Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մնջոյանին մերժել են: Ցմահ ազատազրկվածները դիմում են դատարաններ

Նոյեմբեր 11,2011 18:05

1995թ.-ից արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է գտնվում «Դրո» խմբի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Մնջոյանը:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրավիրել էր շրջիկ դատական նիստ քրեակատարողական հիմնարկում, դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ:

Լսվեց ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Մնջոյանի դիմումը, կապված այս տարի Ազգային ժողովի կողմից քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների հետ: Խոսքն այն փոփոխությունների մասին է, ըստ որոնց օրենսգիրքը սահմանել է մինչեւ 20 տարվա ազատազրկում: Տարիներ առաջ 15 տարվա պարտժաչափին հաջորդում էր ցմահ ազատազրկումը: Դատապարտվածների գերակշիռ մասը գտնում է, որ մինչեւ 5 տարվա սահմանում իրենց իրավունքները խախտվել են:

Մնջոյանի շահերը ներկայացրեց ճանաչված փաստաբան Վահե Գրիգորյանը: Դատարանը մերժեց դատապարտյալին:

Այսօր տեղեկացանք, որ հետաձգվել է ցմահ ազատազրկման դատապարտված Ռոբերտ Սահակյանի դատաքննությունը: Նա ներկայացրել էր նույնաբովանդակ պահանջ էր: Իսկ Արսեն Արծրունու գործն առանձնացվել է եւ վճիռ չի կայացվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930