Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանը, հակառակ ՀՀ նախագահի եւ վարչապետի, սպորտում մեր հաջողությունները գնահատում է 2 կամ 2,5

Հունվար 12,2014 20:35

Ելույթ ունենալով Օլիմպիական հերթափոխի Երեւանի պետական մարզական քոլեջում՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն անդրադարձավ նաեւ սպորտում ունեցած մեր հաջողություններին՝ տալով իր գնահատականը:

«Մեր սպորտային աշխարհն առաջնահերթ խոսում է մեր հաջողությունների մասին: Բայց գիտեք, որ մենք անելիքներ ունենք, չարված, կիսատ-պռատ գործեր… Այն հաջողությունները, որ մենք արձանագրեցինք 2013 թվականին, անձամբ ինձ, որպես նախարարի եւ որպես Յուրի Վարդանյանի, որ անցել է սպորտային լեցուն կյանք եւ հաջողություններ ունեցած սպորտսմենի, չի գոհացնում: Առանց թաքցնելու ասեմ, որ թե՛ հանրապետության նախագահի, թե՛ կառավարության ղեկավարի՝ վարչապետի հետ խոսալու ժամանակ բազմիցս շեշտել եմ այս պահը, թե ինչ կգնահատեիք այսօրվա մեր աշխատանքը: Ես շուրջ ինն ամիս նախարար եմ աշխատում: Եվ հարցիս պատասխանը թե նախագահի, եւ թե վարչապետի կողմից եղել է մոտավորապես 4:  Բայց ես ինքս կարող եմ այդ գնահատականն ավելի լավ տալ, որովհետեւ ես եմ ղեկավարում, ես եմ տեսնում, թե այսօր սպորտային աշխարհում ինչ է կատարվում: Ես աշխատանքը գնահատում եմ երկու կամ երկուսին գումարած», -ասաց Յուրի Վարդանյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Բրուտոս says:

    Ծառուկյանի աշխատանքը գնահատում եմ 5, Ձերը՝ 2+, տղայինդ՝ 1:

  2. vigen says:

    ամոթ բան չէ, մեր կառավարությունում բոլոր նախարարներն էլ “դվոեշնիկ” են՝ իր ղեկավարի հետ միասին․․․

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031