Լրահոս
Օրվա լրահոսը

Կհերքի՞, թե՞ ոչ

Հունիս 19,1998 23:14
vahram avanesyan

ՀՀ տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների նախարար Վահրամ Ավանեսյանը (լուսանկարում) «ՀՀ» թերթի երեկվա մի հարցազրույցում «Առավոտին» մեղադրել է կեղծարարության մեջ։ Մասնավորապես ասել է. «Մի օրինակ բերեմ»։ Ու բերել է՝ չկարողանալով «Առավոտից» ճիշտ արտագրել թվերը, իր սխալ արտագրածը համարելով կեղծիք ու իր կեղծիքը վերագրելով «Առավոտին»։ Առավոտում գրված է. «1997-ին նրա («Պեռնո Ռիկարի»- Վ. Դ.) շրջանառու միջոցները կազմել են 2 մլրդ 799 մլն դոլար» («Առավոտ», 13 հունիսի)։

«ՀՀ»-ում Վահրամ Ավանեսյանն ասում է, որ «Առավոտում» գրված է՝ «ընկերության շրջանառու միջոցները 1997-ին կազմել են 2 մլրդ 779 հազար դոլար» («ՀՀ», 18 հունիսի)։ Տարբերությունը մի բան չի՝ ընդամենը 20 մլն դոլար։ Ընդ որում, նկատի ունեցեք՝ թվերի վրիպակ չկա։
Շարունակելով իր խոսքը՝ նախարարն սպառնում է. «եթե սրա հեղինակը կապացուցի, որ ընկերության շրջանառու միջոցները կազմել են այդքան, ես ոչ միայն պատրաստ եմ ներողություն խնդրել, այլեւ պատրաստ եմ հրաժարական տալ»։Հարցազրույցի «այս մասով» պարոն Ավանեսյանը ոչ ներողություն պիտի խնդրի, ոչ էլ հրաժարական պիտի տա, քանզի «Առավոտում» մի անճշտություն, իրոք, թույլ է տրվել. «շրջանառու միջոցների» փոխարեն պետք է լիներ «դրամաշրջանառություն»։

Այ, եթե պրն Ավանեսյանն ասի նաեւ, թե «Պեռնո Ռիկարի» դրամաշրջանառությունն էլ մեր նշած թվի հետ կապ չունի, այդ դեպքում կամ բազմաչարչար «Ֆայնենշըլ թայմսը» ներողություն կխնդրի Վահրամ Ավանեսյանից, կամ Վահրամ Ավանեսյանը ներողություն կխնդրի «Առավոտից» ու հրաժարական կտա։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930