Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Սուքիասյան. «Հայրապետյան, ինչո՞ւ չես ուզում խոստովանես, որ բիզնեսը ուզում էիր խլել ինձնից»

Հուլիս 16,2015 19:35

«Ես համաձայնվեցի նրա համար, որ գործ ունեի պետական կառույցների հետ»,- հուլիսի 16-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում «օֆշորի գործով» դատական նիստի ընթացքում ասաց գործով տուժող Փայլակ Հայրապետյանը:

Նա հայտարարեց, որ ինքը վստահել է պետությանը, հետո նոր Աշոտ Սուքիասյանին. «Սա եղել է պետական մակարդակով, պետական մակարդակով ես իմ ունեցվածքը ներդրել եմ, որպեսզի Հայաստանում 10 հազար բանվոր աշխատատեղ ունենա»:

Paylak-Hayrapetyan_1 Paylak-Hayrapetyan_

Փայլակ Հայրապետյանը հայտարարեց, որ վարկ վերցնելուց 5 ամիս հետո հասկացել է, որ Աշոտ Սուքիասյանը իրեն խաբել է եւ խարդախությամբ տիրացել է իր գույքին: Դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպանը հետաքրքրվեց, թե այդ գործում Փայլակ Հայրապետյանի շահույթը ո՞րն էր, նա պատասխանեց. «Իմ շահույթն 10 հազար բանվորի աշխատատեղն էր: Հետո, ինձ մոտ աշխատելու էին 750 բանվոր, դրանից հետո ես անպայման շահույթ էի ունենալու: Չէր կարող 750 բանվոր աշխատեր մեր ֆաբրիկայում եւ շահույթ չլիներ»:

Պաշտպանը հետաքրքրվեց նաեւ, թե Աշոտ Սուքիասյանի եւ Փայլակ Հայրապետյանին միջեւ որեւէ պայմանագիր ստորագրված եղե՞լ է, Փայլակ Հայրապետյանը պատասխանեց՝ ո՛չ:

Նախորդ դատական նիստի ընթացքում Փայլակ Հայրապետյանը ասել էր, թե վարկ վերցնելուց հետո մահացել էր Աշոտ Սուքիասյանի հայրը, այնուհետեւ նա գնացել էր Աֆրիկա, իսկ վերադառնալուց հետո մահացել է նաեւ նրա մայրը:

Աշոտ Սուքիասյանը հայտարարեց, որ Փայլակ Հայրապետյանը ստում է՝ հայրը մահացել է 2009 թվականին, իսկ մայրը 2010 թվականի մարտին, այսինքն՝ մինչ վարկը վերցնելը: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը խնդրեց Յուրիկ Խաչատրյանին դատարան ներկայացնել Աշոտ Սուքիասյանի ծնողների մահվան վկայականները:

Աշոտ Սուքիասյանը վերջում  ասաց. «Հայրապետյան, ինչո՞ւ չես ուզում խոստովանես, որ բիզնեսը ուզում էիր խլել ինձնից»: Փայլակ Հայրապետյանը պատասխանեց. «Ի՞նչ խլեի, դու խլված մարդ ես, ես քեզնից ի՞նչ պետք է խլեի: Դու խլոցի ես խաղացել ամբողջ Հայաստանի հետ, դու, քո Կճոյանը, քո վարչապետը խլոցիներով եք զբաղվում»:

Ի պատասխան այս հայտարարությանը Աշոտ Սուքիասյանը տեղեկացրեց դատարանին, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը իրենց տուն այցելել է միայն տոն օրերին:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 23-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031