Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսում են միայն պուտինասերներն ու «սեպ խրողները»

Հունիս 05,2014 10:18

Սեպտեմբերի 3-ից հետո ես կանգնել եմ մի մասնագիտական խնդրի առաջ, որի մասին ուզում եմ պատմել: Շարքային քաղաքացիների մեջ Մաքսային (Եվրասիական) միության կողմնակիցներն ավելի շատ են, քան հակառակորդները. ըստ որոշ հարցումների` մոտ երկու անգամ: Բայց հասարակական, քաղաքական շրջանակներում զգալիորեն ավելի քիչ են մարդիկ, որոնք պատրաստ են առանց վերապահումների պաշտպանել այդ միությունները, Պուտինի քաղաքականությունը Ուկրաինայում եւ ընդհանրապես՝ ՌԴ ներկայիս նախագահի հավակնությունները:

Շնորհակալություն Աշոտ Մանուչարյանին, Գուրգեն Եղիազարյանին, Գառնիկ Իսագուլյանին ու եւս մի քանի հոգու, որոնք ներկայացնում են այդ տեսակետը: Առանց այդ գործիչների շատ դժվար կլիներ հավասարակշռություն պահպանել, որովհետեւ «մաքսայինը» քննադատողներն ավելի ակտիվ են, եւ, հետեւաբար, նրանց ավելի հեշտ է կանչել հարցազրույցների, առավել եւս` բանավեճերի:

Իշխանության ներկայացուցիչներն այս հարցում կրկնում են հայտնի եւ, իմ կարծիքով, դատարկ բանաձեւը` «մենք ոչ ռուսամետ ենք, ոչ արեւմտամետ, մենք հայամետ ենք եւ պրագմատիկ, ուստիեւ ստիպված ենք հաշվի նստել իրողությունների հետ, ապահովել մեր անվտանգությունը» եւ այլն: «Համակարգային ընդդիմության» ներկայացուցիչները (բացի «Ժառանգության» մի մասից) ընդհանրապես խուսափում են այդ թեմայից, քանի որ հույս ունեն իշխանության գալ հենց Պուտինի օգնությամբ: Բայց մյուս կողմից` պայքարելով մեր «ռեժիմի» դեմ՝ չեն կարող չափից դուրս քաղցր դրվատանքի խոսքեր ասել պուտինյան՝ ճիշտ նույնպիսի կամ, իմ կարծիքով, մերինից «ավելի բեթար» ռեժիմի մասին:

Մնում են, դեսպան Վոլինկինի բնորոշմամբ՝ «սեպ խրողները» եւ հակառակ բեւեռում՝ վերը հիշատակած մի քանի հոգին, որոնք ապահովում են հավասարակշռությունը: Եվ հակառակը` համացանցում «կրեմլամետ» ֆեյքերը չափազանց ակտիվ են եւ առիթ-անառիթ շտապում են պաշտպանել իրենց պաշտելի «ցարին»: Թե ինչու է այդպես` կարող եմ միայն կռահել: Չեմ բացառում, որ «մաքսայինի» իրական, ոչ վիրտուալ կողմնակիցներից ոմանք պետք է համաձայնեցնեն իրենց ելույթները նույն դեսպանի գերատեսչության հետ, եւ այդ բյուրոկրատական պրոցեդուրը բավականին երկար է տեւում:

Բայց հիմնական պատճառը, հավանաբար, այլ է: Ռուսաստանը խնդիր չի տեսնում մեզ` հայաստանցիներիս, որեւէ բանում համոզելու, որովհետեւ վստահ է` մեր երկիրն առանց այդ էլ «իրենց գրպանում է», ո՞ւր պիտի փախչենք՝ կանենք այն, ինչ Մոսկվայից կհրամայեն: Չէի ասի, որ դա շատ հեռանկարային քաղաքականություն է: Պատմության ընթացքում նույնիսկ ամենադաժան գաղութատիրության պայմաններում մետրոպոլիան մշտապես փորձում էր ցույց տալ իր քաղաքակրթական առավելությունները «հպատակ ազգի» նկատմամբ, եւ ոչ թե միայն սպառնալ՝ առանց մեզ ձեր հարեւանները ձեզ կուտեն:
Եվ հետո` եթե մարդուն կամ ազգին նպատակասլաց ձեւով ստորացնում ես, դա չի ավելացնում նրա սերը նվաստացնողի նկատմամբ: Վերջին կես տարում Ռուսաստանի բարեկամները մեր երկրում շատացե՞լ են, թե՞ քչացել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Ruben says:

    “առանց մեզ ձեր հարեւանները ձեզ կուտեն:”
    Դրանք, որ չլինեին, մենք մեր հարեւաններին շուտվանից էինք կերել, ներսի աղբն էլ շուտ էինք մաքրել:

    • sergik says:

      դե բա կեր ում ես սպասում…
      Իսկ ինչ վերաբերում է թեմային,կուզենայի հարցնել, բա գերտերությունների հավասարակշռությունը ոնց պահել,առանձ այնել խախտվել է ու ՆԱՏՈՆ տեսեք ուր է հասել,համոզված եմ ասելու էք մեզ ինչ, բայց արդյոք մեզ ինչ…

  2. Լավատես says:

    `… դատարկ բանաձեւը` «մենք ոչ ռուսամետ ենք, ոչ արեւմտամետ, մենք հայամետ ենք…`
    Բանաձեւը շատ ճիշտ է, այն դատարկ է հնչում ասողների բերանից:

  3. Արսեն says:

    Ւմիջայուց՝ սեպի մասին։ Վոլինկինի հայտարարությունից հետո, Միկոյանի արձանի տեղադրման զուգահեռ, քաղաքպետարանը պետք է մտածի մի որոշում էլ ընդոնի Էրեբունու սեպագիր տապանաքարը ապամոնտաժելու և ՖՍԲ հանձնելու մասին։
    Արգիշտիի որդի Մենուան պետք է ընդհանրապես ջնջվի հայ պատմությունից։ Ի վերջո, չի կարելի հիշել մի մարդու մասին, որ պատմությունը մեղ հասել է խրված սեպերի միջոցով ..)))…

  4. Garegin says:

    Պարոն Աբրահամյան ինձ ավելի շատ հետաքրքրեց Ձեր հոդվածի վերջին միտքը՝ ՛՛Վերջին կես տարում Ռուսաստանի բարեկամները մեր երկրում շատացե՞լ են, թե՞ քչացել՞՞, ավելի ստույգ ՀՀ-ում ընթացող այն գործընթացները, որոնք կարող են տալ այդ հարցի պատասխանը: Ի դեպ Հայաստանում քննադատության են ենթարկվում ոչ միայն ռուսները, այլ նաև եվրոպացիներն ու ամերիկացիները, սակայն այս իրավիճակում անտրամաբանականն այն է, որ քննարկումների ժամանակ հաշվի չի առնվում մեր իշխանությունների վերաբերմունքը սեփական ժողովրդի ու նրանց շահերի նկատմամբ: Ասացեք խնդրեմ, այսօրվա իշխանավորներն ու օրեցօր հարստացող նրանց շրջապատն ինչով են տարբերվում գրավված տարածքների ՞՞նամեստնիկի՞՞ կարգավիճակ ունեցողներից, ում համար ՀՀ-ն սոսկ տարածք է ժողովրդին թալանելով և երկրի շահերը ոտնահարելով միլիոններ դիզելու համար: Եթե հայի տեսակն է այսպես վարվում, ինչ եք կարծում ինչպիսի մոտեցում պետք է դրսևորեն ռուսները, ղազախները և այլոք: Ես հարգում եմ Ձեր և Ձեր կողմից թվարկված բոլոր գործիչների տեսակետները, սակայն պետք է նշեմ, որ քանի դեռ մենք չունենք սեփական ժողովրդի ու երկրի շահերը սեփականից գերադասող իշխանություն, չեն լինելու մեր շահերը հարգող երկրներ, իսկ նման իշխանություն մենք կարող ենք ունենալ այն ժամանակ, երբ նախագահից սկսած յուրաքանչյուր պետական պաշտոնյա իր կողմից կատարված օրինախախտումների համար պատասխանատվության կենթարկվի ու …:

  5. Կարեն says:

    Այն ժամանակը, որ սեփական ուժերով կարող ենք ազատվել վասալի ստորացուցիչ վիճակից, շնորհիվ նախկին և ներկա իշխանությունների մենք վաղուց բաց ենք թողել:Մնում է հուսալ, որ ժամանակի ընդհացքում ռուս ժողովուրդը ոտքի կկանգնի և կհեռեցնի ներկայիս ռեժիմը,որից հետո գուցէ մեր վիճակն էլ փոխվի:Չնայած սա ֆանտաստիկ ժանրին ավելի մոտ է քան իրականությանը:

  6. Hakob says:

    էտ “ժուռնալիսների” ու էսպես ասած “քաղաքական մեկնաբանների” մեջ իհարկե ավելի շատ են ամերիկյան ու գերմանական ագենտուրան, իսկ Ռուսասաատանի քաղաքականությունը դրական մեկնաբանողները շատ ավելի քիչ են:

    բա ուրիշ ո՞նց պետք է լիներ, չէ՞ որ “ամերիկամետներդ” աշխատավարձ եք ստանում այդ արևմտամետության համար – սկսած սորոսից մինչև ամերիկյան դեսպանատուն, իսկ Ռուստանին դրական ներկայացնողները դա անում են իրենց համոզմունքներից ելնելով:

    ու հետաքրքիր է, որ ամերիկյան միլիոնները, որ ծախսում են Հայաստանում ամերիկացիք ժուռնալիստ ու “քաղաքական մեկնաբան” վերբովկա անելու համար, շատ քիչ օգուտ է տալիս:
    Հիրավի, մեր ազգը շաաաաաաատ իմաստուն է

    • Արսեն says:

      Կարդալով քո գրածը, մնում է ենթադրել, որ ամերիկացիները, էս վերջերս Նազարբայեվին «վերբովկա» են արել, և դրա վրա ահագին միլիոններ են ծախսել։..))).. մի հատ այդ տարբերակն էլ փորձի..))).

  7. Hayk says:

    Խոսենք փաստերով: Մարդիք հիմա ամբողջ աշխարհում աշխատանքի պրոբլեմ ունեն, գործազրկություն է ամեն տեղ, ճիշտ է? Մեզ ՛հայերիս համար աշխատանք գտնել այսօր հնարավոր է միայն ու միայն Ռուսաստանում, ուրիշ տեղ չկա: Ի վերջո,100% դեմոկրատական երկրներում էլ ժողովրդի մի զգալի մասը աշխատանք չունի: Ինչքան էլ խոսենք ժողովրդավարությունից, առանց աշխատանքի երեխաներին չենք կարող կերակրել:…………. Ինչ վերաբերում է Պուտինին, նա այսօր ամենամեծ ռեյտինգն ունի աշխարհում և իր երկրում:

    • Արսեն says:

      Բայց Հիտլերի ռեյտինգին չի հասնի։ Ֆրանսիան գրավելուց հետո Հիտլերի ռեյտինգը Գերմանիայում 99,4% էր..)))..

    • Արսեն says:

      Չմոռանամ նշեմ, որ այդ ժամանակ Հիտլերի բոլոր քաղաքական հակառակորդները արդեն համակետրոնացման ճամբարներում էին, հրեաները բոլոր իրավունքներից զրկված, թերթերը լռեզված։
      Ւնչպիսին էր, քո կարծիքով, Ստալինի ռեյտինգը 1937 թվականին? ..))).. փորձիր կռահել..)))..

      • Hayk says:

        Արսեն ջան, ես ինչ կարող եմ անել, եթե աշխարհի ժողովուրդները քո նման խելոք չեն??………..Այ, իսկ որ դու խուսափել ես սրամտել իմ գրածի ՀԻՄՆԱԿԱՆ մտքի մասով, դա, իմ կարծիքով, ազնիվ չէ:

        • Արսեն says:

          Ստանդարտ IQ-ս ընդհամենը 117 է, դա միջիջինից ավել է, բայց մի եսիմինչ չի, որ շեշտվելու կարիք ունենա։ ընդհամենը ինֆորմացիա ստանալու ավելի լայն հնարավորություններ ունեմ,ցենզորա չկա, բոլոր ինձ հետաքրքրող հարցերի մասին լսում եմ և վերուծություններ հակավերլուծություններ, նայում եմ և Ռուսական, և ֆրանսիական և անգլիական (անգլիականը քիչ՝ հասկանալը լարում է պահանջում..)))..)։ Այստեղ օրինակ «սեպ խրողներին» չեն ասում կլռեցնենք, կձերբակալենք… Ասում են « խրի, եթե սեպը խրվում է, որեմն մեր նյութի ամրություն են չի, կմտածենք ամրությունը և որակը բարձրացնելու ուղղությամբ, քո հաշվին տեստի համար՚ շնորհակալություն։»
          Գործազրկությունը? Եթե ես վստահ լինեի, որ հաջորդ աշխատանքը կգտնեմ երբ, որ ուզում եմ… Հենց հիմա, շատ մեծ հաճույքով, մի 2-3 ամսով գործազուրկ կդառնայի..))).. բայց վախենում եմ, որ եթե սկսեմ, դա կարող է իմ ցանկություններից շատ ավելի երկար տևել..))).. դրա համար վազում եմ գործի որ հանկարծ չուշանամ..))))..

  8. Աբո says:

    21-րդ դարում իշխանությունը նրա ձեռքում է,ով տիրապետում է ինֆորմացիային և էներգակիրներին:Ես շատ եմ ցանկանում,որ Հայաստանը դառնա Եվրոմիության անդամ,բայց ասեմ՝ դա շատ թանկ հաճույք է,անենա պարզ հարցը՝Հայաստանի բնակիչը կցանկանա՞ իր բնակարանում օգտագործվող մեկ խորանարդ գազի դիմաց, վճարել մեկ ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

  9. Hayk says:

    ———-“շատ դժվար կլիներ հավասարակշռություն պահպանել”————————-Պ Աբրահամյան, Ձեզ իրոք թվում է, թե Դուք հավասարակշռություն եք պահպանում,?? Դուք և մնացած մամուլը բացարձակ «հակառուսական հիսթերիա» եք տարածում, մոռանալով, որ մարդիք ՆԱԵՎ ուրիշ աղբյուրներից են օգտվում: Խնդրում եմ, մի օր բացատրեք,ինչու մամուլի և ժողովրդի կարծիքը չի համընկնում ,որ մենք էլ չմտածենք, թե դուք բոլորդ 5 -րդ շարասյուն եք: Մեզ լրիվ դրել եք ապուշի տեղ: Ուզում եք, որ մենք էլ ուկրաինացիների նման «երջանկությունից ինքնահրկիզվենք ու գնդակահարենք իրար»? Ուր են մայդանով հիացածները ?–

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30