Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՏՈ

Փետրվար 02,1999 00:00
lurer

«Երկրապահը» որոշում է ընդունել, ըստ որի խմբի անդամները չպիտի նստաշրջան հրավիրելու որեւէ նախաձեռնության իրենց ստորագրություններով միանան՝ առանց խմբի համապատասխան որոշման։

ԻՆՉՊԵՍ ԱՆՑՅԱԼՈՒՄ

«Առավոտին» հայտնի դարձավ, որ «Արմենիա» հեռուստաընկերության մեկնաբան Ռոբերտ Մավիսակալյանը հրաժարվել է ընդգրկվել «Եվրոուղի» կազմակերպության մեջ, թեպետ նախապես դա համարել է հրաշալի գաղափար եւ համաձայնվել։ Փոխարենը պարոն Մավիսակալյանը ներկա էր Վազգեն Սարգսյանի՝ հանրապետականների համագումարում արտասանած ճառին եւ նույնիսկ հարկ համարեց ելույթը լսել հոտընկայս։

Այդ ելույթից հատվածներ կարդացեք 4-րդ էջում։

ՍՐՏԻ ՏԱԳՆԱՊ

«Հունվարի 17-ի առավոտյան Վանո Սիրադեղյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, եւ նրան այցելել էր Էլմիրա Մուշեղովնան՝ հանրապետության լավագույն նեւրոպաթոլոգը, Անանիկյանի կինը։ Վանո Սիրադեղյանը հիպերտոնիկ կրիզ ուներ, նախաինսուլտային վիճակում էր։ Արդեն իսկ բուժումներ էր ստանում։ Եվ սա մինչեւ դատախազի՝ ԱԺ-ին միջնորդությամբ դիմելն էր»,- «Առավոտին» հայտնեց մի բժիշկ, որը չցանկացավ, որ հրապարակվի իր անունը։ Հիշեցնենք, որ 1991-ին Վանո Սիրադեղյանն արդեն իսկ ինֆարկտ էր տարել կամ, ինչպես սփյուռքահայերն են արտահայտվում՝ սրտի տագնապ էր ապրել։

ԲԱՐՁՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ

«Ես, կարծես թե, վաղուց եմ քաղաքականության մեջ, իսկ կուսակցության մեջ եմ այն պատճառով, որով, առհասարակ, մարդիկ միավորվում են կուսակցություններում։ Հուսով եմ, որ իմ դեպքում չի ծագում կարիերային կամ որեւէ այլ ակնկալիքի վերաբերող հարց։ Ուղղակի ճիշտ եմ համարում իմ ընկերների հետ լինել Հանրապետական կուսակցության մեջ»,- պատասխանելով «Առավոտի» հարցին, ասաց ընդամենը 10 րոպե առաջ ՀՀԿ խորհրդի անդամ ընտրված, նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728