Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱՆ աշխատակիցները դռնփակ նիստ են պահանջում

Փետրվար 18,1999 00:00
dat

Արաբկիրի 1-ին ատյանի դատարանում (դատավոր՝ Սիմիզար Հովսեփյան) երեկ շարունակվեց ՆԳ եւ ԱԱՆ աշխատակիցներ Աշոտ Խաչատրյանի եւ Լեւոն Աբրահամյանի նկատմամբ հարուցված քր. գործի դատաքննությունը։ Վկաներից մեկի համար բերման որոշումը դարձյալ չգործեց։

Դատարանը հրապարակել սկսեց վկա Գրիշա Առաքելյանի նախաքննական ցուցմունքները, որի մեքենայով էլ (չնայած մեքենան անձնագրով պատկանելիս է եղել Հրաչ Քոլոզյանին) տեղի էր ունեցել անցյալ տարվա մայիսին Իրանի քաղաքացի Վարուժ Անդրեասյանի առեւանգումը։ Ընդ որում, տեղի էին ունեցել 3 տարբեր հարցաքննություններ, որոնց ժամանակ, մի դեպքում վկան փաստել էր, թե մեքենան տվել էր Աշոտին, ինքը գնացել Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղին, մյուս դեպքում պարզվեց, որ Աշոտն էլ է գնացել խաղին։ Աշոտն իր հերթին, իր ցուցմունքում պարզեցրեց ասվածը, թե ինքն ընդհանրապես ֆուտբոլ չի սիրել, եւ խաղին 100 հազար էլ տային չէր գնա։

Վկան մի հարցաքննության ժամանակ ասել էր, թե չի հիշում, մի դեպքում «վախեցել է» ասել Աշոտի ռուս ընկեր Սերգեյի, Լեւոն Աբրահամյանի մասին… Վկայի ցուցմունքներն ունկնդրելուց հետո հարցեր առաջացան, որոնք չգիտեր դատարանն ո՞ւմ ուղղեր… ՆԳ եւ ԱԱՆ 15-ամյա աշխատակից Աշոտ Խաչատրյանն ասաց, թե «այս ամբողջ քր. գործն իրոք սպիտակ թելերով է կարված, թե փոխաբերական, թե ուղղակի իմաստներով»։ Նա բավականին բացասաբար խոսեց դատախազության քննիչ Անդրանիկ Միրզոյանի մասին։ Երբ խոսք գնաց ահաբեկումների մասին, նա դատարանում ցիտելով նույն քննիչի խոսքերը «Ես քեզ կկանգնեցնեի Հանրապետության հրապարակում, կգնդակահարեի» հարցրեց. «Ճնշո՞ւմ է, թե՞ ոչ»։ Նկարագրելով քննության ընթացքը, ասաց նույնիսկ, որ ինքն ավելի շատ բան է իմացել Ա. Միրզոյանից, քան վերջինս իրենից։ Հետաքրքիր է եղել տուժող Վարուժ Անդրեասյանի հետ առերեսման նկարագրությունը։ Ամբաստանյալն ասաց, թե Վ. Անդրեասյանը հարձակվել է վրան եւ «ամբողջ շենքով մեկ հայտարարել, թե ինքը դաշնակցական է եւ իրենք են իրենց հարցերը լուծում»։

«Երեւի մեր վրա չի դրված մեր անմեղությունն ապահովելը»,- ասաց նա։ Նա պահանջեց դռնփակ նիստ՝ «շատ բան ասելու» համար։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728