Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի չեմպիոնը մարզվում է բորբոսնած պատերով, փտած հատակով մարզադպրոցում. (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 15,2014 21:29

Աշխարհի  չեմպիոնի տիտղոսը նվաճած  հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը  շարունակում է պարապել թշվառ պայմաններում, մի մարզադպրոցում, որտեղ վախենում ես անգամ ոտքը դնել, քանի որ հատակը խարխուլ է, փտած, պատերը բորբոսնած, սալահատակները թափած, դռները կոտրատված:

PrevPhoto
NextPhoto

Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը, որը նրա հայրն է, Արթուրի ամեն մի նոր մեդալ նվաճելուց ու չեմպիոն դառնալուց հետո, բարձրաձայնում է Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի դպրոցը վերանորոգելու հարցը: Նրա մոտավոր հաշվարկներով, այն կարժենա մոտ 400 հազար դոլար: Գևորգ Ալեքսանյանը 6-7 տարի է` դիմում է նախարարություն, սակայն տեղներից շարժվող չկա, մինիմալ պայմաններ անգամ կամ չեն տեսնում Հայաստանին միայն փառք, պատիվ բերող դպրոցին ու վերջինիս սաներին: Պատասխանատուները գերադասում են մնալ ծափահարողների ու սուտ խոստումներ տվողի կարգավիճակում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930