Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը

Հուլիս 17,2026 18:22 Share

Թուրքական իշխանական «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում իրականացրել է մաքսային համակարգի տեխնիկական կարգավորում։

Ըստ դրա՝ 3-րդ երկրների միջոցով Հայաստանի հետ իրականացվող ներմուծման, արտահանման և տարանցիկ գործարքների մաքսային հայտարարագրերում կարող է այսուհետև կիրառվել Հայաստանի պաշտոնական կոդը՝ «077»-ը։

Համապատասխան փոփոխություններն արդեն կատարվել են Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում:

Այս գործընթացի շրջանակում հնարավոր կլինի Թուրքիայից երրորդ երկիր, իսկ այնտեղից Հայաստան ուղարկվող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ծագումը նշել որպես «Հայաստան/Թուրքիա»։

Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը հիմա կազմում է մոտ 335-350 մլն դոլար։ Նպատակ կա կարճաժամկետ հեռանկարում այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի։

 

Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել