Լրահոս
Օրվա լրահոսը

Կանցկացվի նոր՝ «Դուետ» թատերական փառատոն

Հունիս 20,2013 18:49

ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ հուլիսի 1-8-ը  Գյումրիում կանցկացնեն «Դուետ» միջազգային թատերական փառատոնը:

Հայաստանյան եւ հրավիրյալ թատրոնները կներկայացնեն բեմադրություններ 2 գործող անձով՝ հավատարիմ մնալով փառատոնի անվանը: Միջոցառումը կբացվի Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի «Սրճարան «Կյանքը վարդագույն լույսի մեջ» ներկայացումով:

Փառատոնի ձեւաչափով յուրաքանչյուր օրվա վերջում նախատեսված են հեռուստատեսային ուղիղ հեռարձակմամբ ստեղծագործական խմբերի, մասնագիտական հանձնախմբի, արվեստագետների ու արվեստասերների մասնակցությամբ քննարկումներ:

Ի տարբերություն հայաստանյան եւ դրսում անցկացվող թատերական  փառատոների, «Դուետի» երկու մասնագիտական հանձնախմբում ընդգրկված չէ ոչ մի թատերագետ: Ավելին, առաջին հանձնախմբում հրավիրված է ֆրանսաբնակ գյումրեցի կինոռեժիսոր Լեւոն Մինասյանը: Aravot.am-ի հարցին` ի՞նչ սկզբունքով են կազմվել հանձնախմբերը, բեմադրիչ, փառատոնի նախագահ եւ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը պատասխանեց. «Մեր փառատոնը մրցանակային տեղերով չէ, հետեւաբար նպատակահարմար չգտանք թատերագետների առկայությունը: Եվ քանի որ յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի են ունենալու քննարկումներ, ապա հանձնախմբի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրել ենք միայն ու միայն բարձրակարգ մասնագետների, այդ թվում՝ ռեժիսորներ Լյուդվիգ Հարությունյանին, Վահե Շահվերդյանին, դրամատուրգ Աննա Աղասարյանին, դերասան Վարդան Պետրոսյանին, կինոյի եւ թատրոնի արտիստ Անատոլի Կոտին եւ մյուսներին: Ինչ վերաբերում է կինոռեժիսոր Լեւոն Մինասյանի ներկայությանը հանձնախմբում, ապա դա մեկից մեկ պարզ է. բարձրակարգ մասնագետ եւ ղայդին գյումրեցի»:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930