Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆԱՑ

Հուլիս 07,1998 00:00
lurer

«Իսկ հիմա եկեք խմենք այն մարդկանց կենացը, ովքեր օգնում են Լեռնային Ղարաբաղի հեռուստատեսությանն ու ռադիոյին, նրանք մեր նոր մանթաշովներն են»,- բաժակ բարձրացնելով ասաց Զորի Բալայանը հուլիսի 4-ի բանկետի ժամանակ, որ տեղի ունեցավ Ստեփանակերտում։ Նոր մանթաշովները «Պարադիզ» գովազդային ընկերության ներկայացուցիչներն էին՝ Սամվել Մանասարյանը, Մարտուն Ադոյանն ու նաեւ Արթուր Ասոյանը, որոնք առաջին անգամ էին Ղարաբաղ եկել։ Մանրամասները՝ 8-րդ էջում։

ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՐԱԳԻԿՈՄԻԶՄԸ

Արարատ Ղարիբյանի բառարանն իրեն բավական ճնշված պիտի զգա ՀՀ մաքսային վարչության պետ Միքայել Մակարյանի անձնական բառարանի կողքին, ըստ որի. «Անակնկալում եմ» – ակնկալում եմ, «Կայնումա» – կանգնում է, «Հաշվիչ» – հսկիչ, «Կողմնորոշվիչ» – կողմնորոշիչ, «Նշվում եմ» – նշում եմ, «Երկրասղական» – գիտության մեջ անհայտ բառ: Այս վերջին բառին նման բառերի եւ այլազան արտահայտչամիջոցների է դիմում պրն Մակարյանը, երբ իր իսկ կարդացածի միտքը կամ բառը անհասկանալի է իր իսկ համար։ Կարդացեք էջ 6։

ՎԵՐՋԱՊԵՍ

Երեկ հանդիպելով որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն Տիգրան Լեւոնյանը հայտարարեց, որ «Առավոտին» դատի է տալու։ «Առավոտի» խմբագրակազմը թախանձագին խնդրում է պրն Լեւոնյանին՝ հետ չկանգնել իր այդ մտադրությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031