Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրենյանցի նկատմամբ հայտարարվեց հետախուզում

Մարտ 21,2013 17:18

Երրորդ դատական նիստն է, ինչ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չի ներկայանում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, որի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Գրիգոր Ղասաբյանից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար: Մեղադրողը միջնորդեց Սուրեն Սուրենյանցի  խափանման միջոցը՝ ստորագրություն չբացակայելու մասին, փոխել, ընտրել կալանք եւ հայտարարել հետախուզում:

Պաշտպան Կարապետ Գալստյանը միջնորդության ճակատագիրը թողեց դատարանի հայեցողությանը:

Դատավոր Արմեն Խաչատրյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով հրապարակեց որոշումը՝ Սուրենյանցի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Նա նաեւ ասաց, որ Սուրենյանցը կապվել է աշխատակազմի հետ հեռախոսով, այսինքն՝  գտնվում է հանրապետությունում: (Թե ինչպես խորհրդակցական սենյակում իմացավ դրա մասին՝ այնքան էլ հասկանալի չեղավ):

Դատական հաջորդ նիստը, եթե Սուրենյանցը հայտնաբերվի, տեղի կունենա մարտի 28-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031