Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է ժամկետային զինծառայողի մահվան պատճառը

Փետրվար 21,2018 13:07

Օրերս մահացել է Իջեւանում տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ Ստեփան Ստեփանյանը: Գառնիի գյուղապետ Ահարոն Սահակյանին հարցրինք, թե ե՞րբ է եղել դեպքը: Նա հայտնեց, որ զինվորին հուղարկավորել են 4-5 օր առաջ, ասաց, որ նա սոցիալապես անապահով ընտանիքից էր:

Հարցրինք զինվորի մահվան պատճառը: Գյուղապետն ասաց, որ մահվան պատճառը պարզ կլինի 40 օր անց, երբ ստացվեն վերցված անալիզների եզրակացությունները:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ զինվորների մահվան բոլոր դեպքերում հարուցվում են քրեական գործեր, որոնց քննությամբ զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանին հարցրինք, թե ի՞նչ հոդվածով է հարուցվել Ստեփան Ստեփանյանի մահվան դեպքով քրեական գործը: Նա ասաց, որ հարկ է իրենց դիմել գրավոր կարգով: Սույն խնդրի վերաբերյալ մենք առաջիկայում գրավոր հարցում կկատարենք ՀՀ քննչական կոմիտե:

Մեր ունեցած տեղեկություններով`Ստեփան Ստեփանյանը եղել է 6 ամսվա զինծառայող :

Հավելենք, որ վերջին տարիներին, ոչ ադրբեջանական գնդակոծության հետեւանքով, Իջեւանի զորամասում զինծառայողների մահվան դեպքեր են եղել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728