Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Փետրվար 02,1999 00:00
lav lur

«Առավոտ» օրաթերթում հրապարակված «Հայկական կապի գաղտնիքներ» հոդվածի հեղինակ, հեռուստալրագրող Էդիկ Բաղդասարյանին հրավիրել են դատախազություն։ Նրան առաջարկվել է համագործակցել եւ փաստեր տրամադրել «ԱրմենՏելի» սեփականաշնորհման մասին։ Փաստորեն քրեական գործ հարուցելիս մեր իրավապահներն արդեն զգում են լրագրողների օգնության կարիքը։ Դա նոր եւ բավականին դրական միտում է հայաստանյան պրակտիկայում, քանի որ առ այսօր լրագրողները դիտվում էին որպես չարամիտ ապատեղեկատվության տարածողներ եւ պետականության գործընթացին խանգարող էլեմենտներ։

ՎԱՏ ԼՈՒՐ

Շտապենք ասել, որ լուրը մեր հասարակության միայն մի մասի համար է վատը, այն էլ՝ փոքր մասի: Նրանց, ովքեր ունեն «սոտըվի» հեռախոսներ: Այսուհետեւ /փետրվարի 1-ից/ դուք վճարելու եք ոչ միայն ձեր զանգերի համար, այլեւ՝ եթե քաղաքային հեռախոսով ձեզ են զանգահարում: Ճիշտ է, «ընդամենը» 12 ցենտ մեկ րոպեի համար, բայցեւայնպես: Այս լուրը վերջին օրերին հմայիչ ժպիտով ավետում են նախորդ ամսվա վճարումները գանձող աղջիկները եւ անպայման նշում, որ որոշումն արդեն ստորագրվել է: Սույն լուրը նույն հաջողությամբ կարելի էր վերնագրել նաեւ «Լավ լուր», հասկանալի է, որ բջջային հեռախոս ունեցողները հասկանալի պատճառներով փողից շատ չեն խեղճանում, թող մի քիչ էլ ավել վճարեն: Դա հավանաբար հաճելի է մնացած բնակչությանը, որը ակնհայտ մեծամասնություն է կազմում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728