Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը՝ Աղվան Հովսեփյանին. «Երբ Տիգրանը կլինի ազատության մեջ, մենք իրեն չենք քարկոծի»․ (Տեսանյութ)

Օգոստոս 02,2013 18:07

Այսօր դատախազության մոտ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների՝ հերթական եւ հույս կա, որ վերջին պիկետներից մեկն էր: 
Շուտով Վերաքննիչ դատարանի առաջին նիստն է: ՀԱԿ ակտիվիստների գործը Վճռաբեկ դատարանը վերադարձրել է Վերաքննիչ: Ուստի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հորդորեց ներկաներին ամսի 5-ին ժամը 12-ին լինել արդեն Վերաքննիչ դատարանի մոտ: Նա ասաց, որ հետաքրքիր սպասելիքներ ունեն դատարանի նոր որոշումից, որովհետեւ Վճռաբեկը բավականաչափ խախտումներ էր գտել՝ դատավարական պրոցեսի հետ կապված, իրավական, որոնք կարող են հիմք լինել՝ խափանման միջոցը փոխելու համար:
Արամ Մանուկյանը նաեւ նշեց, որ դրսից էլ Տիգրան Առաքելյանի հետ կապված ճնշումները բավականաչափ շատացել են՝ ԱՄՆ-ից, միջազգային կառույցներից. «Միջազգային կառույցները քաղբանտարկյալ տերմինն ընդունել են, որ Տիգրանը քաղբանտարկյալ տերմինի մեջ ամբողջությամբ տեղավորվում է: Հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունների հանդեպ լրջագույն մարտահրավերներ կան, մինչեւ նոյեմբեր Հայաստանում շատ բան կարող է փոխվել, հաշվի առնելով դա՝ մենք հույս ունենք, ակնկալում ենք, որ իշխանությունները մի քիչ խելքի կգան եւ կընդունեն լրջմիտ, խոհեմ որոշում: Մենք այստեղ հավաքվելու ցանկություն չունենք: Մենք Աղվանի ու իր հիմնարկի անունը տալու ցանկությունը հեչ չունենք: Մենք ուզում ենք, որ չունենանք քաղբանտարկյալ»:
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանն արդեն 2 տարի է՝ բանտում է, եւ ՀԱԿ անդամները կոչ արեցին դատավորներին ճիշտ, արդար որոշում ընդունել՝ երկրի շահերից ելնելով:
Արամ Մանուկյանը զգուշացրեց. «Մենք ոչ հոգնողն ենք, ոչ հետ կանգնողը: 100 անգամ էլ պետք լինի՝ կհավաքվենք: Ճնշումների կենթարկենք՝ ինչպես կուզենք: Ինչ մեթոդներ ասես՝ կկիրառենք: Մենք չենք թողնելու մեր երեխեքին բանտերում: Չկա այդպիսի բան: Ամեն զոհողության կգնանք, բայց չենք թողնելու»:
Վերջում Արամ Մանուկյանը դիմեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին. «Եթե ինքը չի ուզում մեր երեսը տեսնել, ինչպես մենք չենք ուզում իրա երեսը տեսնել, թող մի որոշում կայացնեն, այս միջոցառումները դադարեցնենք: Երբ Տիգրանը կլինի ազատության մեջ, մենք իրան չենք քարկոծի: Բայց՝ այս մի հարցում չենք քարկոծի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031