Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակորդի կողմից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Մայիս 01,2016 09:17

Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում արևելյան (Մարտունու) ուղղությամբ մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Աշոտ Շավարշի Զոհրաբյանը (ծնվ. 1991թ.):

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:

 ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031