Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԴՔԱՆ ԷԼ ՃԻ՛ՇՏ

Ապրիլ 29,1999 00:00
Karen demirchyan

Ապրիլի 28-ին առաջին անգամ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը միասնաբար ելույթ ունեցան, որով եւ սկսվեց «Միասնության» քարոզարշավը։ …

Պրն Դեմիրճյանն անկեղծորեն խոստովանեց՝ նախընտրական միջոցառումներից բոլորս արդեն հոգնել ենք։ Եվ սա՝ քարոզարշավի երրորդ օրն արդեն։ Բա շարքային ընտրողնե՞րն ինչ անեն, որ «Ալերգոդիլ» դեղամիջոցի գովազդում հնչող «Էդքան էլ ճի՛շտ» բարեմաղթանքն են ընկալում որպես ինչ-որ մեկի նախընտրական կարգախոս։

… «Անհարմար եմ զգում դիմել ձեզ,- ժողովրդին ասաց Վազգեն Սարգսյանը,- որովհետեւ սոցիալական, տնտեսական, բարոյահոգեբանական այս ծանր իրավիճակի համար, որի մեջ գտնվում է մեր ժողովուրդը, որպես յոթ տարի շարունակ կառավարության անդամ՝ ես էլ մեղքի իմ բաժինն ունեմ»։ «Համաձայն եմ։ Բայց միաժամանակ՝ լրիվ համաձայն չեմ»,- հաստատեց եւ միաժամանակ առարկեց Սերոբիչը։

… Էսպես հանգի՜ստ, էսպես սիրո՜վ, մեղրից անուշ լավ խոսքերով՝ իրար փոխլրացնում ու հա՛ համաձայնում էին, թյուրիմացաբար իրենց դաշինքը «Համաձայնության» փոխարեն «Միասնություն» կոչած «թագավորն ու սպարապետը»։

… «Մինչեւ նամակիս բուն իմաստին հասնելը՝ մինչեւ Կարեն Սերոբիչը կներկայացնի դաշինքի տնտեսական ծրագիրը, ես ուզում եմ անդրադառնալ դաշինքի գաղափարական հիմքերին»,- Վազգեն Սարգսյանի այս նախաբանին հետեւեցին ընդհանուր եւ ծանոթ դատողություններ։

… Նամակի բուն իմաստից հետաքրքրականն էր, որ դաշինքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մասին խոսելով՝ Կարեն Սերոբիչը մեկ էլ կոնյակի գործարանի սեփականաշնորհման սխալի կրկնության անթույլատրելիության, հետո էլ՝ էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկման սխալներին եւ անճշտություններին հասավ. «Ինձ թվում է, որ սրան մի անգամ եւս պետք է անդրադառնալ, այն հաշվով, որ ոչ ժողովուրդը տուժի, ոչ էլ պետությունը»։ Այդպես լինո՞ւմ է, պրն Դեմիրճյան, որ հա՛մ գայլերը կուշտ լինեն, հա՛մ էլ ոչխարները՝ ողջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930