Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ՓԱՐԻԶՈՒՄ

Դեկտեմբեր 12,1998 00:00 Share
lurer

Եվրոպայի խորհրդի կողմից հրապարակվող «Europa 40+» թերթը հայտնում է, որ դեկտեմբերի 14-ին Փարիզում Խորհրդարանական համաժողովի քաղաքական հարցերի կոմիտեն քննարկելու է ղարաբաղյան հիմնահարցը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների մասնակցությամբ։ Հաղորդագրության մեջ ասված է, որ նշված հիմնահարցի լուծումից է մեծ չափով կախված այդ երկրների Եվրոպայի խորհրդին անդամակցելը։

ԱՐԾՐՈՒՆԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է

Վերջին օրերին հաղորդվել էր, թե հանրապետության վարչապետի պաշտոնն առաջարկվել է Խորհրդային Հայաստանի վերջին փոխվարչապետ Վարդգես Արծրունուն։ Հայտնի դարձավ, որ նա հրաժարվել է զբաղեցնել Հայաստանի կառավարության նախագահի պաշտոնը։ Արծրունին Երեւանից Մոսկվա է վերադարձել դեկտեմբերի 9-ին։

3 000 ԴԻՄՈՒՄ ՀԵՐՈՅԱՆԻՆ

Ըստ «Առավոտ» հասած լուրերի, Արմավիրի մարզում խոսակցություններ են տարածվել, թե գյուղացիներին անտոկոս վարկ է տրամադրվելու։ Խոսակցությունների հիմքի վրա էլ շուրջ 3 հազար դիմում է գրվել՝ ուղղված մարզպետ Հերոյանին, թե գյուղացիները անտոկոս վարկի կարիք ունեն, մանավանդ խորհրդարանական ընտրություններից առաջ։

ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ

Ինչպես «Հայլուր» լրատվական ծրագրին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, Ռուսաստանում Անատոլի Կաշպիրովսկու շոու-ծրագրերն արգելված են։ Սակայն Հայաստանում որոշեցին գնալ ավելի բարդ ճանապարհով. թույլատրել կասկածելի վարկ ունեցող հոգեբույժի հյուրախաղերը Երեւանում, բայց միաժամանակ գործուղել նրա «համերգներին» բժիշկների խմբեր՝ Կաշպիրովսկու զոհերին տեղում օգնություն ցուցաբերելու նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031