Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում ազատ արձակել Ալեք Ենիգոմշյանին

Հուլիս 29,2016 21:12

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անընդունելի է համարում «Հիմնադիր խորհրդարանի» համակարգողներից Ալեք Ենիգոմշյանի ձերբակալությունը:

«Կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել Ալեք Ենիգոմշյանին: Ես չէ, որ պետք է նշեմ նրա անուրանալի վաստակի մասին, սակայն, սահմաններ կան, գրված-չգրված օրենքներ, որոնք ոչ-ոք չպետք է անցնի: Ալեք Ենիգոմշյանին ձերբակալելը առնվազն բարոյական չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանը հուլիսի 27-ին տեղեկացրել էր, որ ձերբակալել են Ալեք Ենիգոմշյանին։ Նա այժմ գտնվում է ԱԱԾ ՁՊՎ-ում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031