Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանն այսօր մեկնարկեց նախընտրական քարոզարշավը (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 01,2013 18:02

Այսօր Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգություն»-ից առաջադարված  պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանն իր նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Կապանի Գարեգին Նժդեհի անվան հուշահամալիրից: Կուսակցության ներկայացուցիչները նշում են, որ պատահական  չեն ընտրել քարոզարշավի մեկնարկի համար այս սրբազան վայրը եւ  ուխտն էլ նվիրված էր բոլոր այն ծրագրերի իրականացմանը, որոնք  բխում է ազգի, ժողովրդի շահերից:

«Հենց այնպես չընտրեցինք այս վայրը, շատ ենք կարեւորում այն ամենը, որը մեզ փոխանցվել է  մեր պապերի կողմից՝  որպես պատգամ: Երբ Գարեգին Նժդեհի մասունքները ամփոփվել են Սյունիքի հողում, հենց այնպես չի եղել, նախաձեռնողները շատ են կարեւորել աճյունն այստեղ ամփոփելու գործողությունը, որովհետեւ հենց սրանով է պայմանավորված մեր ուժի զգացումը, մեր ազգայինի գիտակցումը: Գալիս ենք այստեղ՝ այն սուրբ վայրը, ստանում ենք այն ուժը, ոգին, որը պատգամվել  է մեզ եւ ստանալով այն՝ փոխանցելու ենք բոլոին համատարած, ողջ հայությանը»,- նշեց Կապան ժամանած ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով իր թիմակիցների հետ  քարոզարշավի ողջ ընթացքում լինելու է «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Սամվել Հայրապետյանի կողքին եւ միասին այցելելու են բոլոր տարածաշրջաններ, հանդիպելու ընտրողների հետ:

«Այսօրվա պայքարը մեկ մարդու գործ չէ, բոլորիս համատարած գործողությունը պետք է ուղղված լինի մեկ նպատակի համար, որ ստեղծենք այնպիսի հայրենիք, որ լինի ազգահավաքի վայր: Մենք դա չկարողացանք անել 20 տարիների ընթացքում, այսօր ազգահավաքը սկսում ենք այստեղից»,-ասաց տիկին Փոստանջյանը: Իսկ «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Սամվել Հայրապետյանը հավաստիացրեց, որ արդարացնելու է բոլորի հույսերը եւ այսօրվանից արդեն իր համար առանձնացրել է առաջնային այն բոլոր քայլերը, որոնք պետք է հետագայում անի  խորհրդարանում:  Ազատամարտիկ թեկնածուն այսօր երեկոյան Կապանի մշակույթի տան հրապարակում հանդիպում կունենա  կապանցի ընտրողների հետ, որտեղ էլ կներկայացնի իր  հետագա ծրագրերն ու անելիքները: Առաջիկա օրերին էլ կմեկնի Մեղրի ու Ագարակ:

 

PrevPhoto
NextPhoto

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30