Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «ՏՏ-ն կարո՞ղ է մի բան սարքի, տանի էդ անօդաչու սարքը գցի, ասի՝ էս էլ քեզ փաստը» (Տեսանյութ)

Ապրիլ 11,2016 16:07

Aravot.am-ը ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ պետությունը, մասնավորապես պաշտպանության նախարարությունը մերժել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցիչների հետ համագործակցելու առաջարկը, որոնք առաջարկել են հատուկ սարքեր` հակառակորդի տեղաշարժը 5 կիլոմետրի վրա ֆիքսելու համար: Մեր հարցին, թե գումա՞ր չունենք, Վարդան Այվազյանը նկատեց. «Մեկն էլ առաջարկում է ատոմային բոմբ ստեղծել, այ քեզի պատմություն, հիմի ես չեմ իմանում տեղեկատվական տեխնոլոգիան կոնկրետ իրականացնո՞ւմ է այդ հարցը: Էն մեկն ասում է` գիտեք ինչ կա, ես մի հատ հավերժական շարժիչ եմ ստեղծել, մեկը մոտս գալիս էր տարի ու կես ասում էր` ես մի հատ էներգիայի աղբյուր եմ ստեղծել, մեզ ոչ նավթ է պետք, որ մի բան»:

Պարոն Այվազյանին հուշեցինք, որ խոսքը կոնկրետ առաջարկների մասին է` սենսորային սարքերի, անօդաչու եւ այլ տեխնիկայի, որոնք կարող են տեղադրվել համապատասխան վայրերում եւ հնարավորինս նվազեցնել զոհերի թիվը, Վարդան Այվազյանն ասաց. «Ես այդ հարցում չեմ կարող լինել բժիշկ, այսինքն` տալ ճիշտ եզրահանգում: Տեղեկատվական տեխնոլոգիաները կարո՞ղ են սեփական նախաձեռնությամբ մի բան սարքեն, կներեք իմ կոպտությանը, կամ մոտենան ինչ-որ մեկին, որը որ կարող է ֆինանսավորել, հետո այդ սարքը սարքեին, տանեին այդ անօդաչու սարքը գցեին, ասեին` էս էլ քեզ փաստը»:

Պարոն Այվազյանի խոսքի մանրամասները` տեսանյութում

Այսօր «Հայելի» ակումբում Վարդան Այվազյանն ու տնտեսագետ Վարդան Բոստանջյանը բանավիճեցին, թե իրադարձություններն այդ ուղղությամբ զարգանալուց հետո ԵՏՄ-ում մնալը Հայաստանին ձեռնտո՞ւ է, թե ոչ:

Պարոն Բոստանջյանը գտնում էր, որ` այո, եթե մեր երկիրը կարողանա ճիշտ օգտագործել ԵՏՄ-ի հանգամանքը: Ըստ նրա, պետք չէ խռովել եւ նեղացածի կեցվածք ընդունել, թե ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները ոչ հայամետ դիրքորոշում դրսեւորեցին:

Պարոն Բոստանջյանը խորհուրդ տվեց, որ Հայաստանն էլ իրեն հավաքի, տնտեսությունը հզորացնի եւ հույսը միայն իր վրա դնի, իսկ տնտեսական միությունն օգտագործի իր շահերի համար. «Պետք է վերջացնենք լացելը, սրանից-նրանից նեղանանք, վեհ եղեք եւ այդ վեհության համար աշխատեք: Ռուսաստանից նեղանում են, Թուրքիայից նեղանում են, Ադրբեջանից նեղանում են, գնա’ գործդ արա: Հայաստանը տասնամյակներ շարունակ գտնվել է թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական այս կամ այն ազդեցության մի գոտում, հիմի մենք չենք կարող հեշտությամբ այդ գոտուց դուրս գալ, եթե չասենք ընդհանրապես չենք կարող դուրս գալ: Հիմի այս պարագայում հանգրվանել ենք Եվրասիական տնտեսական միության մեջ եւ այս պարագայում կեցվածք ընդունել` որ նեղացանք ձեզնից, նրանց համար ոչ տաք է, ոչ` սառը»:

Վարդան Այվազյանը կասկած հայտնեց, որ ԵՏՄ-ում մնալով, արդյոք կկարողանանք պատժամիջոցներից ազատված հարեւան Իրանի հետ ողջ ծավալով համագործակցել:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930