Լրահոս
Օրվա լրահոսը

Շարիս Կարապետյանի «դռները» ահազանգ են ու մարտակոչ. (Տեսանյութ)

Օգոստոս 08,2014 20:53

Փտած, կիսաքանդ պատեր, ժանգոտ, փակ դարպասներ: Սրանք նկարիչ-դիզայներ Շարիս Կարապետյանի լուսանկարների հիմնական նյութն են:

Այսօր «Դալան» ցուցասրահում կազմակերպվել էր Շարիս Կարապետյանի լուսանկարների ցուցահանդես-վաճառք:

pat

Aravot.am-ի հետ զրույցում նկարիչն ասաց, որ իր ուշադրությանն են արժանանում այնպիսի դռները, որոնք շատերի համար նկատելի չեն: Լքված, չխնամված դռներն, ինչպես Շարիս Կարապետյանն է ասում, իր համար հատուկ նշանակություն ունեն եւ օժտված են մեծ էներգիայով. «Դռները միշտ շարժման մեջ են եւ ներկայացնում են կյանքի դրական ու բացասական կողմերը: Դուռն ինձ համար, իր մեջ, միստիկ մի բան ունի` մտածում ես բացես-չբացես, այնտեղ ի՞նչ կլինի, ո՞ւր կտանի այդ դուռը հայտնի չէ»:

dur

Լուսանկարների նյութը Շարիսը գտել է Երեւանում, հայաստանյան գյուղերում: Նկարիչը ներկայացրել էր 13 գործ, որոնք ոչ թե թղթի վրա էին, այլ` վերատպած` կտավին: Շարիս Կարապետյանը շատ նմանություն է գտել հայկական եւ Իտալիայի` մասնավորապես` Սիցիլիայի գյուղերի տների դռների մեջ:

Շարիսն ապրում եւ աշխատում է Փարիզում, սակայն 93 թվականից սկսած իր գործերը ցուցադրում է Հայաստանում:

Sharisy-Rafii-het

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Շարիսի փակ եւ բաց «դռները» սպառնալիք, ահազանգ ու մարտակոչ են իրենց մեջ պարունակում:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031