Եգիպտոսից Ճապոնիա. հայ պատանիները՝ մշակութային դեսպանի դերում. (ֆոտոշարք)

Եգիպտոսից Ճապոնիա. հայ պատանիները՝ մշակութային դեսպանի դերում. (ֆոտոշարք)

Այսօր ամփոփվեց «Օհանյան» կրթահամալիրի նախաձեռնած «Միջմշակութային կամուրջ» խորագրով 17-րդ փառատոնը, որի նպատակն է՝ կրթահամալիրի սաներին ծանոթացնել տարբեր երկրների մշակույթների հետ: «Սաները նախապես բաժանվել են խմբերի, ընտրել որևէ երկիր, կատարել ուսումնասիրություն՝ ճանաչելու համար այդ երկրի  մշակույթը, սովորույթները, խոհանոցը, անգամ՝ հագուստները եւ որոշ ավանդույթներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Օհանյան» կրթահամալիրի հիմնադիր Սուրեն Օհանյանը:

Նա կարեւորեց այն հանգամանքը, որ «Օհանյան»-ում իրականացվող կրթությունը չի սահմանափակվում միայն առարկաների ուսուցմամբ. «Այսպիսի միջոցառումներ հաճախ են կազմակերպվում, ինչպես նաեւ՝ ծավալուն նախագծեր եւ ծրագրեր»:

Փառատոնի մասնակից-թիմերը ներկայացրեցին իրենց փոքրիկ հետազոտության արդյունքները, բեմադրեցին թատերական ներկայացումներ՝ հյուրերին ծանոթացնելով տարբեր երկրների երգ ու պարին: Սաների ելույթները գնահատեցին ոչ միայն մշակույթի ու կրթության ոլորտի գործիչները, այլեւ մի շարք դեսպանատների ներկայացուցիչներ:

12074806_1049610048406617_2647458495928157500_n 12096001_1049609615073327_4529659828799468029_n 12115981_1049608171740138_1874891645488129669_n 12140650_1049607835073505_1678794808619081297_n

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք