Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Խորհրդարանական մեծամասնությունը

Փետրվար 27,1999 00:00
Aram Abrahamyan

Այն պահից, երբ փետրվարի 17-ին պատգամավոր Դավիթ Շահնազարյանը առաջարկեց քննարկել նախագահի իմպիչմենտով զբաղվող հանձնաժողով ստեղծելու հարցը, ԱԺ մեծամասնության ջանքերով խորհրդարանը ոչ մի անգամ չապահովեց քվորում՝ քվեարկելու համար եւ այդպիսով չքվեարկեց ոչ մի հարց: Օրինաստեղծ աշխատանքը կազմալուծված է՝ ահաբեկված երկրապահները փախչում են կոճակներից, ինչպես Շերխանը՝ կրակից: Վախենում են, հավանաբար, որ պրն Շահնազարյանը նորից հանդես գա իր սարսափելի նախաձեռնությամբ: Ավելի հեշտ չէ՞ այդ հարցը քննարկել, դեմ քվեարկել եւ դրանով փակել:

Տիգրան Լեւոնյանը

Երեկ թեթեւակի ահաբեկվեց նույնիսկ մշակութային անխորտակելի բիզնեսմեն Տիգրան Լեւոնյանը: Մշակույթի նախարարությունը ըստ արժանվույն գնահատեց նրա վերջին «շռնդալից հաջողությունները» Լոս Անջելեսում՝ ազատելով Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի պաշտոնից: Ցավոք, նա շարունակելու է զբաղեցնել նույն թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր ռեժիսորի պաշտոնը, քանի որ մինչեւ 2001 թվականը պայմանագիր ունի նախարարության հետ: Այնպես որ եւս երկու տարի մենք դատապարտված ենք դիտելու սույն միջին օժտվածության երգչի գավառական ներկայացումները:

Վիկտոր Դալլաքյանը

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ նախագահի ստորագրած Ընտրական օրենսգիրքը էականորեն տարբերվում է այն օրենսգրքից, որը քվեարկել են պատգամավորները: Ավելի բարձր պաշտոնյաներին հարվածից փախցնելու համար ամբրազուրան փակեց Վիկտոր Դալլաքյանը, որին աջից ու ձախից բոլորը սկսեցին ահաբեկել: Եթե այդպես շարունակվի, ապա պրն Դալլաքյանը բոլոր հնարավորություններն ունի պատմության մեջ մնալու որպես «1999 թվի խորհրդարանական ընտրությունների Եգորյան»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728