Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեվանի սահմանագոտում զոհվել է  21-ամյա պայմանագրային  զինծառայող

Հունվար 17,2015 19:04

Հունվարի 17-ին, ժամը 17. 40-ի սահմաններում մահացած վիճակում   Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել  Տավուշի մարզի սահմանամերձ   Ոսկեվան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման  Ալիկի Հարությունյանը:

Մեր տեղեկություններով` ադրբեջանական գնդակից  նա զոհվել է Ոսկեվանի սահմանագոտում: Նշենք, որ հունվարի 11-ին ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհվել է Ոսկեվանի 79-ամյա բնակիչ Սերյոժա Նիկոլի Սարգսյանը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Դա նրանից է, որ ՀՀ-ն դուխ չունի ԼՂՀ-ի անկախոթյունը ճանաչելու համար: Ինչքան պրոցեսը ձգվի,այնքան լկտիանալու է Ադրբեջանը:

    Բայց դե ու՞մ եմ ասում. ՀՀ-ն սկի դուխ չունի գոնե մե՛կ օր սուգ հայտարարել: Ոչ մի «սև բիծ» հայ-ռուսական «դարավոր բարեկամությունում». թե չէ թուրքը ձեզ «կխժռի»:

  2. Սոնյա Սարգսյան says:

    Դեռ ինչքան ենք ցավակցելու մեր անմեղ զոհերի համար, համբերությունն էլ սահման ունի… մեղավորները պետք է պատժվեն…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031