Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Քաղցկեղ էր, թե այլ հիվանդություն». Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի եղբայրը՝ հարսի առողջական խնդիրների մասին

Օգոստոս 07,2017 18:30

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կնոջ առողջական խնդիրների մասին Aravot.am-ի հետ զրույցում փաստեց նաեւ սպանվածի հորաքրոջ որդին՝ Սամվելը:

Մեր հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ նա քաղցկեղով հիվանդ է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բաներ կային, որ մեզանից էլ էին թաքցնում, նա պարիկ էր կրում, մազերը թափվել էին, բայց ինձ պատճառը չէին ասում, ես էլ չեմ խորացել, չէին ուզում, որ պատճառն իմանայի, չգիտեմ՝ քաղցկեղ էր, թե այլ հիվանդություն»:

Հիշեցնենք, որ սպանության մեջ մեղադրվող կնոջ առողջական խնդիրների մասին էին հայտնել նրան կալանավայր այցելած ԱՆ դիտորդական խմբի անդամները:

Սպանված խորհրդականի՝ Մանուկ Սիմոնյանի, հորաքրոջ որդին եղբոր սպանությունից հետո նրա որդուն չի տեսել, թեեւ վերջինս արդեն ազատության մեջ է: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր հոր սպանությունից հետո:

«Չէ, նրան չեմ ուզում տեսնեմ, նրանց տան փողոցով էլ չեմ անցնում, ոչ էլ ուզում եմ տեսնել մոտակա ժամանակներս»,- իր ավելի վաղ հայտնած մտադրությունը կրկնեց պարոն Սամվելը:

Մեր հարցին՝ իսկ Մանուկ Սիմոնյանի՝ Բուլղարիայից վերադարձած եղբայրը տեսակցե՞լ է զարմիկին, նա պատասխանեց. «Ինքը Բուլղարիայից նոր է եկել, ինչ կարող է պարզել, նա էլ մեզանից է փորձում դեպքի մասին իմանալ»:

Մեր հարցին՝ ինչպես է Մանուկ Սիմոնյանի եղբայրը վերաբերվում զարմիկին դեպքից հետո, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ինչ կարեկցանքի մասին է խոսքը, եթե սպանել են եղբորը, նա էլ չի ուզում նույնիսկ հորական օջախի մոտով անցնել»:

Մանուկ Սիմոնյանի որդին, ըստ մեր զրուցակցի, իր բնականոն կյանքով է  ապրում. «Գյուղում նրան տեսնողներ կան»:

Մանուկ Սիմոնյանի կինը, մեր զրուցակցի խոսքով, շատ հարազատներ չունի Հայաստանում. «Մի եղբայրը Արմավիր բժշկական կենտրոնում քիթ-կոկորդի մասնագետ է, մյուսը Բելգիայում է: Մորական կողմից ոչ մեկ չկա, հորական կողմից էլ բոլորը մահացել են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031