Լրահոս
Օրվա լրահոսը

Եղբայր, որտեղի՞ց քեզ այդ տեղեկությունը, որ Սերժ Սարգսյանն ուզում է վարչապետ դառնալ. «Հրապարակ»

Մարտ 07,2018 10:50

Խոստովանեմ, որ ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչու են Հայաստանում բոլորը՝ կարկառուն ընդդիմադիր գործիչներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, դեռափթիթ լրագրողներ, թերթ ու կայք, այդքան վստահ, որ ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնի համար ներկայացնելու է հենց Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Ես, իհարկե, չեմ բացառում, որ թեկնածուն իսկապես կարող է լինել Սերժ Սարգսյանը, բաց չեմ հասկանում, թե ինչու են բոլորը 5 րոպեն մեկ հանդես գալիս այդ մասին հայտարարությամբ, ֆեյսբուքյան գրառումներով կամ խեղկատակության նմանվող հոդվածներով ու հարցազրույցներով։

Ամոթ չլինի հարցնելը՝ Սերժ Սարգսյանին շատ սիրելուց չէ՞, պատահաբար, այս իրարանցումը: Մեկն էլ ողբ է դրել՝ բա գիտե՞ք, ինքն ասել է, որ վարչապետ չի դառնա, բայց ուզում է դառնալ: Եղբայր, որտեղի՞ց քեզ այդ տեղեկությունը, որ Սերժ Սարգսյանն ուզում է վարչապետ դառնալ: Ու այնքան էլ վստահ են ասում, որ քիչ է մնում հավատաս:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031