Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիներն իրենց աշխատավարձերը  ստացել են

Օգոստոս 05,2015 13:28

 

2000-ից ավելի նաիրիտցիների աշխատավարձի պարտքը փակվել է: Այն կազմել է մոտ 12 միլիոն ԱՄՆ դոլարին համապատասխան դրամ, նաիրիտցիներին վճարել են միայն մաքուր աշխատավարձը՝ 18-24 ամսվա:

«Նոյյան տապան» մամուլի սրահում «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը նշեց, որ իրենց խնդրի լուծումը տևեց 7-8 ամիս, սակայն կառավարությունը քաջություն ունեցավ լուծել այդ խնդիրը:

«Նաիրիտի» նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը նշեց, որ իրենց բողոքի ակցիաները չեն դադարելու և բարձրացնելու են «Նաիրիտի» վերագործարկման հարցը. «Նաիրարտցիներն այսօր աշխատավարձ ստացան, ակնհայտ է, որ մարդկանց աշխատավարձը միայն պարտքերը փակելուն կհերիքի և մեծ խնդիրներ ունեն: Հարց է, թե վաղը այդ մասնագետները որտե՞ղ պիտի աշխատեն: Քիմիական գործարանի մասնագետն այլ տեղ աշխատել չի կարող»:

Դառնալով համաշխարհային բանկի աուդիտին՝ տիկին Հարությունյանն ասաց, որ եթե կառավարությունը հիմք ընդունի Համաշխարհային բանկի աուդիտը, որ «Նաիրիտը» պետք է փակվի, իրենց բողոքը ավելի բուռն բնույթ կկրի: Նա նաև զուգահեռ անցկացրեց, թե այդ ինչպե՞ս է գումար գտնվում, որ UCՕM-ը գնի «Օրանժը», բայց «Նաիրիտի» վերագործարկման համար գումարներ չկան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31