Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ աներորդի ունեմ, ոչ էլ կղզի. Էդուարդ Շարմազանով

Մայիս 19,2018 20:48

«Դա ակնհայտ սուտ է, ապատեղեկատվություն, զառանցանք: Ես, իմ ընտանիքի անդամները, մերձավոր ազգականները`Հայաստանի հանրապետության սահմաններից դուրս ոչ միայն կղզի, ոչ միայն որեւէ անշարժ գույք, այլ նույնիսկ կատու չունենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, մամուլում եւ համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ օրեր առաջ հունական անվանի անշարժ գույքի «Իլեպոս» գործակալությունը, որը հիմնականում սպասարկում է մեծահարուստների անշարժ գույքի առք եւ վաճառքը, Հունաստանում, վաճառքի է հանել Հունական ծովում գտնվող սքանչելի կղզիներից մեկը։

Ըստ «Պրիմոս» ամսագրի տվյալների կղզին պատկանում է ոմն հայ գործարարի։ Հայկական լրատվամիջոցները գրել են, որ իրենց տեղեկություններով այդ կղզին պատկանում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աներորդուն։

Էդուարդ Շարմազանովը նաեւ տեղեկացրեց, որ ինքն աներորդի չունի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artour says:

    Ես Քոչարյանի պահով էի վաղուց լսել որ Հունաստան կղզի է գնել

    • Գէորգ says:

      Artour, արարկայական ըլլալու համար պէտք է եսել որ գոնէ ես “հաստատ” գիտեմ որ Քոչարեանը, տարիներ առաջ, առանձնատուն մը սարքել տուած է յունական կղզիի մը մէջ որուն ճարտարապէտը իմ յունահայ մօտիկ ծանօթիս բարեկամն է:
      Իսկ կղզի ունենալը բոլորին համար չէ, առաւել եւս եթէ կատելի է ըսել Շարմազանովին:
      Երբեմն սուտն ու բամբասանքը այնքան մեծ կ’ըլլան որ ծիծաղելի կը դառնան:
      Բայց ինչպէս որ ժամանակին իմաստուն մը ըսեր էր՝ “բամբասանքը կը ղեկաւարէ աշխարհը”:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031