Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում Արմենչիկի համերգը չի կայացել՝ տոմսերը չվաճառվելու պատճառով

Օգոստոս 22,2014 01:33

«Նախարարությունում ներքին ձեւավորված կարգ ունենք, որ հյուրախաղերի եկողներին աչքի տակով անց ենք կացնում, եւ շատ դեպքերում մերժում ենք, թույլ չենք տալիս, որ մեր դահլիճներում երգեն»,-Հայաստանից Արցախ մեկնած լրագրողներին ասաց Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը:

Նրա տեղակալը՝ Լեռնիկ Հովհաննիսյանը, որ անմիջականորեն զբաղվում է այդ հարցերով, պատմեց, որ մի ռաբիզ երգիչ՝ Հրաչ Առաքելյան անունով, հայտ էր ներկայացրել, ընդ որում, գրել էր, թե բարեգործություն պիտի անի, բայց մերժել են. «Էլի են դեպքեր եղել, հիմա չեմ հիշում անունները այդ ռաբիզ երգիչների, բայց էլի ենք մերժել»:

Տիկին նախարարն էլ հիշեց, որ Արցախում նախատեսված էր նաեւ Արմենչիկի համերգը, որը չկայացավ. «Ինքը ահագին ծախս էր արել՝ պաստառներ, բաներ, բայց չկայացավ: Մենք չարգելեցինք՝ տոմսերը չվաճառվեցին»:

Ճշտելու համար նախարարը բացատրեց, որ ոչ թե արգելում են ելույթ ունենալ Արցախում, այլ պարզապես թույլտվություն չեն տալիս համապատասխան դահլիճում համերգ տալու համար. «Եթե ուզում է կարող է փողոցում կամ որեւէ հարսանյաց սրահում երգել, սակայն դահլիճում՝ ոչ»:

Նույն ձեւով մերժվել է նաեւ «Միստր եւ միսիս Արցախ» մրցույթի անցկացումը՝ երեխաների շրջանում: «Տարբեր հասարակական կազմակերպություններ բողոք-նամակ գրեցին, թե ինչո՞ւ եք թույլատրում նման մրցույթ անցկացնել երեխաների մեջ՝ երեխաներին շպարում են եւ փորձում գտնել մեջներից գեղեցիկին, մենք հրավիրեցինք երկխոսության, բացատրեցինք, իրենք էլ հասկացան, եւ մրցույթը չկայացավ»,-պատմեց նախարարը:

«Առավոտի» հարցին՝ ունե՞ք Արցախում հարմար դահլիճ՝ լավ համերգի համար, տիկին Աղաբալյանը նշեց, որ դա իրենց ցավոտ խնդիրներից է. «Մեկ գործող դահլիճ ունենք՝ 450 տեղանոց: Նախկին կինոթատրոնի շենքը վերականգնվում է, թատրոնի շենքը պիտի սկսենք նորոգել… Շուշիում մի դահլիճ է կառուցվում, վերջին աշխատանքներն են տարվում, բայց միեւնույն է, տեղերի քանակը 500-ը չի անցնում: Մի մեծ շինություն Միխայիլ Բաղդասարովն էր սկսել, որտեղ մեծ դահլիճ էր նախատեսված, հիմքը դրվեց, բայց շինարարությունը սառեցվեց այդպես էլ…»: 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Արցախի մշակույթի նախարարի եւ փոխնախարարի հետ զրույցի մնացած հատվածը՝ այստեղ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Կեցցեք Արցախցիներ՝,,նեյնումների,, ժամանակաշրջանը անցել է…

  2. Ռուբեն says:

    Ինչու պիտի Դաթեւիկի համերգ տված դահլիճում նաեւ Արմենչիկը երգի: Ճիշտ է նկատում նախարարը` թող գնա հարսանյաց սրահներում երգի… (Չնայած` անձամբ ես դրան էլ եմ դեմ):

    Հախվերդյանը թող գա, սպասում ենք սիրով!

  3. Հասմիկ says:

    Հայաստանի փրկությունը Արցախից է գալու: Կեցցե՛ք: 🙂

  4. Emile says:

    Ջան…ցավը տանեմ Արցախիս) Մաքուր Հայերս!)!)

  5. Սոմա says:

    Այո, մի փոքր սկզբունքայնություն + վճռականություն և ռաբիզը կվերագտնի իր արժանի տեղը:
    Ինչու՞ նույն կերպ չեն վարվում մեր նախարարությունն ու հեռուստաընկերությունները:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031