Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆՖԵՐԱՆՍ ԼՈՆԴՈՆՈՒՄ

Հունիս 17,1999 00:00
Hayk Nikogosyan

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտական գրասենյակը հունիսի 16-18-ը Լոնդոնում անցկացնում է առողջապահության եւ բնապահպանության նախարարների երրորդ կոնֆերանսը։ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է նախարար Հայկ Նիկողոսյանը, թեեւ նախատեսվում էր նաեւ բնապահպանության նախարար Գեւորգ Վարդանյանի մասնակցությունը։ Մինչ հունիսի 15-ին ՀՀ-ում հաստատվում էր կառավարության կազմը, Լոնդոնում Միացյալ թագավորության կառավարության ընդունելության տունը հյուրընկալեց կոնֆերանսի շուրջ 100 մասնակիցներին, որոնք շոշափեցին ԱՀԿ Եվրոպական գրասենյակի եկող տարի նախատեսվող ընտրությունների հետ կապված հարցերը։ Հունիսի 16-ին Էլիզաբեթ երկրորդ թագուհու անվան դահլիճում Ուելսի արքայազնի միջնորդված ողջույնի խոսքով սկսվեցին կոնֆերանսի աշխատանքները։ Ելույթ ունեցան գրասենյակի տարբեր երկրների ներկայացուցիչները։ Քննարկվեցին շրջակա միջավայրի պահպանության, սննդամթերքի մաքրության, ինչպես նաեւ տրանսպորտի զանազան միջոցներից շրջակա միջավայրի պահպանման հարցերը։ ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանի ելույթը տեղի կունենա այսօր։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ,

«Առավոտի» թղթակից,

Լոնդոն

ՆԱՅԵՔ ՈՉ ԹԵ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ, ԱՅԼ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Andranik Margaryan

«Հանրապետական» կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը գնահատելով նոր կառավարության կազմը՝ ասել է, թե անհատական մոտեցումը սխալ է եւ կառավարությանը պետք է դիտարկել իբրեւ ամբողջական մարմին։ «Արդյո՞ք ՀԺԿ-ն անկյուն չի քշված» հարցին էլ Անդրանիկ Մարգարյանը պատասխանել է՝ «ոչ, պարտադիր չէ, որ նախարարները կուսակցական անձինք լինեն»։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930