Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ես անհամատեղելի եմ ռուսական ուղղության հետ». Բախշյանը՝ «Ժառանգությունից» դուրս գալու մասին

Հունվար 16,2017 20:33

Երեւանի ավագանու անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն Aravot.am-ի հետ զրույցում հիմնավորեց «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու որոշումը:

«Ես «Ժառանգությանն» անդամակցել եմ որպես արեւմտամետ արժեքներ ունեցող եւ ՀՀ-ն այդ ուղղությամբ տանող քաղաքական ուժի: Այսօր եւ մեկ տարի առաջ էլ «Ժառանգության» քննարկումներն այնպիսի քաղաքական ուժերի հետ են եղել, որ լուրջ կասկածի տակ է դրվել արեւմտամետ գիծը: Ես ուղղակի ինձ անհամատեղելի եմ համարում այդ ուղղության՝ ռուսական ուղղության հետ»,-մեզ հետ զրույցում ասաց տիկին Բախշյանը:

Նա ընդգծեց, որ «Ժառանգությունն» այժմ բանակցում է, օրինակ, Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի հետ: «Նրանք ռուսական ուղղություն կրող մարդիկ են, հատկապես Սեյրան Օհանյանը: Ես այդ ուղղվածությունը չեմ ուզում ինձ վրա ընդունել, նրանց հետ «ոտք գցել» էլ չեմ ուզում: Եթե «Ժառանգությունը» գնում է այդ ուղղությամբ, ես չեմ գալիս եւ չեմ ուզում որեւէ կուսակցության անդամ լինել»,-եզրափակեց Անահիտ Բախշյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031