Լրահոս
Օրվա լրահոսը

Եկան, տեսան, ինտեգրացվեցին

Նոյեմբեր 14,1998 00:00
kongres

ԱՄՆ կոնգրեսական Կարլ Լեւինը երեկ լրագրողների հետ կայացած կարճատեւ զրույցի ժամանակ ասաց, որ Հայաստանում ունեցել է «հետաքրքիր եւ լավ» հանդիպումներ եւ որ մտադիր է այցելելու նաեւ այնպիսի վայրեր, որոնց մասին միշտ երազել է։ Նա տեղեկացրեց, որ Միչիգանում՝ իր կյանքի ընթացքում մշտապես շփվել է հայկական համայնքի հետ եւ համագործակցել է կոնգրեսում Հայաստանի համար կարեւորություն ունեցող հարցերի շուրջ։ Թե նախագահի, թե վարչապետի հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են տարածաշրջանային ինտեգրացման հետ կապված հարցեր։

Կարլ Լեւինի վրա մեծ տպավորություն է թողել «ՀՀ նախագահի նվիրվածությունը տարածաշրջանային ինտեգրացման զարգացման նպատակներին»։ Նա ասաց նաեւ, որ Կոնգրեսի 20 տարվա իր փորձից գիտի, որ տարածաշրջանում տնտեսական ինտեգրացման հետ կապված որոշումները «ժամանակ առ ժամանակ դժվար են լինում քաղաքական տեսակետից, բայց ես նույնպես տեսել եմ, որ այդ որոշումները բավականին արդյունավետ են»։ Այնուհանդերձ, Կ. Լեւինը դրական զգացումներով է հեռանում Հայաստանից։ Ընդսմին գնահատելով «որոշակի առաջընթացը», որ առկա է ժողովրդավարական զարգացումներում եւ տնտեսական ոլորտների բարեփոխումներում։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Դեսպանի հետ նրանք հրավիրվել էին մասնակցելու երկրաշարժի 10-ամյակին նվիրված համերգին, ուր, ինչպես տեղեկացրեց Կ. Լեւինը. «Կնշվի այն օգնությունը, որը տրամադրվել է միջազգային համայնքի, տարբեր երկրների, այդ թվում Միացյալ Նահանգների կողմից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30