Հակակոռուպցիոն դատարանում այսօր քննվեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի հարցը: Հանրային մեղադրողը միջնորդեց ևս երեք ամսով երկարաձգել նախկինում ընտրված խափանման միջոց կալանքը, քանի որ չեն բացառում, որ առաջիկայում հնարավոր են նոր հանգամանքներ ի հայտ գան վարույթի շրջանակներում:
Դատարանի որոշմամբ՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 15 մլն դրամ գրավով:
Մանրամասն՝ ավելի ուշ:


















































