Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՎՆԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ

Մարտ 13,1999 00:00
xnko apor gradaran

Ընթացող քաղաքական զարգացումները ցավոք ներազդում են նաեւ հասարակական, մշակութային իրադարձությունների վրա: Խնկո-Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանի տնօրենի հետագա պաշտոնավարության շուրջ ծավալվող աթոռապաշտական կրքերի արդյունքում, ի վերջո, տուժում են գրադարանի ընթերցողները՝ երեխաները: Մարտի 11-ին Արմենիա հեռուստաընկերության Օրը հաղորդաշարի թողարկումը, ըստ իս, ոչ այլ ինչ էր, քան միտումնավոր խեղաթյուրումների շարք գրադարանի հասցեին :

Մի քանի տվյալ գրադարանի գործունեությունից. 1998 թ. գրադարանի ընթերցողների թիվը կազմել է շուրջ 19 հազար երեխա, յուրաքանչյուր օր գրադարան այցելել է 550-650 ընթերցող՝ արդյունքում գրանցվել է 234627 հաճախում: Փաստն ինքնին խոսուն է եւ հիմք է տալիս ենթադրելու, որ հեռուստաընկերությունն ի սկզբանե չտեսնելու ցանկություն ուներ /վկան՝ նկարահանված տեսաշարից ընթերցող երեխաների 8220մոնտաժումը եւ կատարվող աշխատանքների գրեթե չներկայացնումը/: Ընդ որում, նշեմ նաեւ, որ համեմատությունն անգամ այլ գրադարանների հետ՝ անընդունելի էր։

Կցանկանայի Արմենիա հեռուստաընկերությանը՝ ձեռք բերել անաչառ լրատվամիջոցի կարգավիճակ եւ ոչ թե փաթաթվել կատարողի անբարո պատմուճանով:

Խնկո-Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանի փոխտնօրեն՝

Մ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031