Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ի կանաչ էներգիայի նախագիծը օգնում է Հայաստանում աղքատության դեմ

Հունիս 04,2018 13:20

Հայաստանը իր առաջին քայլերն է կատարում կանաչ էներգիայի ոլորտում: Եթե հաշվի առնենք երկրի աշխարհագրական դիրքը և արևի ճառագայթների բարձ մակարդակը, մասնավորապես՝ արևային էներգիան կարող է հիանալի լուծում լինել համայնքների համար, որոնք դեռ ջեռուցման հետ կապված խնդիրներ ունեն: Կանաչ էներգիան և՛ ավելի էժան է, և՛ էկոլոգիապես մաքուր:

Եվրամիությունը (ԵՄ) իր տարբեր նախաձեռնություններով և ծրագրերով աջակցում է Հայաստանին անցում կատարել կանաչ էներգիայի: Այդ նախագծերից մեկը «Կանաչ էներգիա հանուն կանաչ սոցիալ-տնտեսական առաջընթացի» նախագիծն է: Այն հայտնի է «Կանաչ էներգիայի նախագիծ» անունով և նպատակ ունի նպաստել վերականգնվող էներգիային Շիրակի մարզի հասարակության, տեղի իշխանությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների շրջանում: Նախագիծը նաև մտադիր է նվազեցնել մարզում աղքատության մակարդակը՝ պետական մարմիններին և քաղաքացիներին խրախուսելով տեղադրել կանաչ էներգիայի սարքավորումներ, ինչը կարող է եկամուտ տալ և բարելավել կյանքի մակարդակը: Օրինակ, օդորակիչներով ջերմոց կառուցելը կարող է երկարացնել բերքահավաքի եղանակը և ավելացնել եկամուտը:

Շիրակի՝ կանաչ էներգիայի փորձը

Կանաչ էներգիայի նախագծի կարևոր արդյունքներից է Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոնի հիմնադրումը:

Սկզբում երեք էնտուզիաստ փորձագետներ՝ Խաչիկ Սահակյանը, Արսեն Կարապետյանը և Գևորգ Պետրոսյանը աշխատում էին տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, ստանում փոքր դրամաշնորհներ՝ կանաչ էներգիային ուղղված նախաձեռնությունների համար: Բայց շուտով, նրանք գիտակցեցին, որ Հայաստանում կարիք կա ստեղծել կանաչ էներգիայի կենտրոն, որը կարող է ծառայել որպես կրթական և տեղեկատվական հարթակ: Թեև նրանց էնտուզիազմը և փոքր դրամաշնորհները օգտակար էին, բայց բավարար չէին այս գաղափարը իրագործելու համար:

Ինչևէ, Եվրամիության օգնությամբ և ավստրիական Hilfswerk International հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, նրանք հնարավորություն ստացան կյանքի կոչել իրենց գաղափարը և 2015 թվականին Կանաչ էներգիայի նախագծի շրջանակներում հիմնադրեցին Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոնը:

Նախագիծը իրագործվել է երկու փուլով: Սկզբում, ութ համայնքներ են ընտրվել, որտեղ ցուցադրվել են վերականգնվող էներգիայի և տարբեր նպատակների և թիրախային խմբերի համար նախատեսված էներգաարդյունավետության միջոցների օգտակարությունը (արևային ջրատաքացուցիչներ, ֆոտովոլտային համակարգեր, արևային չորանոցներ, շենքերի և տների էներգաարդյունավետ կառուցում):

Երկրորդ փուլի ընթացքում, Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոնը Շիրակի մարզի մյուս համայնքների ներկայացուցիչների համար կազմակերպել է ուսումնական այցելություններ և դասընթացներ: Ինչից հետո, այս համայնքները ներկայացրել են իրենց գաղափարները, և նրանցից 15-ը ստացել է փոքր դրամաշնորհներ՝ գաղափարների իրագործման համար:

Շիրակը հայտնի է աղքատության բարձր մակարդակով և այս խնդրին լուծում գտնելով կարելի է փոխել շատ ընտանիքների կյանքը: Օրինակ՝ հինգ հոգուց բաղկացած ընտանիքը գազի համար ամեն ամիս վճարում է մոտավորապես 25,000 դրամ: Ինչևէ, եթե նրանք տեղադրեն արևային ջրատաքացուցիչը, հավանական է, որ նրանք կվճարեն ընդամենը 8,000 դրամ: Ամսական 17,000 դրամ տնտեսումը այս ընտանիքների համար մեծ օգնություն կլինի: Երկու տարվա ընթացքում նրանք կկարողանան վճարել համակարգի տեղադրման համար և այնուհետև ստանալ անվճար արևային էներգիա: Համակարգը կարող է ընդլայնվել և կարող է տեղադրվել նաև արևային չորանոց: Սա ընտանիքներին լրացուցիչ հնարավորություն կտա իրենց աճեցրած մրգերը չորացնել և ձմռանը վաճառել: Հետևաբար՝ համակարգը ոչ միայն օգնում է ընտանիքներին գումար տնտեսել, այլ նաև լրացուցիչ եկամուտ վաստակել:

Կանաչ էներգիան օգնում է Գուսանագյուղի մանկապարտեզին և դպրոցին

Գուսանագյուղը Հայաստանի գյուղերից է, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու: Գյուղը Կանաչ էներգիայի նախագծի շրջանակում ստացել է փոքր դրամաշնորհ՝ գյուղում կանաչ էներգիայի տեխնոլոգիաները զարգացնելու համար:

Համայնքի այցելուներին ողջունում է Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին նվիրված արձանը: Արձանի հենց կողքին տեղադրված է ֆոտովոլտային համակարգը, որի շնորհիվ աշխատում է ջրի պոմպը և ոռոգման ցանցը՝ ջուր մատակարարելով ամբողջ համայնքին: Շնորհիվ այս համակարգի՝ համայնքի անդամները ունեն ստորգետնյա ջրամատակարարում և կարող են անվճար ոռոգել իրենց համայնքային այգին:

Գուսանագյուղ համայնքի ղեկավար Վասակ Ղազարյանը բացատրում է, որ մինչև նախագիծը տարածքը ամայի է եղել և վերածվել էր աղբավայրի: Ինչևէ, երբ 2016 թվականին սկսվեց նախագիծը տեղի բնակիչները մաքրեցին տարածքը և սկսեցին մրգատու ծառեր տնկել: Նրանք արդեն տնկել են մոտավորապես 750 ծառ՝ ծիրանենի, խնձորենի, սալորենի, կեռասենի և այլ մրգատու ծառեր:

Նախագծի շրջանակում 2 կիլովատտ (կվտ) արևային մարտկոցներ են տեղադրվել ոռոգման համակարգի աշխատանքը ապահովելու համար: Դրանից հետո տեղի գործարարներից մեկը օգնել է համայնքին՝ տրամադրելով 3 կվտ արևային մարտկոցներ: Գուսանագյուղ համայնքը այժմ արտադրում է ժամում 5 կվտ էլեկտրաէներգիա, որը ոչ միայն բավարար է ջրի պոմպի աշխատանքի համար, այլ նաև համայնքի փողոցային լուսավորության համակարգի որոշ կարիքներ հոգալու համար:

0.75 կվտ պոմպ է տեղադրվել խորը հորի վրա, ինչը ապահովում է մոտավորապես 2 հա մրգատու այգու ջրամատակարարումը: Ղազարյանը բացատրում է, որ նրանք օգտագործում են կաթիլային ոռոգման մեթոդը, ինչը նշանակում է, որ քիչ ջուր է վատնվում և ծառերի աճի համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ:

«Նախագիծը ունի սոցիալական նպատակ և նախատեսվում է օգնություն տրամադրել մեր դպրոցին և մանկապարտեզին»,- ասում է Վասակ Ղազարյանը: Բերքահավաքից հետո, համայնքը միրգը տալու է Գուսանագյուղի դպրոցին և մանկապարտեզին: «Մենք նաև ծրագրում են օգնել սոցիալապես անապահով ընտանիքներին: Սա բարեգործական ծրագիր է. Մենք շահույթ չենք հետապնդում»:

Գուսանագյուղ համայնքի բնակիչների կեսից ավելին սոցիալապես անապահով է: Գյուղացիները հուսով են, որ նախագիծը կարող է լուծում տալ իրենց խնդիրներին:

Ղազարյանը նշում է, որ իրենք միայն երեք ամիս են օգտագործում արևային էներգիան ոռոգման համակարգը աշխատացնելու համար: Մնացած ժամանակահատվածում համայնքը օգտագործում է արևային էներգիան գյուղի որոշ փողոցները լուսավորելու համար: «Արևային էներգիան օգնում է լուսավորել մեր փողոցների 30 տոկոսը՝ առանց որևէ վճարի»,- ասում է նա:

Այնուամենայնիվ, այգու նախագիծը անմիջապես արդյունքներ չի գրանցել, քանի որ ժամանակ է հարկավոր, որ ծառերը աճեն: Ինչևէ, Ղազարյանի խոսքերով, այն արդեն ունի որոշ արդյունքներ: Օրինակ, նախագծի շնորհիվ 5 մարդ աշխատանք է անցել՝ այգու խնամքի աշխատանքները կատարելու համար: Մտադրություն կա նաև տեղադրել արևային չորանոցը, որի շնորհիվ համայնքի բնակիչները կարող են չորացնել իրենց բերքը, վաճառել այն և եկամուտ ստանալ: «Մարդիկ հիմա տեսնում են, որ գյուղը զարգանում է, և նրանք չեն մտածում գյուղը լքել՝ ավելի լավ աշխատանք գտնելու նպատակով»:

 

Գուսանագյուղի բնակիչ Սմբատ Քամալյանն ասում է, որ այգին դարձել է իր սիրելի վայրերից մեկը, որտեղ նա կարող է և՛ հանգստանալ, և՛ օգնել աշխատակիցներին հետևել ծառերին: «Մեր կյանքը ավելի է հետաքրքրացել, քանի որ մենք ստեղծում ենք այգի, մարդիկ տեսնում են, որ կարող են աշխատել համայնքում և ապագա ունենալ այստեղ», ասում է նա:

Նախագծի հաջողված լինելը ապացուցում է նրա ֆինանսավորման ավարտից հետո ծրագրի շարունակականությունը: Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոնը լավ օրինակ է: Քանի որ 2017 թվականին «Կանաչ էներգիա հանուն կանաչ սոցիալ-տնտեսական առաջընթացի» նախագծի ավարտից հետո դոնորներն և անհատները շարունակեցին ներդրումներ կատարել և բարելավել գոյություն ունեցող համակարգերը: Ավելին՝ Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոնը շարունակում է իր գործունեությունը և նոր մասնագետներ է պատրաստում, որոնք կնպաստեն երկրում կանաչ էներգիայի զարգացմանը: Միայն այս ծրագրին աջակցելով Եվրամիությունը զգալիորեն նպաստել է Հայաստանի՝ կանաչ էներգիայի անցմանը:

Հեղինակ՝ Ամի Չիչակյան

Այս հոդվածը մշակվել է Եվրամիության աջակցությամբ EU4Energy նախաձեռնության շրջանակներում։ Բովանդակության պատասխանատվությունը միայն հեղինակն է կրում, և այն ոչ մի դեպքում չի կարող արտացոլել Եվրամիության տեսակետները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930