Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես գյուղի ուղղությամբ կրակոցները նոր են դադարել. Սպանված զինծառայողի դին հազիվ տուն են հասցրել

Փետրվար 09,2013 23:11

Սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցները քիչ առաջ են դադարել: Գյուղապետ Արարատ Ավալյանն այս պահին շրջում է գյուղում, հասկանալու` ինչ է կատարվել: Տուժածների մասին լուրեր չկան, գյուղին հասցրած կամ չհասցրած վնասի չափը պարզ կլինի լույսը բացվելուն պես:

Այսօր հակառակորդի գնդակից զոհված պահմանագրային զինծառայող Մհեր Եղշատյանն այս գյուղի բնակիչ է: Ավալյանը Panorama.am-ին ասաց, դիպուկահարի կրակոցից է ընկել: Երեք անչափահաս երեխա ունի, կնոջ ու երեխաների հետ վարձով էր ապրում, տունն էլ դիրքերին մոտ է` բաց տարածությունում:

«Առավոտյան ժամը 9-ից հինգ պակաս դիրքերում թուրքի դիպուկահարը պայմանագրային ծառայող է խփել: Դրանից հետո խախանդ էր: Կեսօրից սկսել են կրակոցները, մոտ կես ժամ առաջ դադարել են: Կրակոցներն ուժեղ էին: Իրենց տունը դիրքերի բաց տարածքում է, դին բերել ենք, պահել ենք ըստեղ` գյուղում, մի ժամ առաջ տարել են իրենց տուն»,-ասաց գյուղապետը:

Կրակոցներից վախեցած բնակիչները պատսպարվել են նկուղներում: «Բա որտեղ լինեն: 90 թվականից ի վեր էս գյուղի բնակիչներն այդպես են ապրում»,-արձագանքեց գյուղապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728