմանային բազմաթիվ վայրերում։

Ստյոպա Սաֆարյան. Հայաստանը ԱԳՆ խոսնակի մակարդակով էլ պետք է արձագանքի այս խելագարությանը

Հայաստանի քաղաքական դաշտը իր ողջ սպեկտրով պարտավոր է դատապարտել ու հակադարձել, եթե, իհարկե, չի հանդիսանում արտաքին դերակատարների պրոքսի ուժ։

Արամ Ա-ն 2026 տարին, հայրապետական յատուկ հռչակագիրով, յայտարարեց «Հոգեւոր Կեանքի Վերանորոգման Տարի»

Մեր կրօ­նական շրջա­նակներէն ներս հո­գե­ւոր կեանքը սկսած է դառնալ ընդ­հան­րա­պէս ձեւական ու ցուցական եւ հայ իրականութենէն ներս՝ լու­սանց­քային։ Հոգեւոր արժէք­ներու ներթա­փան­ցումը մեր ան­հա­­տական, ընտանեկան ու հաւաքա­կան կեանքէն ներս տակաւին կը կարօտի աւելի ազդու ու ներգործող նա­խաձեռ­նութիւններու ու հետեւողական աշխատանք­ներու:

Լեւոն Զուրաբյան. Զբաղվեք ձեր աշխարհաքաղաքական կռիվներով որտեղ ուզում եք, բայց Հայաստանում կռվել մենք ոչ մեկին թույլ չենք տա

Մենք ինքնիշխան երկիր ենք, և երբ մենք իշխանության գանք, ի տարբերություն ներկա ստորաքարշ իշխանությունների և նրան սատարող հինգերորդ շարասյանը, մենք ոչ մեկին թույլ չենք տա Հայաստանում վարել հիբրիդային պատերազմ, լինի դա Ռուսաստանը, Արևմուտքը, աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային որևէ այլ ուժ:

Ներկաներից քանի՞սն են Վեդիի կոմունալ բաժնի աշխատակիցներ․ Ալեքսան Ալեքսանյան

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Ձեր կարծիքով` ներկաներից քանի՞սն են Վեդիի կոմունալ բաժնի աշխատակիցներ։

Փեզեշքիանն ընդգծել է, որ կառավարությունը թույլ չի տա, որ «որևէ օտարերկրացի պառակտում սերմանի ազգի մեջ»

 Թշնամին մեր երկիր է ներմուծել պատրաստություն անցած ահաբեկիչների, որոնք նաև հրկիզումներ և սպանություններ են կատարել։ Անկարգություններ իրականացնողները և խռովարարները բողոքող ժողովուրդը չեն․ մենք լսում ենք բողոքողների խոսքը և նրանց խնդիրները լուծելու համար գործադրում ենք բոլոր հնարավոր ջանքերը։

Բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է․ տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Հունվարի 11-ին, ժամը 14։26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին «MAN» մակնիշի բեռնատարը (բեռնված մանրահատակով) դուրս է եկել

Գեղարքունիքի մարզում շղթայական ավտովթար է տեղի ունեցել․ բախվել են 10-ից ավելի մեքենաներ․ Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում Լճաշեն բնակավայրում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, իսկ մի քանի րոպե հետո նույն վայրում բախվել են «Kia» մակնիշի, 3 «Opel» մակնիշի, «Ford» մակնիշի, «Lada» մակնիշի և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով

Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Ճամբարակի, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է

Հունվարի 11-ին՝ ժամը 17:10-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիը, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Ճամբարակի, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման

Հունվարի 9-ին Մոսկվայում դիտվել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաուժեղ ձյան տեղումներից մեկը․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը Համաձայն Ռոսհիդրոմետի տվյալների՝ հունվարի 9-ի ռեկորդային ձյան տեղումները մտել են Մոսկվայի պատմության ամենահզոր հնգյակի մեջ։ Հունվարի 9-ին Մոսկվայում Միջերկրածովյան ցիկլոնի ազդեցությամբ դիտվել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաուժեղ ձյան տեղումներից մեկը։ ԺՏՆՑ օդերևութաբանական կայանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է 21,4 մմ տեղում, ինչը կազմում է

Իրանում հայ ցուցարար է սպանվել․ Տիգրան Դավուդյան

Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը Իրանում հայ ցուցարար է սպանվել` Էջմին Մասիհի, Մաջիդիե թաղի բնակիչ։ Լուրը հաղորդել է Էջմինի հաճախած արհեստակցական դպրոցի իրանցի դասախոսը։

Վերադարձնենք վարորդական իրավունքը մեքենայով տուն պահող քաղաքացիներին․ Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել՝ մեկնաբանելով․ Վերադարձնենք վարորդական իրավունքը մեքենայով տուն պահող քաղաքացիներին:

Հաստատում ենք մեր հավատարմությունը Մայր Աթոռին․ Վիրահայոց թեմ

Մենք՝ Վիրահայոց պատմական թեմի պաշտոնատար աշխատակիցներս, անհանգստությամբ հետևում ենք մեր հավատի ու ազգային ինքնության հենասյուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալված մտահոգիչ իրադարձություններին: Փորձություններով լի այս օրերին մենք՝ անսասան մեր հավատի մեջ, հաստատում ենք մեր հավատարմությունը և աջակցությունը աստվածահաստատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, նրա Գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, ինչպես նաև մեր

Իրանի և Սուրիոյ մէջ թող համբերութեամբ մշակուին երկխօսութիւնն ու խաղաղութիւնը. Հռոմի Լեւոն պապ

Vaticannews. Մեծ է Լեւոն ԺԴ. Պապին մտահոգութիւնը աշխարհի տարբեր վայրերուն մէջ տիրող լարուած իրավիճակներուն ի տես։ Մտահոգութիւն որ Ան արտայայտեց կիրակի 11 Յունուար 2026-ի կէսօրին առաքելական պալատի իր գրասենեակի պատուհանէն արտասանած Մարեմեան աղօթքէն ետքը ողջոյնի խօսքը ուղղելով աղօթքին մասնակցող բազմահազար հաւատացեալներուն։ Սուրիա եւ Իրան «Մրածումս կը յղեմ այս օրերուն Միջին Արեւելքի մէջ պատահածին, մասնաւորապէս Սուրիոյ

«Լևոն արքա»-ն ձերբակալվել է «Թու-թութու Լավա»-ի հասցեին յութուբյան իր ալիքով սպառնալիքներ հնչեցնելու համար. Shamshyan.com

Նրա նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «հոգեկան ներգործություն» հատկանիշներով, և նրան տեղափոխել են ձերբակալվաժների պահման վայր։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հունվարի 11-16-ը Երևանում հունվարի 11-ի և 14-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը, 15- 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։ Հանրապետության տարածքում հունվարի 11-ի և 12-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 12-ի գիշերը և առավոտյան, 13-15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի

Կան մարդիկ, որոնք կանգնած են ընտրություն առաջ՝ ջեռուցում, թե՞ սնունդ։ Մենք խոստանում ենք փոխել այս իրավիճակը. «Մեր ձևով» շարժում

Կան մարդիկ, որոնք կանգնած են դաժան ընտրություն առաջ՝ ջեռուցում, թե՞ սնունդ։ Մենք խոստանում ենք փոխել այս իրավիճակը… «Մեր ձևով» շարժում

Առաջարկում եմ՝ դիմենք Վեհափառ Հայրապետին, որ կարգալույծ անի Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին. Մեխակ Գաբրիելյան

Այսօր՝ մինչեւ Սուրբ Պատարագի սկսվելը փորձեցի հանդես գալ ստորեւ ներկայացվող առաջարկով Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս Եկեղեցու հոտին։ Իմ խոսքը սկսելուց հետո անմիջապես ինձ մոտեցավ Տեր Արարատ քահանան եւ սկսեց խանգարել ինձ, զուգահեռ բարձր խոսելով։ Նրան միացան նաեւ մի քանի կանայք։ Ես դադարեցրի, քանի որ պատշաճ չէ Եկեղեցում աղմկել։

Նարեկ Սամսոնյանին պատժախուց են տեղափոխել են, քանի որ ՔԿՀ-ում բացակայել է հացադուլ անելու համար նախատեսված մեկ այլ խուց. փաստաբան

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախուց («կարցեր»), քանի որ ՔԿՀ-ում բացակայել է հացադուլ անցկացնելու համար նախատեսված մեկ այլ խուց։

Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը

Սոցիալական փաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 001 դրամ և ավելի է, առաջին փուլով (2026թ. հունվարի 1) ներառվում են ապահովագրական համակարգ: Նրանց ապահովագրավճարը փոխհատուցվում է «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից Ապահովագրության հիմնադրամին ուղղվող 4500 դրամով:

Սիրիայի քուրդ զինյալները համաձայնել են լքել Հալեպը

Սիրիայի կառավարական զորքերի և քուրդ զինյալների միջև մի քանի օր տևած մահացու բախումներից հետո, որոնք հազարավոր խաղաղ բնակիչների ստիպեցին փախչել՝ հունվարի 9-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Հալեպում հրադադարի մասին:

«Կաթողիկոսի հրահանգով են հրապարակվել Արշակ սրբազանին վերաբերող նյութերը»․ Գեւորգ սրբազան

«Ով մեզ ասում է՝ տիրադավ, նա հայրենավաճառ է, հայրենադավ է»

Թրամփին Իրանի դեմ ռազմական գործողությունների տարբերակներ են ներկայացվել. ամերիկյան ԶԼՄ-ներ

«ԱՄՆ-ն պատրաստ է օգնել». Թրամփը կրկին անդրադարձել է Իրանում ցույցերին

Անցյալ գիշեր Իրանում գրանցվել են վերջին երեք օրերի ամենաքիչ մասնակիցներով ցույցերը. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Չնայած Իրանի գահընկեց շահի որդու կոչին՝ ծավալելու անհնազանդության գործողություններ, զբաղեցնելու իրանական քաղաքների փողոցները և մնալու դրանցում, անցյալ գիշեր Իրանում գրանցվել են վերջին երեք օրերի ամենաքիչ մասնակիցներով ցույցերը։ Ի տարբերություն նախորդ երկու գիշերների՝ լայնածավալ բախումներ ցուցարարների և անվտանգության ուժերի միջև նույնպես չեն գրանցվել։ Երեկ Իրանի բանակը հայտարարել էր,

Վարչապետի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշունչն իր ուրույն տեղը կգտնի Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում

Հունվարի 9-ին Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառման ընթացքում դեսպան Նարեկ Մկրտչյանը և Աստվածաշնչի թանգարանի գլխավոր տնօրեն, դոկտոր Կառլոս Կամպոն ստորագրել են համապատասխան փաստաթուղթ, համաձայն որի՝ ՀՀ վարչապետի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշունչն իր ուրույն տեղը կգտնի թանգարանում և 2026 թվականի ընթացքում

Իրանի բանակը ընդգծել է, որ «կպաշտպանի երկրի ազգային շահերը, ռազմավարական ենթակառուցվածքները, հանրային գույքն ու կպայքարի ցանկացած դավադրության դեմ»

Իրավիճակն այս պահին 📍Ինտերնետը շարունակում է անջատված լինել։ Այդ պատճառով ինֆորմացիան կրկին քիչ է։ Կան ընդամենը մի քանի տեսանյութեր Թեհրանում ակցիաներից։ 📍Իրանական գրեթե բոլոր կայքերը շարունակում են հասանելի չլինել։ Բացառություն է ԻՀՊԿ-ին պատկանող Tasnim-ի կայքը, որն այսօր գործել է։ Գործում են նաև ԻՀՊԿ-ին հարող մի քանի այլ թելեգրամյան ռեսուրսներ, ինչպես նաև պետական ռադիոհեռուստատեսության թելեգրամյան ալիքը։

Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը ներկա է Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագին

Մասիսի Սուրբ Թադեւոս եկեղեցում էլ Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցում՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, պաշտոնազուրկ Գեւորգ Սարոյանի հետ

«Օգոստոսի 8-ը պետք է թղթից տեղափոխել իրականություն՝ արագ գործարկում, ինստիտուցիոնալ ամրացում, ու միևնույն ժամանակ պաշտպանունակության որակի կտրուկ թռիչք». Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրում է. «Իրանում լայնածավալ բողոքները չեն դադարում, կան հաղորդումներ հարյուրավոր ցուցարարների սպանության մասին։ Սիրիայում՝ Հալեպի շուրջ, բախումներն ու զանգվածային տեղահանությունները շարունակվում են։ Այսօր առավոտյան ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ գործընկերների հետ համատեղ հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտներին։ Տարածաշրջանը թևակոխում է ավելի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930