Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ԱԱԾ նորանշանակ տնօրենը

Մայիս 10,2018 23:01

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում տեղեկացրեց, որ ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակել Արթուր Վանեցյանին:

Ո՞վ է Արթուր Վանեցյանը, որը մինչ այս պաշտոնը զբաղեցնելը եղել է ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետի տեղակալ:

Լրագրողները նրան հիշում են որպես իրենց մուտքը ՊՊԾ գունդ համակարգող եւ կազմակերպող:

Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը Երեւանի ամենաթանկ` «Վիլլա Մոնտեսորի» մանկապարտեզի ու դասապատրաստման կենտրոնի հիմնադիրն է, նաեւ մեր տեղեկություններով ԱԻՆ-ի աշխատակից:

«Հետքը» անդրադարձել էր Վանեցյանի հոր ծաղկային բիզնեսին: Ֆինանսների նախարարության ցանկում ծաղիկներ ներմուծող կազմակերպություններից է «Ավ գրուպ» ՍՊԸ-, որի սեփականատերը և տնօրենը Գագիկ Վանեցյանն է:

Իսկ մայրը՝ նախկին ԱԺՄ-ական Մարգարիտա Ազարյանը, երկար տարիներ աշխատել է նախագահի աշխատակազմում: Մարգարիտա Ազարյանը 2002-2011թթ. եղել է Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ, 2011-ի հունվարին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի Կադրերի վարչության պետ:

Արթուր Վանեցյանը մտերիմ է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ, ինչը երբեք չի էլ թաքցվել:

Հավելենք, որ նշանակումից րոպեներ անց Արթուր Վանեցյանը եւ նրա տիկինը «ջնջվել» են ֆեյսբուքից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031