Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ երիտասարդները բերման են ենթարկել կենցաղայի՞ն հարցով

Ապրիլ 02,2013 16:12

«Նոր նորքի ոստիկանության բաժանմունքից նոր ենք դուրս գալիս: Պարզվում է, որ քաղաքացի կա, որը տարածք է վարձակալությամբ հանձնել մեր կուսակցականներից մեկին, հետո ցանկացել է ետ ստանալ ու ինչ-ինչ խոսակցություններ են գնացել: Բայց դա դեռ պարզաբանման փուլում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ երիտթեւի ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Հիշեցնենք, որ հրապարակումներ եղան այն մասին, որ Երևանի Նոր Նորքի ոստիկանությունը բերման է ենթարկել ԲՀԿ ներկայացուցիչ մի քանի երիտասարդների ու  նրանցից պահանջել են, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի օգտին չաշխատեն:

Վահե Էնֆիաջյանը մեզ հետ զրույցում նաեւ հավելեց, որ թերեւս մինչեւ երեկո հարցը իր պարզաբանումը կստանա եւ այն ժամանակ էլ հնարավոր կլինի արդեն առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ ու վերլուծել իրավիճակը:

Անկախ ամեն ինչից, ԱԺ պատգամավորը հարկ է համարում հիշեցնել, որ ԲՀԿ-ում սկզբունք կա` մեկը բոլորի համար, բոլորը` մեկի, ու, որ կուսակցականները եւ հատկապես ինքը, իբրեւ երիտթեւի ղեկավար, միայնակ չեն թողնելու ԲՀԿ-ական երիտասարդներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930