Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ադրբեջանական գնդակոծությունից  Բաղանիսում 12 տուն է վնասվել

Հոկտեմբեր 25,2015 13:25

Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանից տեղեկացանք, որ  հոկտեմբերի 24-ի երեկոյան ադրբեջանական գնդակոծությունից գյուղում  տուժել է 12 տուն: Վնասվել են տների տանիքներ, պատուհանների փեղկեր,ջարդվել՝ լուսամուտների ապակիներ: Գնդակներից մեկը դիպել է գյուղապետարանի մուտքի դռանը, դռան ապակին ջարդվել է: Գյուղապետարանը հաշվել է  վնասները, ակնկալելով, որ գնդակոծության նախորդ դեպքերի նման, պետական բյուջեից  դրամական փոխհատուցում կտրվի:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031