Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՆԱԽՈՐԴ ՎԱՐԿԱԾԻ՞Ն

Մարտ 03,1999 00:00 Share
arcrun margaryan

Մարտի 1-ին Արծրուն Մարգարյանի տանը խուզարկություն է կատարվել։

ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ՉԵ՞Ն ԲԱՐԻՇԵԼ

 

rak

«Փարիզում, փետրվարի 26-ից սկսված, բանակցությունները ՌԱԿ երկու թեւերի միավորման շուրջ ավարտված չեն եւ շարունակվում են։ Բանակցություններում ՌԱԿ հայաստանյան կառույցի հարցը չի քննարկվել, առավել եւս, չի շոշափվել Ռ. Միրզախանյանի մասնակցությամբ ՀՌԱԿ միավորման խնդիրը՝ այդ հարցի լուծումը համարելով բացառապես Հայաստանի ռամկավարների իրավասությունը»,- «Առավոտին» հայտնեց ՌԱԿ ներկայացուցչության գրասենյակի տնօրեն Վաչագան Գալստյանը։

Ըստ «ռամկավարական հակամարտության» հակադիր կողմի, փարիզյան բանակցություններն, այնուամենայնիվ, ավարտվել են՝ իրենց համար շահեկան փաստաթղթի ընդունմամբ։

ԲԱԶԵՅԱՆԻ ՀԱՄՈԶՄԱՄԲ՝ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ Է

Albert Bazeyan

Ընտրական օրենսգրքին վերաբերող քննարկումների ժամանակ իր ելույթում ԱԺ փոխխոսնակ Ալբերտ Բազեյանը հայտարարեց տառացիորեն հետեւյալը. «Եղել են նաեւ հանցագործություններ, սպանություններ։ Ձեզանից ո՞վ համոզված չէ, որ Վանո Սիրադեղյանն, իրոք, մեղավոր է։ Մենք բոլորս համոզված ենք, ներքին այդ համոզմունքը կա, բայց հասարակության մեջ փորձել ենք ձեւավորել խաղաղ, հանգիստ միջավայր»։

ԵՎՐԱԽՈՐՀՐԴՈՒՄ՝ ՄԱՐՏԻ 11-ԻՆ

Xosrov Harutyunyan

Ինչպես հայտնեց ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը, մարտի 11-ին Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի Քաղաքական հանձնաժողովում զեկուցումով հանդես կգա Հայաստանի հարցով զեկուցողը։ Զեկույցը վերաբերելու է 1998 թվականի փետրվարից մինչեւ հիմա ընկած ժամանակաշրջանում տեղի ունեցածին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031